ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Այսօր Կոպենհագենում տեղի ունեցավ Հայաստանի և Դանիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Անդերս Սամուելսենի հանդիպումը, որի շրջանակում երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Դանիայի հետ վիզաների տրամադրման ընթացակարգի դյուրացման մասին համաձայնագիրն հավանության էր արժանացրել դեռ նախորդ տարի։
Համաձայնագրով նախատեսված է զգալիորեն դյուրացնել վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար։
Վիզայի ռեժիմի դյուրացման կարգով Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստանում գտնվել Դանիայում և Շենգենյան գոտու այլ երկրներում 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով։
Վիզայի տրամադրման դյուրացված ընթացակարգը գործում է մերձավոր ազգականների համար` ամուսիններ, երեխաներ (ներառյալ որդեգրվածները), ծնողներ (ներառյալ խնամակալները), տատիկներ, պապիկներ, թոռներ, ովքեր այցելում են Դանիայի Թագավորության տարածքում օրինական բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կամ Դանիայի Թագավորության տարածքում բնակվող Դանիայի Թագավորության քաղաքացիներին, պաշտոնական պատվիրակության անդամների համար, դպրոցականների, ուսանողների, հետբուհական կրթություն ստացող անձանց և ուղեկցող ուսուցիչների համար, բուժման նպատակով ճամփորդող և ուղեկցող` անհրաժեշտ անձանց համար, լրագրողների և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմի և այլ խմբերի համար։
Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևրտատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք նշվեց բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների կարևորությունը: Այս համատեքստում արտգործնախարարներն ընդգծեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերաբար անցկացման կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
10:00-16:00 Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8փ. 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Լազոյի փ․ 4, 6 շենքեր, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 10 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57 շենքեր, թիվ 104 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Ջրաշեն 1 և 2 փողոցներ,
11:00-17:00 Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Լազոյի, Կաշեգործների փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ-1 թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:00-16:00 Աշտարակ քաղաք՝ Տանձանոց թաղամաս, Նարեկացի, Սիսակյան, Վ․Պետրոսյան, Հեքիմյան, Շահազիզ, Շիրազ, Թումանյան, Մաշտոցի և Լինչի փողոցներ, Օհանավան, Ուշի, Արտաշավան և Սաղմոսավան գյուղեր,
10:00-14:00 Սիփանիկ գյուղ մասնակի,
10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի,
11։00-15։00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,
13:00-14:00 Նորաբաց գյուղ մասնակի,
10:00-13:00 Շատին գյուղ մասնակի,
10:00-16:00 Վայք քաղաք՝ Երկրաբանների փողոց և Ջերմուկի խճուղին՝ մասնակի, Չայքենդ թաղամաս, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ, Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան, Փոռ, Բարձրունի, Մարտիրոս, Սերս գյուղեր,
11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Մոմիկի, Սևակի փողոցներ մասնակի,
11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի,
10։30-14։30 Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, «Թամարա և Անի», «Նորմա Կաթ» ՍՊ ընկերություններ,
10։30-16։30 Զովունի համայնքի 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:00-11:00 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 1, 2, 3 շենքեր,
11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 4, 6, 7, 10, 29ա շենքեր,
10:30-11:30 Շամբ գյուղ և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ,
12:00-17:00 Աղիտու, Նորավան, Վաղատնի, Որոտան գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ:
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի


