ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Հայաստանի իրավապահներն առաջինն են, ում հետ Ռուսաստանը կիսում է նոր մշակումները։ Այս մասին Երևանում անցկացված պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսի ժամանակ Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց «Կիրառական քիմիա գիտահետազոտական ինստիտուտ (ԳՀԻ)» դաշնային կենտրոնի մարքեթինգի գծով տնօրեն Արտյոմ Մուրանովը։
Ռուսական ԳՀԻ-ն ցուցահանդեսին ներկայացրել էր քաջ հայտնի «Օսա» տրավմատիկ ատրճանակն ու նոր մշակումը։
«Օսան» միավորում է ոչ մահացու գործողությունների հիմնական միջոցները։
«Բազմաֆունկցիոնալության առումով այն նմանը չունի։ Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Եվրամիությունը, և՛ Մերձավոր Արևելքը, և՛ Իսրայելը. բոլորը մեր համակարգն են կիրառում», — ասաց Մուրանովը։
Այդ ատրճանակները կիրառում է նաև ոստիկանությունը ԱՄՆ-ի երկու նահանգներում։
«Ամեն ինչ ճիշտ է, այդպես էլ կա։ Արդեն երկու տարի», — հաստատեց Մուրանովը։
Այդ զենքի նմուշներ է ձեռք բերել նաև ՀՀ ոստիկանությունը։
Ատրճանակը կարող է նախնական մոտ 140 մետր/վայրկյան արագությամբ ռետինե փամփուշտներ արձակել։ Մեկ մետր հեռավորության վրա փամփուշտի հարվածի էներգիան 110 ջոուլ է (նման ուժգնության հարվածներ է հասցնում պրոֆեսիոնալ ծանրամարտիկ-բռնցքամարտիկը)։ Լուսաձայնային փամփուշտը բավականին վառ լուսարձակում է իրականացնում (մոտ 4 մլն կանդելա) և մինչև 145 դեցիբել ձայն արձակում։ Մարդը դրանից շոկ է ապրում և մինչև կես րոպե ոչինչ չի կարողանում անել։
ԳՀԻ-ն նաև նոր մշակում է ներկայացրել, որը դեռ նույնիսկ Ռոսգվարդիայի սպառազինության կազմը չի համալրել։ Դա կրակելու ֆունկցիայով ոստիկանական վահան է, որում 12 փամփուշտի համար պահունակ է տեղադրված և երկու նշանառության սարք` հիմնական, լազերային և պահուստային` բաց (անցքով)։
Յուրաքանչյուր չորս փամփուշտի համար կրակելու մեկ կոճակ կա։ Այսինքն պահունակը կարելի է լիցքավորել «չորսը երեք» տարբեր միջոցներով. օրինակ` գազային, ռետինե և լուսաձայնային փամփուշտներով։
«Բացի այդ, կարելի է ամբողջ պահունակը լիցքավորել տրավմատիկ փամփուշտներով և կրակել մոտ հեռավորությունից` 12 կրակահերթով։ Սա կարելի է կիրառել զանգվածային անկարգությունների դեպքում», — նկատեց Մուրանովը։
Նոր զենքը ստեղծել են` վերլուծելով Կիևում իշխանությունը զավթելու իրադարձությունները։
Երևանում մարտի 29-31-ն անցկացվեց պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային երկրորդ ցուցահանդեսը։ Բացի հայկական ընկերություններից, ցուցահանդեսին մասնակցում էին 30 ընկերություններ 14 երկրից, այդ թվում` ռուսաստանյան «Ռոսոբորոնէքսպորտ», «Կոնցեռն ՎԿՈ », «Ալմազ-Անտեյ», «Տեխմաշ», «Պրիբոր», «Ուրալվագոնզավոդ», «ՌՍԿ «ՄԻԳ» բաժնետիրական ընկերությունները։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Իրինա Յոլյան
ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։
«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։
Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։
Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։
Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։
ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։
Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան
Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։
Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։
Ադրբեջանցիները մտել են Որոտանի տարածք. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է պատմում


