00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լրտեսական խաղեր. հայ զինվորականներին պե՞տք է զրկել սմարթֆոններից

© AFP 2024 / Wakil KohsarСолдат со смартфоном
Солдат со смартфоном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զինվորականների ձեռքում հայտնված ժամանակակից սարքերը կարող են շատ բան հայտնել հակառակորդի հետախուզությանը, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Նորություն չէ, որ սմարթֆոններն ու սոցիալական ցանցերը հիանալի միջոց ու հարթակ են հակառակորդի համար, որը կարողանում է հենց դրանց միջոցով պետքական տեղեկություն ստանալ։

Հատկապես այդ հարցը արդիական է այն երկրների համար, որոնք այսպես, թե այնպես ներգրավված են հակամարտության մեջ։ Դա վերաբերում է նաև Հայաստանին, սակայն սկսենք Ռուսաստանից, որտեղ արդեն իսկ «տագնապի ազդանշաններ» են հնչել։

Президенты России Армении и Азербайджана Дмитрии Медведев, Серж Саргсян и Ильхам Алиев во время трехсторонней встречи в Аль Палас Гранд отеле (27 октября 2010). Астрахань, Россия - Sputnik Արմենիա
Բաքուն խոսել է արցախյան փոխզիջումների մասին. ապատեղեկատվությու՞ն, թե՞ սառույցը շարժվեց

«Կոմերսանտ» թերթը հայտնում է, որ ՌԴ ՊՆ-ն ուսումնասիրում է կենտրոնական վարչակազմում, վարչական մարմիններում և զորքերում (ընդհուպ մինչև ստորաբաժանումներ) կապի ժամանակակից միջոցների շահագործման սահմանափակման տարբերակը։ Սմարթֆոնների փոխարեն բոլոր զինծառայողներին, այդ թվում ղեկավար օղակներին, առաջարկվել է ստեղնային հեռախոսների ամենահասարակ մոդելներ օգտագործել, որոնք լուսանկարներ և տեսագրություններ անելու հնարավորություն չունեն և չեն կարող պարզել մարդու գտնվելու վայրը։

Նման որոշման համար լրացուցիչ խթան է հանդիսացել տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ զինվորականներն ակամա գաղտնազերծել են ամբողջ աշխարհում տեղակայված իրենց կայանների կոորդինատները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ռազմակայանների և այլ գաղտնի կառույցների մասին տվյալները համացանցում հասանելի են դարձել ինտերակտիվ քարտեզի վրա, որը ցույց է տալիս ֆիթնես-ապարանջանների օգտատերերի ակտիվությունը։

Պենտագոնը պաշտոնական ներկայացուցիչ Օդրիսիա Հարիսի շուրթերով հայտարարել է, որ լուրջ է վերաբերվել այս դեպքին և ուսումնասիրում է «լրացուցիչ հրահանգների կամ պատրաստվածության անհրաժեշտությունը»։ Հարիսը նաև հիշեցրել է, որ զինվորական անձնակազմի ամենամյա նախապատրաստումը նախատեսում է «ինտերնետի սահմանափակ օգտագործում, ներառյալ` սոցցանցերի անձնական էջերը»։

Ղարաբաղյան հակամարտության պայմաններում այս թեման առավել քան արդիական է հայկական կողմի համար։ Առաջնագծում սմարթֆոնների կամ այլ բջջային սարքերի օգտագործման վտանգը գնահատելու համար դիմեցինք մասնագետներին։

Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ Հայաստանում 4-5 տարի առաջ սոցցանցերի հաշվին կարելի էր մանրակրկիտ պատկերացում կազմել զինվորական օբյեկտների, դիրքերի, ընդհուպ մինչև ռազմատեխնիկայի տեսակի և քանակի մասին։ Իրավիճակն այսօր փոխվել է դեպի լավը։

