00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում 3 տարի առաջ սպանված Ավետիսյանների դուստրն աղջիկ է ունեցել. նա կկրի փոքրիկ Հասմիկի անունը

© Sputnik / Aram NersesyanОтделение детской реанимации
Отделение детской реанимации - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեխան ու մայրը նորմալ վիճակում են: Աղջիկը կկրի Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամ, 3 տարեկան Հասմիկի անունը:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հունվարի 26-ի երեկոյան Երևանի «Շենգավիթ» ԲԿ-ում 2015 թվականի հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն, լույս աշխարհ է բերել իր երրորդ զավակին, որին անվանել են սպանված 3 տարեկան Հասմիկի անունով:

Երեխան ու մայրը նորմալ վիճակում են: Երեխան ծնվել է բնական եղանակով՝ 3 կիլոգրամ 300 գրամ քաշով և 51 սմ հասակով: Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ Լուսինեի ամուսինը՝ Գոռը, ուրախությամբ նշեց, որ մոր և աղջկա վիճակը նորմալ է:

Լրագրողներին առաջին անգամ թույլատրվել է նկարահանումներ կատարել Ավետիսյանների տանը - Sputnik Արմենիա
Բացառիկ կադրեր Ավետիսյանների տնից

«Մեր երրորդ զավակն է: Նա Ավետիսյանների ժառանգն է՝ Հասմիկը: Մեր 3 տարեկան Հասմիկը զոհվեց 2015-ին: Ես՝ որպես փեսա, հայր ու հայ մարդ, իմ կնոջ ընտանիքի հիշատակը վառ պահելու համար եմ աղջկաս Հասմիկ կոչել: Նախապես էի որոշել՝ երեխան կրելու է Ավետիսյաններից մեկի անունը»,-նշեց Գոռը՝ հավելելով, որ իր հարազատները ևս ուրախությամբ են ընդունել այս որոշումը:

Նշենք, որ Լուսինեն և Գոռն ունեին մի դուստր և որդի: Հասմիկ անունը կրել է նաև Լուսինեի մայրը:

Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:

Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք էին տալիս, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայիթիվ N զորամասի զինծառայող ՎալերիՊերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Պերմյակովը նախ որպես ՌԴ ԶՈՒ ծառայող դատապարտվեց Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի, 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի և 222 հոդվածի առաջին կետի պահաջներով: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։

Սպանության մասին գործը հանձնվել էր հայկական կողմին և քննվում էր առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել 2015թ.-ի դեկտեմբերի 18-ին։ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին:

Լրահոս
0