00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսկ կոնյակ կխմե՞նք. հետաքրքիր պատմություններ Երևանի ընտրատեղամասից

© Sputnik / Asatur YesayantsИзбиратели в кабинах для голосования на участке No8026, Ереван
Избиратели в кабинах для голосования на участке No8026, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում Ռուսաստանի դեսպանատանը նախագահական ընտրություններին մասնակցողների մեծամասնությունը ազգությամբ հայ է, յուրաքանչյուրն ընտրատեղամաս գալու իր պատճառն ունի։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մարտի 18-ին դարձավ մայրաքաղաքի ամենաաշխույժ ու մարդաշատ վայրից մեկը։

Գրեթե ամայի կիրակնօրյա Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց վաղ առավոտից արդեն մարդկանց փոքր խումբ էր հավաքվել։ Մինչև ընտրատեղամասի բացվելը մի քանի րոպե էր մնացել։

Ամենաառաջին քվեարկողը 40 տարեկան տղամարդ էր, նա առավոտյան ժամը 7-ին էր եկել, նստած էր ավտոմեքենայի մեջ, ժամը 8-ին մոտ մոտեցավ դեսպանատանը։ Ասաց` գործեր ունի։

Նրանից անմիջապես հետո եկավ 70 տարեկան տղամարդը` ձեռնափայտով և ուղեկցորդներով. նա անհանգիստ էր։

Актер Жерар Депардье - Sputnik Արմենիա
Դեպարդիեն քվեարկել է «Ռուսաստանի նկատմամբ ունեցած սիրո զգացումով»

«Ե՞րբ կբացեք։ Ես դեռ Ստեփանավան հոգեհացի պետք է գնամ», – համոզում էր տղամարդը։

Դռները, վերջապես, բացվեցին, և երկու տասնյակ մարդկանցից բաղկացած հերթը կամաց–կամաց սկսեց առաջ գնալ։

Ոմանք հանգիստ, մյուսները շտապելով լրացնում էին քվեաթերթիկներն ու գնում, երբեմն լուսանկարվելով դեսպանատան շենքի մոտ։

Նրանք, ովքեր նոր էին գալիս քննարկում էին, թե ո՞ւմ տալ ձայնը` թեկնածունե՞ր, պետք է նայել, թե ով է մասնակցում։

Ընտրողներից շատերին հետաքրքրում էր, թե ի՞նչ նշան է պետք դնել վանդակում, արդյո՞ք քվեախցում լուսավորություն կա (տեսողական խնդիրներ ունեցողներին), կա՞ գրիչ։ Նաև այսպիսի երկխոսություն եղավ.

Ընտրող. «Ինչ դնել, կարելի՞ է ջնջել թեկնածուին»։

Հանձնաժողովի անդամ. «Կարելի է խաչ, ծիտիկ, ցանկացած նշան, բայց մեկ վանդակում»։

Ընտրող. «Իսկ նկարել այդ վանդակում կարելի՞ է»։

Հանձնաժողովի անդամ. «Վանդակում այո, բայց շատ չէ, խնդրում եմ»։

Քվեարկության սրահից դուրս գալիս, քաղաքացիների տրամադրությունը հիմնականում բարձր էր։ Այդ մասին են վկայում նաև իրենց քաղաքացիական պարտքը կատարած մարդկանց զրույցները։

– Ի՞նչ է, կոնյակ ենք խմելու։

– Հարցրու։ Հիմա կգնանք, սեղան կբացենք…

Ժամը 9.30-10:00 մարդիկ շատացան, հերթ գոյացավ, մի քանի սեղան ավելացրեցին։ Այդ մասին նշեց նաև դեսպանատան խորհրդական, հյուպատոսական բաժնի ղեկավար ու տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Պյոտր Շչյուկինը։

