Փող

ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը` «Բուլկի Արամը», հարստանում է պետական բյուջեի հաշվին

97
(Թարմացված է 09:45 02.03.2018)
«Ժողովրդի» տվյալներով` ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանը շարունակում է հարստանալ պետական բյուջեի հաշվին

ԵՐԵՎԱՆ, 2 Մարտ — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ «Բուլկի Արամը», շարունակում է հարստանալ ՀՀ պետական բյուջեի հաշվին:

Բանն այն է, որ նրան պատկանող «Հանարդնախագիծ» ԲԲԸ շենքում են տեղակայված մի շարք պետական գերատեսչություններ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը, ԱՎԾ Երևանի տարածքային ստորաբաժանումը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը և այլն: Ընդ որում, պետական այս կառույցներն այդ շենքում տեղակայված են վարձակալական հիմունքներով:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունն այլ գերատեսչությունների համար այս ընկերությունից տարածքներ է վարձակալել՝ մեկ քմ-ն մոտ 5 հազար դրամ արժեքով: Արդյունքում` ՀՀ պետական բյուջեից Արամ Հարությունյանին պատկանող ընկերությանը վճարվել է 148 մլն 20 հազար դրամ:

Իսկապես, հիանալի բիզնես է. ժամանակին լինելով ՀՀ քաղաքաշինության նախարար` Արամ Հարությունյանը կարողացավ իրենով անել «Հանարդնախագիծ» ԲԲԸ շենքը և հիմա հարստանում է պետության հաշվին»:

97