Խաղող

Հայաստանում ջերմաստիճանի նվազմանը կհաջորդի անձրևը. խաղողին կբավականացնի՞

62
(Թարմացված է 18:09 03.04.2018)
Ոռոգման ջուրը շատ չի լինի, բայց Սևանից հավելյալ ջուր չեն վերցնի։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Հայաստանում ջերմաստիճանի նվազումից հետո եղանակը կտաքանա, և անձրևներ կտեղան։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրենի տեղակալ Լևոն Ազիզյանը։

Ապրիլ-հունիս ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում կլինի, իսկ տեղումները` նորմայից բարձր։

Մի քանի օրից Հայաստանը կներթափանցեն տաք օդային հոսանքները, և հորդառատ անձրև կտեղա, բայց դեռ պետք է սպասել, որ ցրտերն անցնեն։ Այդ ընթացքում բույսերը պետք է ավելի առատ ջրել։

Ջրային տնտեսության պետական կոմիտեն խոստանում է օգնել այս հարցում։ Պետկոմիտեի ղեկավարի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը հայտնեց, որ հիմա արդեն կարելի է լրացուցիչ ոռոգման հայտեր ներկայացնել։

Իսկ հետո` ապրիլ-հունիսին, տեղումները նորմայից շատ կլինեն։ Ճիշտ է` ջրամբարներում մինչև հիմա ջրի պակաս կա։ Աշնանն ու ձմռանը տեղումները քիչ են եղել։ Իսկ քանի որ ձմեռը տաք էր (նորմայից 3-8 աստիճան տաք), ապա ջուրն ավելի շատ է գոլորշիացել։ Այդ պատճառով էլ խոշոր ջրամբարներից երեքը մեկ երրորդով կամ ավելի քիչ են լցված, ևս երկուսը` 55-60%-ով։

Ընդհանուր առմամբ 2018 թվականի վերջին Սևանի մակարդակը պետք է լինի 1900 մետր 42-47 սանտիմետր, այսինքն ջրի մակարդակը լճում կավելանա մոտ 5 սանտիմետրով` հաշվի առնելով, որ ամռանը ոռոգման նպատակով Սևանից ջուր վերցնելու կարիք կլինի։

Հավելյալ ջուր չվերցնելու համար որոշվել է արտեզյան նոր հորեր բացել, թեև վերջին տարիներին հանրապետության ստորգետնյա ջրերի պաշարները խիստ նվազել են։

Բայց Նարիմանյանը պարզաբանեց, որ այլ կերպ հնարավոր չէ։ Հակառակ դեպքում Հայաստանի արևմտյան շրջանները (Թուրքիայի սահմանի մոտ) կմնան առանց ջրի։ Իսկ սահմանամերձ Ախուրյանի ջրամբարի ջուրը բոլորին չի բավականացնի (այն 60%-ով է լցված, և դրա միայն կեսն է կարելի վերցնել)։

Սևանից հավելյալ ջուր չվերցնելու համար 158 ստորգետնյա հորերը սովորականից ավելի երկար են շահագործվելու։ Նաև 37 նոր հորանցք է բացվելու։

62
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

17
(Թարմացված է 12:53 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

17
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Սյունիքում պետք է ստեղծվի 5-7 կմ տարածությամբ ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան

28
(Թարմացված է 12:50 05.03.2021)
Արման Թաթոյանը հետևյալ հարցադրումն է անում. ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանական զինված ուժերից։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Իրինա Յոլյան

ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։

«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։

Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։

Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։

Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։

ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։

Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան

Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։

Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։

Ադրբեջանցիները մտել են Որոտանի տարածք. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է պատմում

28
թեգերը:
ադրբեջանցի, Արման Թաթոյան, Սյունիք
Ըստ թեմայի
Թաթոյանն արձագանքել է Ալիևին՝ շեշտելով, որ նա խաբում է
ՀՀ նախագահը հանդիպել է անհետ կորածների ընտանիքների հետ. ներկա է եղել նաև Թաթոյանը
Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են. պայմանավորվել են համատեղ աշխատել