00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղապետի ախորժակը. Շիրակի մարզում «կերել են» ռուսական ցորենի սերմացուի փողերը

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցУборка зерновых на Юге России
Уборка зерновых на Юге России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ գլխավոր դատախազությունը բացահայտել է ցորենի սերմացուի դիմաց հավաքագրված գումարների անհետացման հերթական փաստը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման և այն շուկայականից ցածր գնով Հայաստանի գյուղացիներին տրամադրելու 2011-2016թթ ծրագրում հայտնաբերվել են խոշոր չափերի հափշտակություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը, որի միջոցով գյուղացիական տնտեսություններին էր բաշխվում ՌԴ-ից Հայաստան ներկրված ցորենի սերմացուն, դիմել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Շիրակի մարզպետարանից 129.641.760 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով։

Նյութերի ուսումնասիրության ընթացքում, սակայն, պարզվել է, որ գյուղացիները ցորենի դիմաց վճարել են, բայց գումարը տեղ չի հասել։

Իրավապահները բացահայտել են, որ Շիրակի մարզի Հովունի համայնքի 13 բնակիչներ 2015թ. ընթացքում ստացած սերմացուի դիմաց համայնքի նախկին ղեկավար Թելման Միրիջանյանին վճարել են 892.000 ՀՀ դրամ։ Սակայն գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել, գյուղապետը համապատասխան փաստաթղթեր չի կազմել։

Գյուղի 11 բնակիչներ էլ իրենց հանձնված սերմացուի դիմաց կուտակված 752.000 ՀՀ դրամ պարտքի դիմաց փոխհատուցել են բնեղենով (համայնքի ղեկավարին հանձնել են ցորեն)։ Սա ևս չի ձևակերպվել, և գյուղացիների պարտքերը չեն մարվել։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Բանակից գողացել են 40 մլն դրամի դեղ ու սարքավորում. ո՞վ է չարաշահել իր դիրքը

Եվս 4 բնակիչներ սերմացու առհասարակ չեն ստացել, բայց նրանց անունով գյուղապետը 1700 կգ սերմացու է դուրս գրել` 272.000 ՀՀ դրամ արժեքով։

Բացահայտված փաստերով Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական դիրքի չարաշահման, խոշոր չափերով հափշտակություն կատարելու փաստերով։

Ի դեպ, հետաքրքրական է, որ Հովունիի գյուղապետ Թելման Միրիջանյանն արդեն իսկ դատապարտված է 5 տարվա ազատազրկման ու դարձյալ առանձնապես խոշոր չափի յուրացումներ, փաստաթղթերի պաշտոնական կեղծիքներ կատարելու համար։

Ըստ դատավճռի` Միրիջանյանը գյուղի բնակիչներից բնակիչներից հողահարկ է գանձել, բայց գյուղապետարանի բյուջե մուտքագրելու փոխարեն կեղծ փաստաթղթերի միջոցով գյուղապետարանի դրամարկղից յուրացրել է 6մլն 200 հազար դրամ:

Թելման Միրիջանյանը Հովունի համայնքը ղեկավարել է 17 տարի անընդմեջ։

Նշենք, որ Շիրակի մարզի Մարմաշեն և Ղարբջանյան համայնքում ևս նախկինում հայտնաբերվել էին կարիքավոր տնտեսություններին հատկացված աշնանացան ցորենի սերմնացուի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքեր։

Լրահոս
0