Գարուն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

44
(Թարմացված է 09:28 09.04.2018)
Արևառատ գարունը շարունակվում է: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ապրիլի 9-10-ը, 11-ի գիշերը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրորդ կեսին, 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում ապրիլի 9-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրորդ կեսին, 12-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

 

44
թեմա:
Եղանակը Հայաստանում (215)