Վիգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը

Սարգսյանը կգնա՞, թե՞ կմնա. նախագահը չի կողմնորոշվում

92
«Հայկական ժամանակ» թերթը գրում է՝ Սերժ Սարգսյանը դեռ չի կողմնորոշվում` Վիգեն Սարգսյանին թողնի՞ , թե՞ նրան փոխարինի Արտակ Զաքարյանով:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Իշխանական ճամբարում վարչապետի փոփոխության թեմայից հետո 1-ին տեղում նախարարական պորտֆելների հարցն է, գրում է «Հայկական ժամանակ» թերթը և նշում, որ այս պահին թեժ քննարկումներ են ընթանում Պաշտպանության նախարարի պաշտոնի շուրջ:

Ընդամենը մեկ ամիս առաջ պաշտպանության նախարարի երկու հավանական թեկնածու կար՝ պաշտպանության առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանն ու ԱԻՆ նախարար, նախկինում պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Իրազեկ աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Տոնոյանի թեկնածության հարցը փակվել է: Ու թեև իշխանության վերին օղակներում ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածության հարց է քննարկվում, այդուհանդերձ, Բաղրամյան-26-ում Վիգեն Սարգսյանին նախարարի աթոռից զրկելը դեռ վերջնական որոշված չէ:

ՀՀԿ-ականները նշում են, որ Սերժ Սարգսյանը չի կողմնորոշվում՝ Վիգեն Սարգսյանին թողնի՞, թե՞ նրան փոխարինի Արտակ Զաքարյանով:

Ըստ թերթի` Վիգեն Սարգսյանին ՊՆ-ից տանել-չտանելու հավանականությունը 50:50 է:

92