© Sputnik / Asatur YesayantsՌդ նախագահական ընտրություններ. Երևան
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան - Sputnik Արմենիա
1/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան
© Sputnik / Asatur YesayantsՌդ նախագահական ընտրություններ. Երևան
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան - Sputnik Արմենիա
2/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան
© Sputnik / Asatur YesayantsՌդ նախագահական ընտրություններ. Երևան
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան - Sputnik Արմենիա
3/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան
© Sputnik / Asatur YesayantsՌդ նախագահական ընտրություններ. Երևան
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան - Sputnik Արմենիա
4/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան
© Sputnik / Asatur YesayantsՌդ նախագահական ընտրություններ. Երևան
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան - Sputnik Արմենիա
5/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան
© Sputnik / Asatur YesayantsՌդ նախագահական ընտրություններ. Երևան
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան - Sputnik Արմենիա
6/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան
© Sputnik / Asatur YesayantsՌդ նախագահական ընտրություններ. Երևան
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան - Sputnik Արմենիա
7/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան
© Sputnik / Asatur YesayantsՌդ նախագահական ընտրություններ. Երևան
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան - Sputnik Արմենիա
8/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան
© Sputnik / Asatur YesayantsՌդ նախագահական ընտրություններ. Երևան
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան - Sputnik Արմենիա
9/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան
1/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան
2/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան
3/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան
4/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան
5/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան
6/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան
7/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան
8/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան
9/9
Ռդ նախագահական ընտրություններ. Երևան

«Աշխույժ ենք սկսել, լավ մասնակցություն կա, ժամը 09:45–ին արդեն 370 մարդ է քվեարկել։ Համեմատության համար, նշեմ, որ Պետդումայի ընտրությունների ժամանակ մեր ընտրատեղամասում ողջ օրվա ընթացքում 1070 մարդ էր քվեարկել», – ասաց Շչյուկինը։

Նրա խոսքով` ընտրական հանձնաժողովի առանձնահատկությունն այն է, որ այն գրանցում չի պահանջում, ընտրատեղամասում կարող են ընտրել ՌԴ բոլոր քաղաքացիները։

«Մենք հրավիրում ենք գործուղման մեջ գտնվող ՌԴ բոլոր քաղաքացիներին, ռուս զբոսաշրջիկներին, բոլոր նրանց, ովքեր փաստաթուղթ ունեն», – ասաց Շչյուկինը։

Նա նաև հայտնեց, որ մարտի սկզբին հանձնաժողովի անդամները Մեղրիում արտագնա քվեարկություն անցկացրեցին։ Այնտեղ 127 մարդ էր քվեարկել` սահմանապահներն ու նրանց ընտանիքի անդամները։

Избиратели перед посольством России в Армении - Sputnik Արմենիա
Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ հերթ է գոյացել. ավելի քան 100 ընտրող քվեարկել են ուզում

Ժամը 12:00–ին հանձնաժողովի նախագահը ևս սկսեց գրանցել քվեարկողներին, քանի որ հերթ էր գոյացել։

Ընտրողները շտապում էին քվեարկել, ոմանք` «հանուն կյանքի», ոմանք` «հանուն երեխաների», «հանուն Ռուսաստանի», « հանուն խաղաղության»։

Թաթարստանից երիտասարդ ընտանիքը, որը Հայաստան էր եկել հանգստանալու, քվեարկեց «հանուն Ռուսաստանի ազատ ընտրության, արդարության և երկրի զարգացման»։ Սարատովից Դենիսը կարևոր է համարում «ընտրելու իրավունքը», Աստրախանից Պավելը` «խաղաղությունն ու կայունությունը»։

Հեռավոր Արևելքից մի ընտանիք Հայաստան է եկել շաբաթ օրը` մեկ շաբաթով երկիրը տեսնելու։ Դեռ հասցրել ենք տեսնել միայն «Մայր Հայաստանը», Երևանով զբոսնել ենք մոտ 20 կմ, ընտրություններից հետո կշարունակենք ուսումնասիրել մայրաքաղաքը, այնուհետև` մարզերը։

«Հանուն բարեկամության, խաղաղության և կայունության։ Դրա համար էլ այստեղ ենք եկել։ Երկիրը, հյուրընկալությունը, ամեն ինչ պարզապես հիանալի է», – ասում է Անդրեյը։