«Այժմ, կարծես, ինչ-որ աշխատանք է տարվում, և նման տեղեկություններ ավելի քիչ են հայտնվում սոցցանցերում։ Սակայն եթե հստակ կարգավորում չլինի, առաջվա պես տեղեկատվության արտահոսք կլինի», — ասաց Մարտիրոսյանը։

Փորձագետը կատակեց` վտանգավոր է ոչ թե բջջային սարքը, այլ բջջային սարքով մարդը։ Նա ավելացրեց, որ տեղեկատվության արտահոսքի պատճառ են նաև սոցցանցերում հայտնված անցանկալի լուսանկարները։

«Մեկ այլ վտանգ կարող է ներկայացնել տեղեկատվության չգիտակցված փոխանցումը, ինչպես եղավ ամերիկյան զինվորականների հետ, որոնք բացահայտեցին ԱՄՆ կայանների գտնվելու վայրը ֆիթնես-ապարանջաններ օգտագործելու պատճառով», — ասաց Մարտիրոսյանը։

Армянские военнослужащие на боевых позициях - Sputnik Արմենիա
Արցախի վերաբերյալ ԱՄՆ-ի մարգարեությունը. պատերազմի մասին կանխատեսումն իրատեսական է

Սա այն հարցն է, որը զինվորներն ու սպաները ինքնուրույն կարգավորել չեն կարող։ Դրա համար մասնագետներ են պետք, որոնք կգնահատեն ռիսկերն ու միջոցներ կձեռնարկեն։

Մարտիրոսյանի կարծիքով` այստեղ ամեն ինչ ՊՆ-ից է կախված։ Ի տարբերություն քաղաքացիական գերատեսչությունների, ՊՆ-ն փակ կառույց է, որը կարող է կարգավորել հարցերը ներքին հրահանգների օգնությամբ։

Այսպիսով, մարդկային գործոնը բանակում կարող է երկու դեպքում արտահայտվել. եթե ոլորտը որևէ կերպ կանոնակարգված չէ, կամ եթե մարդը խախտումներ է անում։

«Իսկ խախտումները կարելի է բացահայտել։ Չէ՞ որ միայն հակառակորդը չպետք է մոնիտորինգ իրականացնի, այլ նաև դու ինքդ», — ասաց Մարտիրոսյանը։

Ռուսաստանում, ամենայն հավանականությամբ, նման մոնիտորինգի արդյունքում որոշել են զինվորականների համար սահմանափակել համացանցի հասանելիությունը։ «Իզվեստիա» թերթը փետրվարի 13-ին հայտնել է, որ ՌԴ ՊՆ-ն առաջարկներ է տարածել գերատեսչության աշխատակիցների և զինծառայողների համար, թե ինչպես պետք է պահել համացանցում։ Զինվորներին և սպաներին խորհուրդ են տալիս հրաժարվել օգտվել «Одноклассники», «ВКонтакте», Facebook սոցցանցերից և նման այլ ռեսուրսներից, չհրապարակել ծառայության և զորամասի վերաբերյալ որևէ տեղեկություն, անջատել գտնվելու վայրը որոշելու ֆունկցիան։ Համացանցի օգտագործման կանոնները հանձնարարական բնույթ են կրում, սակայն գերատեսչություններն արդեն նախապատրաստում են օրենքի փոփոխությունները, որոնք պարտադիր կդառնան։

Հայաստանում առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց` լուսանկարների հայտնվելը ամենամեծ խնդիրը չէ, քանի որ զինծառայողները քիչ թե շատ հասկանում են, թե իրենց կյանքի համար որքան վտանգավոր է սոցցանցերում լուսանկարներ տեղադրելը։

Սակայն նա կարծում է, որ միակողմանի մոտեցում կա GPS համակարգով հեռախոսների օգտագործման հարցում։

Флаги организации Красного креста - Sputnik Արմենիա
Բաքվում ուզում են հայ գերիներին փոխանակել դիվերսատների հետ. մեկնաբանում է հայկական կողմը

