00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արցախն իմ սրտում է». Լիոնի քաղաքապետը խոսել է Հայաստան այցի նպատակների մասին

CC BY-SA 4.0 / ActuaLitté / Georges Képénékian (cropped photo)Мэр Лиона Жорж Кепенекяна
Мэр Лиона Жорж Кепенекяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը նշեց, որ իր զբաղեցրած պաշտոնը թույլ է տալիս զարգացնել հարաբերությունները երկու քաղաքների միջև։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը խոստովանեց, որ Արցախն իր սրտում է, սակայն Երևան ֆրանսիական պատվիրակության այցը կապված է լրիվ այլ հարցերի հետ։ Այս մասին  ասաց լրագրողներին, Երևան ֆրանսիական պատվիրակության այցին նվիրված ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորությամբ Լիոնի պատվիրակությունն աշխատանքային այցով Երևան էր ժամանել մարտի 5-ին։

Կեպենեկյանի խոսքով` մեծ քաղաքականության հարցեր աշխատանքային օրակարգում ներառված չեն, իսկ ինչ վերաբերում է Արցախում ծրագրերի իրականացմանը, Լիոնը հավատարիմ է մնում Ֆրանսիայի պաշտոնական քաղաքական ուղղությանը։

Мэр Лиона Жорж Кепенекян в Мемориале жертв Геноцида армян - Sputnik Արմենիա
Այս պահին միայն լռել եմ կարող. Լիոնի քաղաքապետն այցելեց Ծիծեռնակաբերդ

«Կողքիս նստած է մեծարգո պարոն դեսպանը։ Մենք հետևում ենք Ֆրանսիայի պաշտոնական ուղղությանը և փորձում ենք զերծ մնալ այնպիսի քայլերից և գործողություններից, որոնք կարող են բացասաբար ազդել ընթացիկ բանակցային գործընթացի վրա», –նշեց Լիոնի քաղաքապետը։

Նա հիշեցրեց, որ մամուլի ասուլիսը նվիրված է Երևանի և Լիոնի միջև համագործակցության մասին համաձայնագրի երկարացմանը և կոչ արեց հետևել այդ օրակարգին։

«Սակայն ես կստեի, եթե չասեի, որ Արցախն իմ սրտում է։ Հավանաբար, այլ միջոցներ կան օգնելու մեր ժողովրդի այդ հատվածին», – այնուամենայնիվ ընդգծեց Կեպենեկյանը։

Կեպենեկյանը համոզված է` այն փաստը, որ նա զբաղեցնում է Լիոնի քաղաքապետի պաշտոնը թույլ է տալիս ազդել Լիոնի և Հայաստանի միջև առկա հարաբերությունների վրա։

«Բազմիցս եղել եմ Հայաստանում, այստեղ տարբեր պատվիրակությունների կազմում տարբեր նախագծերով զբաղվել։ Սակայն առաջնային խնդիրս միշտ եղել է Լիոնի և Երևանի միջև կապերի ամրապնդումը։ Միշտ ուղեկցել եմ Լիոնի նախկին քաղաքապետին իր այցերի ժամանակ, քանի որ քաղաքապետը ցանկանում էր ցույց տալ սփյուռքի հանդեպ ունեցած բարեկամական վերաբերմունքը», – նշեց նա։

Ժորժ Կեպենեկյանը ներկայացրել է Երևանի հետ համագործակցելու հիմնական ուղղություններն ու հնարավորությունները` նշելով, որ Լիոնը պատրաստ է երկու քաղաքների միջև համագործակցության նոր, առարկայական և պրագմատիկ էջ բացել։

Города Мира. Лион - Sputnik Արմենիա
Աղմկոտ լինելը Լիոնի հայերի մասին չէ. ի՞նչ են նրանք անում սուսուփուս ու նպատակային

«Մեր ուշադրության կենտրոնում մի քանի ոլորտ է։ Պատվիրակության անդամների ընտրությունը պատահական չէ, քանի որ պատվիրակության կազմը համալրել են պրոֆիլային մասնագետներ, որոնք Լիոնի քաղաքապետարանում համակարգում են զբոսաշրջության, մշակույթի, կրթության և այլ հարցեր», – նշեց նա` ավելացնելով, որ այդպիսով հստակ ուրվագծվում են երկու քաղաքների միջև իրականացվող ծրագրերը։

Քաղաքապետն ընդգծեց երկու քաղաքների միջև փորձի փոխանակման կարևորությունը, ինչպես նաև մի քանի օրինակ բերեց, որոնք կոչված էին ցույց տալու, թե Լիոնը Երևանին կոնկրետ ինչ կազմակերպչական փորձ կարող է փոխանցել։

Ֆրանսիական պատվիրակության այցի շրջանակներում Երևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկեցին մինչև 2020 թվականի համագործակցության ծրագիրը։ Նախատեսվում է համագործակցել տեղական ինքնակառավարման, քաղաքի զարգացման ծրագրերի, տնտեսական և սոցիալական զարգացման, գիտական և ուսումնական հաստատությունների փոխգործակցման ոլորտներում։

Կեպենեկյանին չորեքշաբթի ընդունել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Ժորժ Կեպենեկյանը Ֆրանսիայի մեծությամբ երրորդ քաղաքի քաղաքապետ է ընտրվել 2017 թվականի հուլիսին` այդ պաշտոնում փոխարինելով Ջերարդ Կոլոմին։

Լրահոս
0