00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանական գազ Հայաստանի համար. աղքատների օգտին խոսակցություններ, թե իրական հնարավորություն

© Sputnik / Aram NersesyanГазовый распределительный шкаф
Газовый распределительный шкаф - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետներն ասում են, որ Իրանը արտահանման համար անհրաժեշտ գազի ծավալներ չունի։ Երկիրն ամեն տարի շուրջ 172 մլրդ խմ գազ է արդյունահանում, որից 170 միլիարդը հենց իր երկրում է սպառում։

Աշոտ Սաֆարյան, Sputnik

Հայաստանում էներգակիրների այլընտրանքային աղբյուրները ժամանակ առ ժամանակ քննարկման թեմա են դառնում։ Որպես այլընտրանք դիտարկվում է իրանական գազը, որն իբր կարող է և պետք է փոխարինի ռուսականին։ Եվ, բնականաբար, ժամանակ առ ժամանակ այդ թեման բացում են հենց իրանցիները, բայց իրանական դիվանագիտությանը բնորոշ քողարկված ձևով։

Այսպես, օրինակ, Իրանի նախկին դեսպան, Մոհամադ Ռեիսին և ներկայիս դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին բազմաթիվ անգամ ասել են, որ Իրանը պատրաստ է «բարեկամական Հայաստանին գազ առաջարկել շահավետ գնով»։ Իրանական կողմը, սակայն, որևէ գնի մասին բարձրաձայն չի խոսել։

Чрезвычайный и Полномочный посол Ирана в Армении Сейед Казем Саджади - Sputnik Արմենիա
Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին

Միևնույն ժամանակ, ինչպես նախորդ շաբաթ հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, իրանական կողմի հետ առանձնազրույցների ժամանակ կոնկրետ առաջարկներ իսկապես եղել են։ Թե կոնկրետ ինչ առաջարկներ, գաղտնի է։ Ամեն դեպքում, ինչպես վստահեցրեց փոխնախարարը, ռուսական գազի գնից շահավետ առաջարկ առայժմ չի եղել։

Հայտնի է, որ 2016 թվականի ապրիլից Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում 1 խմ-ի դիմաց 150 դոլարով (նախկին 165-ի փոխարեն) ։ Այդ համաձայնագիրը երկարացվել է 2017 թվականի աշնանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցի և Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ։

Հայաստանին ու Իրանին կապում է դեռևս 2007 թվականին շահագործման հանձնված գազատարը։ Գազատարով մատակարարվող իրանական գազը օգտագործվում է Երևանի ՋԷԿ-ի, և քիչ ծավալներով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար։ Արտադրված էլեկտրաէներգիայի մի մասը արտահանվում է Իրան, մյուս մասը մնում է Հայաստանում։ Գազատարի տարողունակությունն օգտագործվում է 20%-ով։ Կողմերի միջև բարտերային սխեմա է գործում. Հայաստանը Իրանից ստացվող 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա է մատակարարում։ Հայաստան մատակարարվող իրանական գազի ընդհանուր ծավալը տարեկան մոտ 400 միլիոն խորանարդ մետր է կազմում:

Էներգետիկ քաղաքականության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանի կարծիքով, իրանական չինովնիկների ու դիվանագետների պարբերական հայտարարություններն իրական հիմք չունեն, որովհետև Իրանն արտահանման համար անհրաժեշտ ծավալների գազ չունի։

Իրանը տարեկան մոտ 172 մլրդ խմ գազ է արդյունահանում, որից 170 միլիարդն իր երկրում է սպառում։ Արտահանման համար մնում է 2 մլրդ խմ։

«Պարզ է, որ արտահանման ընդլայնման, առավել ևս ռուսական մատակարարի հետ մրցակցության մասին ներկա փուլում խոսելն առնվազն անլուրջ է», — Sputnik Արմենիային ասաց Մանվելյանը։ Նա նկատեց, որ հարևան Թուրքիան, օրինակ, իրանական գազը գնում է հազար խմ-ի դիմաց 400 դոլարով։ Սա հաշվի առնելով` պարզ չէ, թե ինչ զեղչեր պետք է անի Իրանը Հայաստանի համար, որպեսզի Երևանը ռուսական գազի փոխարեն անցնի իրանականի։

Իրանի արտահանման ծավալների ընդլայնումը խոշոր ներդրումներ է պահանջում։

«Այո, ներդրողներն այժմ միջոցներ են ներդնում Պարսից ծոցի ափին գտնվող Հարավային Պարս խոշոր հանքավայրի մշակման համար։ Սակայն այստեղ արդյունահանվող գազը հիմնականում Հնդկաստան և Չինաստան է մատակարարվում», — ասաց փորձագետը։

Карен Карапетян. Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Կարապետյան. «Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման առաջարկ կա՞, ցույց տվեք»

Իրանական նավահանգիստներում տերմինալների շինարարության գործին ակտիվ մասնակցում է նաև ռուսական կողմը։ Իրանցիներն իրենց առջև խնդիր են դրել 2020 թվականին կրկնապատկել գազի արդյունահանման ծավալները։ Մանվելյանը այս խնդիրն անիրատեսական է համարում:

Նրա կարծիքով` վերոնշյալ բոլոր գործոնները թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանի համար շահավետ առաջարկների վերաբերյալ հայտարարություններն ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական ենթատեքստ ունեն։

Նա նաև շահարկումներ ու առասպելներ է համարում այն պնդումները, թե ժամանակին իբր Ռուսաստանի ճնշման տակ են նեղացրել այն խողովակի տրամագիծը, որով իրանական գազը հասնում է Հայաստան։

«Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը 2.3 մլրդ խմ է, ինչը բավարար է, որ Հայաստանն անհրաժեշտ ծավալի գազ ստանա արտակարգ իրավիճակներում, օրինակ` վրացական հատվածում ռուսական գազատարի վթարման դեպքում», — ասաց նա։

Մեծ թողունակությամբ գազատարի կառուցման անհրաժեշտություն կառաջանար միայն այն դեպքում, եթե իրանական կողմը ԵՄ-ի հետ պայմանագիր ստորագրեր Հայաստանի տարածքով գազի մատակարարման վերաբերյալ, և խողովակաշարը կառուցվեր ոչ Հայաստանի հաշվին, քանի որ նման դեպքերում կոնսորցիումներ են ստեղծվում, որոնք էլ հենց ֆինանսավորում են տարանցման խողովակի անցկացումը։

Փորձագետը առասպել է համարում նաև այն հայտարարությունները, թե Հայաստանը չի կարող գազ գնել այլ երկրներից առանց «Գազպրոմի» թույլտվության։

Լրահոս
0