00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ միլիոնատերներն անհանգստացած են իրենց բրիտանական ունեցվածքի համար

© Sputnik / Игорь Михалев / Անցնել մեդիապահոցДревний замок в Великобритании
Древний замок в Великобритании - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դիվանագիտական ու տնտեսական հակամարտությունից կտուժեն նաև մեծահարուստ հայաստանցիները, կարծում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Ռուսաստանի և մեծ Բրիտանիայի դիվանագիտական «պատերազմն» ու տնտեսական պատժամիջոցները երկար շարունակվելու դեպքում կազդեն նաև Հայաստանի և հայաստանցիների կյանքի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում արեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը։

Глава МИД России Сергей Лавров - Sputnik Արմենիա
Լավրովը լկտիություն է համարում Մեծ Բրիտանիայի մեղադրանքները

Տնտեսագետը նշեց, որ Հայաստանի գործարարների որոշակի հատվածը տեղաբաշխած ակտիվներ ունի արևմտյան երկրներում, այդ թվում` Մեծ Բրիտանիայում։

Հայ մեծահարուստները մեծ գումարներ ունեն ներդրած բրիտանական արտադրական, արժեթղթերի ակտիվներում, հաշիվներ ունեն բրիտանական բանկերում, այդ երկրի տարածքում նաև թանկարժեք անշարժ գույքեր ունեն։ Հետևաբար տնտեսական սանկցիաների մասին հայտարարությունները հայ գործարարներին չեն կարող չանհանգստացնել։

«Այն հայտարարությունը, որ կսկսվի հետաքննություն` պարզելու այդ միջոցների ծագումնաբանությունը, անկասկած, որոշակի նյարդայնություն է առաջացնում շատերի մոտ»,- ասաց Մարգարյանը` միաժամանակ հավելելով, որ ռուսական տնտեսությունից կախում ունեցող երկրում տնտեսական խնդիրները նկատելի կլինեն անգամ շարքային քաղաքացիների կյանքի որակի վրա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Մարգարյանը նշեց, որ համաշխարհային բորսաներն արդեն իսկ արձագանքել են բրիտանական դիվանագիտական հայտարարություններին։

Посольство Великобритании в Москве - Sputnik Արմենիա
Ռուսաստանն անպայման կարտաքսի բրիտանացի դիվանագետներին` ի պատասխան Լոնդոնի քայլերի

«Նավթավերամշակման, արդյունահանման, մետալուրգիական ընկերությունների բաժնետոմսերն աշխարհում արժեզրկվում են, հատկապես`ռուսաստանյան բորսաներում»,- ասաց նա։

Ստեղծված իրավիճակը, տնտեսագետի համոզմամբ, վնասում է նաև ռուս մեծահարուստների գործարար շահերը։ Մարգարյանը հիշեցրեց, որ Ֆորբսի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակի 10-րդ տեղը զբաղեցնող Ալիշեր Ուսմանովը Լոնդոնի «Արսենալի» համասեփականատերն է, Ռոման Աբրամովիչը` «Չելսիի», Օլեգ Դերեբասկան 2017-ին հսկայական ներդրումներ է արել բրիտանական մետալուրգիական կոմպլեքսում։

Հազարավոր ռուս գործարարներ ներդրումներ ունեն Բրիտանիայում։ Պաշտոնական տվյալներով` միայն 2005-14թթ ռուսական խոշորագույն ընկերությունները բրիտանական տնտեսության մեջ ավելի քան 70 մլրդ դոլարի ներդրումներ են արել։

Բայց Ատոմ Մարգարյանի ձևակերպմամբ, ստեղծված իրավիճակը «բումերանգի նման է, հարվածելու է երկու երկրներին էլ», քանի որ բրիտանական բիզնեսը ևս մեծ հետաքրքրություններ ունի Ռուսաստանում։

Դիվանագիտական պատերազմի ու տնտեսական սանկցիաների պայմաններում, Մարգարյանը կանխատեսմամբ, բրիտանացի գործարարներն իրենց ռուսական ներդրումները կվերատեղաբաշխվեն այլ երկրներում։

«Բրիտանիան վերջին տարիներին մեծ ծավալով հեղուկ գազ է գնում Ռուսաստանից և իր էներգետիկ ոլորտը դիվերսիֆիկացնելու, ինչու չէ` նաև էժանացնելու բավականաչափ կախվածություն ունի Ռուսաստանից»,- նշեց նա։

Տնտեսական ազդեցությունից բացի, երկու երկրների դիվանագիտական հարաբերութունների լարում կհանգեցնի նաև աշխատանքային ու զբոսաշրջային այցելությունների նվազմանը, ինչից դարձյալ կտուժեն և՛ Բրիտանիայի, և՛ Ռուսաստանի քաղաքացիները։

Հիշեցնենք, օրեր առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Բրիտանիան կսառեցնի ՌԴ պետական ակտիվները, եթե ապացույցներ գտնի, թե դրանք կարող են վտանգ ներկայացնել բրիտանացիների ունեցվածքին ու կյանքին։

Министерство иностранных дел России - Sputnik Արմենիա
Աննախադեպ կոպիտ սադրանք. Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Թերեզա Մեյի հայտարարությանը

Այս հայտարարությունն արվել էր նախկին գնդապետ, հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի համատեքստում երկու երկրների հարաբերությունների սրման պարագայում։

Մեծ Բրիտանիայի համար լրտեսության համար մեղադրված Սկրիպալն ու նրա դուստրը մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերվել էին Սոլսբերիի կենտրոնում: Բուժզննման արդյունքում պարզվել էր, որ նրանց թունավորել են նյարդապարալիտիկ գազով: Այս իրադարձությունը Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունների սրման առիթ հանդիսացավ: Մարտի 14-ին Բրիտանիայի վարչապետ Մեյը հայտարարեց այդ երկրից ՌԴ-ի 23 դիվանագետների արտաքսելու որոշման մասին։

Լրահոս
0