Նրա կինը` Վերոնիկան, իր ձայնը տվել է հանուն «ժամանակակից Ռուսաստանի, երեխաների ապագայի»։ Որպսեզի նրանք ազատ ապրեն, կարողանան զարգանալ, որպեսզի պատերազմ չլինի։ Նա հիացած է Հայաստանով և հույս ունի, որ սա առաջին, սակայն ոչ վերջին ուղևորությունն է։

Избиратель на участке No8026, Ереван - Sputnik Արմենիա
Նախ` նախագահ, ապա` ամուսին. Երևանում աղջիկը հարսի շորով ընտրության էր եկել

«Երեխաներս` Ռուսաստանի քաղաքացի են, մենք նույնպես հանուն նրանց ենք քվեարկել։ Որպեսզի նրանք այնտեղ լավ ապրեն», – ասում է Նադեժդան կոտրտված հայերենով։

Այնուհետև ռուսերենի է անցնում, ասում է, որ ինքն էլ ծնունդով Ռուսաստանից է, Հայաստան է եկել դեռևս 30 տարի առաջ։ Ծանոթացել և ամուսնացել է Հովհաննեսի հետ, որը Հեռավոր Արևելքից էր, այնուհետև ամուսինը նրան այստեղ է բերել։

18-ամյա Վիկտորյան առաջին անգամ է ընտրությունների մասնակցում, նա խոստովանեց, որ հետաքրքիր էր, թե ինչպես է ամեն ինչ անցնում։

«Ճիշտ է քաղաքականությունից այդքան էլ գլուխ չեմ հանում, աշխատում եմ դրա մեջ չմտնել, սակայն աբսենթեիստ (ընտրություններից խուսափող – խմբ.) մնալն էլ ճիշտ չէ», – ասաց Վիկտորյան։

Նա կարծում է, որ ընտրությունների արդյունքը կանխորոշված է, սակայն նրան գոհացնում է Ռուսաստանի իրավիճակը (համենայնդեպս` Մոսկվայում)։

«Մոսկվայում երիտասարդների համար մի շարք միջոցառումներ կան, քաղաքը զարգանում է, առաջատար մայրաքաղաք է դառնում։ Սակայն հեռավոր քաղաքներում չեմ եղել, չգիտեմ` ինչ իրավիճակ է այնտեղ», – ասաց Վիկտորյան։

Այն հարցին, թե ինչպես է քնել գիշերն` իր կյանքի առաջին ընտրություններից առաջ, աղջիկը պատասխանեց «նորմալ, չէ որ սա քննություն չէ»։

Քվեարկողների թվում հայերը շատ են, եթե չասենք, որ մեծամասնություն են կազմում։ Ոմանք երկքաղաքացիություն ունեն, կյանքի մի մասը Ռուսաստանում են անցկացնում։

«Եթե լավ նախագահ լինի, լավ կլինի նաև մեր երկրի համար։ Ժողովուրդն ավելի լավ կապրի», – ասաց 50–ամյա Արմանը։

«Հանուն արդարության» Երևան քվեարկելու էր եկել Կապանից (5,5 ժամվա ճանապարհ) մի ընտանիք։ Կինն ընտրելուց հետո հուզվել էր, ասում է` ուրախ է, որ կարողացան գալ հատուկ ընտրությունների համար։

«Քվեարկում ենք ոչ միայն երեխաների համար, ամուսինս արդեն մի քանի տարի է բուժում է ստանում Ռուսաստանում, սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Հայաստանում, հավանաբար, չէինք կարողանա, սակայն այնտեղ քվոտաների հաշվին մի քանի վիրահատություն ենք անցկացրել և էլի պետք է վիրահատություն լինի, արդեն գրանցված է», – ասում է Ալվարդը։

Դեսպանատնից տասը մետրի վրա, այգում, երկու մեծահասակ կին զբոսնում էին շան հետ։ Հարցնում են` ի՞նչ միջոցառում է։

«Ընտրություննե՞ր են։ Ափսոս, եթե Ռուսաստանի քաղաքացի լինեի, լավ թոշակ կունենայի…»։

Շունն իր հետևից նրանց տանում է դեպի այգի…

Լրահոս
0