«Զինվորներին զրկում են դրանցից, իսկ սպաներին, որոնց գտնվելու վայրն ավելի կարևոր է, ոչ։ Չէ՞ որ առաջնագծում զինվորի գտնվելու վայրը հայտնի է. հակառակորդը տեսնում է խրամատը։ Իսկ հրամանատարական դիտորդական կետը շատ հաճախ քողարկված է, սակայն GPS համակարգի կամ նույնիսկ երկու օպերատորների միջոցով հեշտությամբ կարելի է պարզել, թե որտեղ է գտնվում սպայի հեռախոսը», — ասաց Վարդանովը։

Նրա խոսքով` սրա դեմ պայքարել է պետք։

«Չէ՞ որ «լավ բաներին» մարդը շատ արագ է սովորում և դժվարությամբ հրաժարվում դրանցից։ Որոշակի հրահանգներ, նորմատիվ ակտեր, հրամաններ են պետք նախարարի, Գլխավոր շտաբի կողմից։ Այլ հարց է` ինչպես է դա իրականացվելու», — ասաց Վարդանովը։

Սինգապուրում, օրինակ, երկար-բարակ չեն մտածել։ ԱՄՆ կայանների հայտնաբերման մասին տեղեկությունից հետո Սինգապուրի ՊՆ-ն շատ արագ որոշել է սահմանափակել ֆիթնես-ապարանջանների օգտագործումը զինծառայողների շրջանում. զինվորներին արգելվում է դրանք կրել հատուկ գաղտնի առաջադրանքների իրականացման կամ զորավարժությունների ընթացքում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայկական ռազմական գերատեսչությունում, ինչպես նաև աշխարհի ցանկացած այլ բանակում, աշխատում են այդ ուղղությամբ։

«Մենք նույնպես մշտապես աշխատում ենք` թույլ չտալով զինվորներին առաջնագծում նման տեխնոլոգիաներ օգտագործել։ Դա բոլորին է վերաբերում, այդ թվում` սպաներին», — ասաց Հովհաննիսյանը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ամեն դեպքում երբեք չի հաջողվի կատարյալ արդյունքի հասնել։

«Ինչպես կարգապահության առումով, միշտ ձգտում ես բարելավել այն։ Չի կարելի ասել, որ երեկ, օրինակ, մենք կատարյալ արդյունքի ենք հասել, մնում է միայն այն պահպանել», — ասաց Հովհաննիսյանը։

Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Արցախում իրավիճակը պայթյունավտանգ է. ԱՄՆ զեկույցը Հայաստանի համար նորություն չէ

Նրա խոսքով` իրավիճակը վերջին տարիներին զգալի բարելավվել է, հատկապես համեմատած այն շրջանի հետ, երբ սմարթֆոնների օգտագործումը նոր էր թափ առել։ Երբ բջջային հեռախոսների օգտագործումը նոր էր սկսել տարածում գտնել, իրավիճակը մտահոգիչ էր։ Նա նաև նշեց, որ լուսանկարների տեղադրումն ու լուսանկարներին կից գրառումները սոցցանցերում այդ հարցում սպառնացող վտանգներից ամենաանվնասն են։

Վերջում հավելենք, որ նման սահմանափակումները հիմնավորելու համար «Կոմերսանտի» աղբյուրներն օրինակ են բերել Ղրիմի միացման գործողությունների ժամանակ ուկրաինական ԶՈՒ-ի նախկին օբյեկտներում արված լուսանկարները, որոնք հետո հայտնվում էին համացանցում և օգտագործվում Արևմուտքում «ռուսական ագրեսիայի» մասին պնդելու համար։

Բացի այդ, պարբերականի տվյալներով, զինվորականները հույսները դնում են նրա վրա, որ սմարթֆոններից հրաժարվելը կօգնի ձերբազատվել ԶԼՄ-ներում փաստաթղթերի (այդ թվում` «Ծառայողական օգտագործման համար» գրությամբ) հայտնվելու հարցում։

Լրահոս
0