Արագած լեռը

Հովիվներ, ֆիզիկոսներ, խաչեր. բոլորին միավորում է Արագածը. National Geographic

100
(Թարմացված է 10:54 12.01.2018)
Այս լեռն ամենատարբեր մարդկանց է միավորում, և նրանք բոլորը մեկ ընդհանրություն ունեն. համոզված է Թոբի Սմիթը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Արագածի չորս գագաթները երկնքում երևում են տասնյակ կմ հեռավորությունից։ Սա Հայաստանի բնության խորհրդանիշերից մեկն է, գրում է National Geographic-ը բրիտանացի լուսանկարիչ Թոբի Սմիթի ուղևորության մասին պատմող փոքրիկ հոդվածում։

Բրիտանացի լուսանկարիչը որոշել էր լեռը նվաճել ամռանը, բայց ինչպես հաճախ է պատահում, գործերը խանգարեցին, և նա լեռ բարձրացավ նոյեմբերին։

Լեռան մոտ է գտնվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժինը, որ ժառանգություն է մնացել խորհրդային ժամանակներից և մինչև այսօր էլ գործում է։ Այստեղ աշխատում են գործի նվիրյալ մի քանի գիտնականներ։

Սմիթն ու նրա ուղեկցորդը` Մխիթար Մխիթարյանը, լեռնամագլցման համար հեշտ ժամանակ չէին ընտրել` նոյեմբերն էր, առավոտյան ժամը 3-ը։ Լեռն ամբողջությամբ ձնապատ էր, ձյունամրրիկն էր մոլեգնում։ Մի քանի րոպե մնալուց հետո սկսեցին իջնել։ Բայց մինչ այդ նկարահանեցին սառույցով պատված մեծ խաչը, որը թողել էին նախկին ալպինիստները։

Այս լեռը միավորում է ամենատարբեր մարդկանց, ապրում է բոլոր հայերի սրտերում։ Հովիվները ֆիզիկոսների հետ քիչ ընդհանրություններ ունեն, իսկ ֆիզիկոսներն էլ` լեռնային քարանձավ-աղոթարանի հետ։ Բայց նրանց բոլորին միավորում է Արագածը, ասում է Սմիթը։

100