Երկրաշարժ

Անցած յոթ օրում Հայաստանում երկու երկրաշարժ է գրանցվել

34
Երկրաշարժեր են գրանցվել Գավառում, Կապանում և Մարտակերտում։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի անցած յոթ օրում գրանցած սեյսմիկ իրադարձություններից 14-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից երկուսի օջախը գտնվում է Հայաստանի, մեկը՝ Արցախի տարածքներում։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնաթերթի կայքում։

Ապրիլի 1-ին 2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արցախի Մարտակերտ քաղաքի մատույցներում, իսկ ապրիլի 2-ին, 0,5 և 1,3 մագնիտուդերով երկրաշարժեր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ և Սյունիքի մարզի Կապան քաղաքների մատույցներում:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ: Մարտի 29-ին՝ Ադրբեջանի Գյանջա քաղաքի և Վրաստանի Դմանիսի քաղաքի մատույցներում: Ապրիլի 2-ին Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքի մատույցներում:

Անցած յոթ օրում Իրանում գրանցվել է երեք երկրաշարժ. մարտի 30-ին (էպիկենտրոնը՝ Խոյ քաղաքից ոչ հեռու), ապրիլի 1-ին Իրան-Իրաք սահմանային գոտում և ապրիլի 3-ին՝ Մարանդ քաղաքի մատույցներում: Ապրիլի մեկի երկրաշարժից Իրանի Կերմանշահ գավառում թեթև մարմնական վնասվածք են ստացել առնվազն 54 մարդ՝ հիմնականում թափվող առարկաներից:

34