00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջնադարյան հնձան. ինչ են ակնկալում գտնել հնագետները Եղեգնաձորի պեղումների տարածքում

© Sputnik / Aram NersesyanРаскопки на территории школы в Ехегнадзоре
Раскопки на территории школы в Ехегнадзоре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սկզբում մասնագետներն ընդհանրապես չէին կարողանում հասկանալ, թե ինչ են գտել, բայց ընդհանուր պատկերն աստիճանաբար հստակ էր դառնում` այստեղ գինի են պատրաստել։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Եղեգնաձորից քիչ հեռու հայտնաբերած միջնադարյան հնձանը կարող է Հայաստանի հերթական զբոսաշրջային օբյեկտը դառնալ, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Եղեգնաձորի երկրաբանական թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը։ Հունվարին ու փետրվարին հնձանի պեղումները հենց նրա ղեկավարությամբ են իրականացվել։ Sputnik Արմենիայի թղթակիցները Ազատյանին հանդիպեցին պեղումների տարածքում։

Պարզվեց, որ այս պահին պեղումներ չեն իրականացվում. ֆինանսական խնդիրներ կան։ Սակայն Ազատյանը համոզված է, որ գումար գտնելու դեպքում աշխատանքները կշարունակվեն։

«Փնտրելու ենք կարասներ, որոնցում գինի էին պահում», — ասաց հնագետը։

Հնձանը պատահաբար են գտել. դպրոցի ֆուտբոլային դաշտի տարածքում աշխատանքներ իրականացնելու ժամանակ հայտնաբերել են շինարարները։

«Լավ է, որ նրանք ոչինչ չեն վնասել։ Ավելին` բանվորները դիմել են հուշարձանների պահպանության վարչություն, ինչից հետո մենք սկսեցին պեղումներ իրականացնել», — ասաց նա։

Պեղումները հունվարին են մեկնարկել. սկզբում մասնագետները փորձել են հասկանալ, թե ինչ են գտել։

© Sputnik / Aram NersesyanԵղեգնաձորում հայտնաբերված հնձանը
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը - Sputnik Արմենիա
1/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը
© Sputnik / Aram NersesyanԵղեգնաձորում հայտնաբերված հնձանը
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը - Sputnik Արմենիա
2/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը
© Sputnik / Aram NersesyanԵղեգնաձորում հայտնաբերված հնձանը
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը - Sputnik Արմենիա
3/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը
© Sputnik / Aram NersesyanԵղեգնաձորում հայտնաբերված հնձանը
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը - Sputnik Արմենիա
4/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը
© Sputnik / Aram NersesyanԵղեգնաձորում հայտնաբերված հնձանը
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը - Sputnik Արմենիա
5/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը
© Sputnik / Aram NersesyanԵղեգնաձորում հայտնաբերված հնձանը
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը - Sputnik Արմենիա
6/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը
© Sputnik / Aram NersesyanԵղեգնաձորում հայտնաբերված հնձանը
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը - Sputnik Արմենիա
7/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը
© Sputnik / Aram NersesyanԵղեգնաձորում հայտնաբերված հնձանը
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը - Sputnik Արմենիա
8/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը
© Sputnik / Aram NersesyanԵղեգնաձորում հայտնաբերված հնձանը
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը - Sputnik Արմենիա
9/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը
1/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը
2/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը
3/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը
4/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը
5/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը
6/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը
7/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը
8/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը
9/9
Եղեգնաձորում հայտնաբերված հնձանը

«Մեր բախտը բերեց, որ խստաշունչ ու ձնառատ ձմեռ չէր։ Մոտ 10 օր փորեցինք», — նշեց Ազատյանը։

Համայնքի ղեկավարությունը նույնպես պատրաստ է օգնել հնագետներին` շարունակելու պեղումները։ Ինչպես նշեց Կարենը, եթե հնձանները կարգի բերեն, մշակեն, ճանապարհ կառուցեն այստեղ, ապա այս վայրը կարող է հերթական զբոսաշրջային օբյեկտ դառնալ։

Հնագետը համոզված է, որ եթե թանգարանների և գինու գործարանների աշխատակիցները համաձայնեն, այստեղ կարելի է ժամանակ առ ժամանակ գինու տոն կազմակերպել` ցուցադրել, թե ինչպես են մեր հայրենակիցները գինի պատրաստել միջնադարում։ Այդ հարցում կարող են օգնել ազգագրագետները։

«Բացի այդ, մեր երկրում որևէ դպրոց չեմ հիշում, որի կողքին պատմամշակութային օբյեկտ կա», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նա նշեց, որ հնձանի կողքին նաև գինու մառան են գտել։ Մուտքի մոտ փոքրիկ ամբար կա. ամենայն հավանականությամբ, այնտեղ տարբեր պաշարներ են պահել։

«Մեր մասնագետները եզրակացրել են, որ հնձանը ստեղծվել է XII-XIV դարերում։ Ամենայն հավանականությամբ, այն ոչ թե գյուղին է պատկանել, այլ մի ընտանիքի։ Նախկինում խաղող տեղափոխելը մեծ խնդիր էր, այդ պատճառով գինին մշակում էին հենց խաղողի այգիների տարածքում», — պատմեց մեր զրուցակիցը։

Իհարկե, ցանկացած գինեգործ գինի պատրաստելու իր եղանակն ունի, իր գաղտնիքները, սակայն, ինչպես նշեց Կարենը, գինու պատրաստման տեխնոլոգիան տարիների ընթացքում առանձնապես չի փոխվել։ 6000 հազար տարի առաջ ևս գինին նույն սկզբունքով էին պատրաստում. հավաքում էին խաղողը, լցնում հնձանը, ճզմում, այնուհետև հյութը լցնում կարասների մեջ։ Միայն դրանից հետո կարելի էր վայելել բնության գրկում պատրաստած ըմպելիքը։

Լրահոս
0