«Բուրգեր քինգ»

«Բուրգեր Քինգն» ալկոհոլային խմիչք վաճառելու թույլտվություն չի ունեցել

36
(Թարմացված է 19:07 04.04.2018)
Ինչպես է «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում 3 ամիս շարունակ ալկոհոլային խմիչքի անօրինական վաճառք իրականացվել։ Քննչական կոմիտեն նոր հանգամանքներ է բացահայտել։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում ալկոհոլային խմիչքները վաճառվել են առանց թույլտվության։ Այս բացահայտումն արել են ապրիլի 2-ի երեկոյան սննդի կետում տեղի ունեցած պայթյունի պատճառներն ուսումնասիրող քննիչները։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարված բացահայտման մասին այսօր հայտարարվել է կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։

«Արագ սննդի կետը 2017 թվականի նոյեմբերին օրենքով սահմանված կարգով ստացել է ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն, ինչի ժամկետը լրացել է 2017 թվականի դեկտեմբերին։ Դրանից հետո ընկերությունը դիմել է թույլտվության ժամկետը երկարացնելու համար, սակայն առանց դիմումի պատասխանը ստանալու շարունակել է ծառայության մատուցումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է քրեական գործի շրջանակում պարզել` արդյոք «Բուրգեր Քինգն» իրավունք ուներ շարունակելու ալկոհոլային խմիչքների վաճառքն առանց դիմումի պատասխանը ստանալու, իրավասու մարմինների կողմից ինչ ընթացք է տրվել դիմումին, և ինչու դիմումատուն դրա քննարկման արդյունքների մասին չի տեղեկացվել, դիմումը ստանալուց հետո ալկոհոլի, այդ թվում՝ գարեջրի վաճառքն իրականացնելու համար ստուգվել են արդյոք սննդի կետում ստեղծված անհրաժեշտ պայմանները։

Քննիչները պետք է պարզեն նաև արդյոք սննդի կետում առկա պայմանները նախատեսված են եղել գլանատակառի շահագործման և անվտանգության ապահովման համար և ով է պատասխանատու սննդի կետերում վերոհիշյալ պայմանների առկայությունը ստուգելու, գլանատակառի մոնտաժման աշխատանքներն իրականացնելու ու շահագործման անվտանգությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի երեկոյան Երևանի Հյուսիսային պողոտայում տեղակայված «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյունի հետևանքով 8 մարդ էր վիրավորվել, որոնց թվում` անչափահասներ։

Նախնական վարկածով պայթել է գարեջրի ճնշումն ապահովող գլանատակառը։

Պայթյունի դեպքով հարուցվել է քրեական գործ, հոսպիտալացված 8 անձինք ճանաչվել են տուժող:

36
թեմա:
Պայթյուն Հյուսիսային պողոտայում (19)
Ըստ թեմայի
Ի՞նչ վիճակում են «Բուրգեր քինգի» պայթյունից տուժածները. Ալթունյանը զրուցել է նրանց հետ
«Բուրգեր Քինգը» պայթյունից տուժածներին նյութական օգնություն կտա
«Բուրգեր Քինգ» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքները
Ինչ էր տեղի ունեցել «Բուրգեր Քինգում». պատմում է ականատեսը
«Բուրգեր Քինգում» տեղի ունեցած դեպքի լուսաբանումն արտառոց կադրերով
Դավիթ Տոնոյանը նշել է, թե ինչն է եղել Բուրգեր Քինգում պայթյունի պատճառը