ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Հայտնի մարզիկ Յանա Եգորյանը, որը հայկական արմատներ ունի, երկրորդ անգամ է ժամանել պատմական հայրենիք։
Հայաստանում սուսերամարտի կրկնակի չեմպիոնը հանդիպել է եղբոր հետ։ Աղջիկը հանդիպման լուսանկարը հրապարակել է Instagram սոցիալական ցանցում։
«Իմ էներգիացի լիցքը։ #եղբայրս#փոքր#հենցինքը#Երևան#Հայաստան», — լուսանկարին կից գրել է Եգորյանը։
Սուսերամարտիկի երկրպագուները նշել են, որ Յանան և եղբայրը նման են։
«Քույրը գեղեցկուհի է, իսկ եղբայրը` գեղեցիկ», — գրել է edmakaryan-ը։
Երկրպագուներն ուրախացել են, որ Յանան վերադարձել է Instagram, քանի որ նա վաղուց նոր լուսանկարներ չէր հրապարակում։
Յանա Եգորյանն օլիմպիական կրկնակի չեմպիոն է։ Նա ստացել է նախագահական մրցանակ ու նոր BMW X6։
2016 թվականին նա «Ռուսաստանի հպարտություն» ազգային մրցանակ է ստացել «Տարվա կին մարզիկ» անվանակարգում։