00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյանը` Լավրովի ասածի մասին. «Փաթեթային հանգուցալուծումը նկատի ունի նաև փուլային կիրառում»

© Sputnik / Asatur YesayantsОткрытие выставки "25 лет. Дружба проверенная веками". МИД РА Эдвард Налбандян, МИД РФ Сергей Лавров
Открытие выставки 25 лет. Дружба проверенная веками. МИД РА Эдвард Налбандян, МИД РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առանց փաթեթային լուծման Արցախում կարգավորման հասնելն անհնար է, կարծում է Հայաստանի արտգործնախարարը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է լուծել միայն փաթեթային տարբերակով, որը փուլային լուծում է ենթադրում, ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ռուս գործընկերոջ` Սերգեյ լավրովի հայտարարությունները։

Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
Թարգմանության դժվարությունները, կամ ինչպես Լավրովը «սթափեցրեց» Ադրբեջանին

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ արցախյան հակամարտությունն անհնար է լուծել մեկ փաստաթուղթ ստորագրելով, այն պետք է կարգավորեն կողմերը փուլային լուծում տալով, ինչը բխում է վերջնական կարգավորման հասնելու շահերից, ներառյալ Արցախի կարգավիճակը։

Նալբանդյանի խոսքով` համանախագահները բազմիցս նշել են, որ արցախյան հակամարտության լուծումը պետք է հիմնվի երեք սկզբունքների վրա, որոնք մշակվել ու ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջություն։

«Փուլային կամ փաթեթային տարբերակի մասին հարցադրումը կարող էր ակտուալ լինել 20 տարի առաջ։ Իսկ այսօր դա այլևս ակտուալ չէ, միջնորդները բազմիցս ասել են, որ հարցը պետք է լուծվի առաջարկների փաթեթի հիման վրա, ու սկզբունքներից մեկն առանձնացնելու փորձերն անհնար կդարձնեն կարգավորումը», — ասել է Նալբանդյանը 2017 թվականի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։

Ընդ որում` պետք է հաշվի առնել, որ հայկական կողմը բազմիցս նշել է, որ փաթեթային կարգավորումը ենթադրում է փուլային իրականացում։

Նա նաև նշել է, որ ծանոթ է Մամեդյարովի հայտարարությանը, ըստ որի` անհրաժեշտ է անցում կատարել տրամաբանական բանակցությունների։

Армянский солдат на границе - Sputnik Արմենիա
Ոչ մի «բաղձալի փաստաթուղթ» Արցախի խնդիրը չի լուծի. ռուս քաղաքագետ

«Բաքվի հայտարարություններում միշտ չէ, որ պետք է տրամաբանություն փնտրել, նույնիսկ եթե նրանք նման բառ են կիրառում։ Ի՞նչ տրամաբանության մասին է խոսքը։ Տրամաբանությանը, երբ նրանք հրաժարվում են իրենց իսկ խոսքերից, ինչպես Վիենայում և Պետերբուրգում։ Թե՞ երբ համանախագահների հետ պայմանավորվածություն են ձեռք բերում մի բանի վերաբերյալ, սակայն մեկ այլ բան անում։ Ինչպես Աստրախանում, Սոչիում, Կազանում 2011 թվականին և Պետերբուրգո՞ւմ։ Կամ երբ համաձայնում են թուլացնել լարվածությունը և նոր քայլե՞ր են անում իրավիճակը սրելու համար», — ասաց Նալբանդյանը։

Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը նման «անտրամաբանական» հանդիպումներ կամ բանակցություններ շարունակում. «Մի՞թե նրանք իրենց համար վարկաբեկող չեն համարում անտրամաբանական բանակցություններին մասնակցելը»։

«Շուրջ 20 հանդիպում նախագահների մակարդակով և 60` արտգործնախարարների։ Նշանակում է` նրանց երկրի ղեկավարներն անտրամաբանական հանդիպումների՞ էին մեկնում», — ասաց Նալբանդյանը։

Սա, ՀՀ արտգործնախարարի խոսքով, չի համապատասխանում ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային հանրության տրամաբանությանը։

Նալբանդյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի հայտարարություններին, թե Արցախ այցելող որոշ անձինք տուն վերադառնալուց հետո ներողություն են խնդրում, որպեսզի նրանց անունը հանեն «սև ցուցակից»։

«Ինչո՞ւ է այդ ցուցակն անդադար աճում, այնտեղ արդեն 600-700 մարդ կա։ Գուցե 5-6 մարդ խնդրել է հանել նրանց այդ ցուցակից, սակայն ինչպես ես արդեն նշել էի խորհրդարանում, Լապշինի դեպքից հետո Արցախ ավելի շատ են այցելելում», — ասաց Նալբանդյանը։

Նրա խոսքով` ադրբեջանական հայտարարությունները իրականության հետ որևէ կապ չունեն, և «սև ցուցակում» ընդգրկվածների ճնշող մեծամասնությունը հպարտ է այդ ցուցակում լինելու համար։

Նա ընդգծեց, որ անցել են այն ժամանակները, երբ այցելությունները սահմանափակվում էին ուժով, դա արդեն անհնար է։

Լրահոս
0