00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու՞ հայ ռեկորդակիրները Գինեսի ռեկորդների գրքում չեն հայտնվում

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցШтанга
Штанга - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելուն հավակնող համաշխարհային նոր ռեկորդը կարող է սահմանվել Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Հայ ռեկորդակիրները, որոնց ձեռքբերումները գրանցվում են ռեկորդների ազգային գրքում` Դյուցազնագրքում, այլ երկրների ներկայացուցիչների համեմատ այդքան էլ հաճախ չեն հայտնվում Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Դյուցազնագիրք» ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը։

Самвел Агасинович Гарибян - Sputnik Արմենիա
Ղարիբյանի հիշողության ֆենոմենը. Սպիտակի երկրաշարժից հետո նա հիշում էր կորածների տվյալները

«Ամեն տարի մենք ավելի քան 65 հազար հայտ ենք ստանում աշխարհի տարբեր երկրներից, դրանցից միայն 40 հազարն է հաստատվում։ Մեր ռեկորդակիրները անգլիացիներին կամ ամերիկացիներին ոչ մի բանով չեն զիջում, սակայն համապատասխան ֆինանսավորման բարդություններ են առաջանում։ Գործը չի հասնում մեր հայտերի դիտարկմանը», — ասաց Թովմասյանը։

Հայաստանի ներկայացուցչի գրանցած վերջին ռեկորդը եղել է 2018 թվականի սկզբին։ Մարզիկ Արտյոմ Սոլոյանը բռունցքների վրա պոկումների ռեկորդ է սահմանել։ Նրա արդյունքը` մեկ րոպեում 124 պոկում։

Ջութակահար Նիկոլայ Մադոյանը 2017 թվականին ամենաերկար ելույթի ռեկորդ է սահմանել։ Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Նա 35 ժամվա ընթացքում 59 ստեղծագործություն է կատարել։ Մադոյանը դադարեցնում էր իր ելույթը ամեն ժամ միայն հինգ րոպեով։

Բացի այդ, Մադոյանը համաշխարհայինի մակարդակին հավակնող ևս երկու ռեկորդ է սահմանել, սակայն Գինեսի ռեկորդների գրքի գրանցման համաշխարհային կոմիտեն միայն առաջինն է հաստատել։

«3 ժամ 25 րոպեում նա Նիկոլո Պագանինիի վեց կոնցերտ է կատարել ջութակի ու նվագախմբի համար։ Նա նաև գերազանցել է անգլիացու ռեկորդը` 47 վայրկյանում Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործություններից մեկը նվագելով։ Անգլիացին նվագել էր այն 53 վայրկյանում», — պարզաբանեց Թովմասյանը։

Представитель Книги рекордов России на мероприятии. Архивное фото - Sputnik Արմենիա
Հայուհին հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում համեղ կայարանի շնորհիվ

Նա ընդգծեց, որ Մադոյանի նման շատերը կան, սակայն հաճախ նրանց անապահով ընտանիքներից են կամ միջին ունեցվածքի տեր. այդպիսիներին ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ։

«Մեր ազգը դյուցազունների ազգ է։ Մեր երեխաները պարբերաբար ռեկորդներ են սահմանում, սակայն դրանք այդպես էլ մնում են միայն մեր գրքում», — ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով ` շուտով Հայաստանում կարող է Գինեսի ռեկորդների գրքին արժանի նոր ռեկորդ սահմանվել։ ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ Վազգեն Մելիքյանը 2012 թվականին ռեկորդ է սահմանել։ Նա երկու տոննայանոց բեռնատարը քաշել է ավելի քան 800 մետր։ Հիմա նա մտադիր է գերազանցել իր իսկ սահմանած ռեկորդը ու նվիրել այն Առաջին հանրապետության 100-ամյակին։

Թովմասյանը պարզաբանում է, որ Հայաստանում ամենազարգացած սպորտաձևերը ըմբշամարտն է, բռնցքամարտը, ծանր աթլետիկան, նաև նոր կյանք են առնում ակրոբատիկան, ջրացատկը և մարմնամարզությունը։

Լրահոս
0