Զորակոչ

Համբուրեմ ու գնա. Հայաստանում մեկնարկեց ձմեռային զորակոչը

138
(Թարմացված է 18:11 08.01.2018)
Առաջին զորակոչիկները ժամանեցին ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հայաստանում մեկնարկեց 2018 թվականի առաջին զորակոչը, ՊՆ-ի Կենտրոնական հավաքակայանում զինվորներին ոգեշնչելու համար ժամանեցին Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ու պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Մեկնարկել է 2018 թվականի առաջին զորակոչը։ Անցյալ տարի ուժի մեջ մտավ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքը, որում որոշակի փոփոխություններ են կատարվել։ Չեղարկվել է մինչև 150 կմ հեռավորության վրա ծառայությունն անցնելու մասին արտոնությունը (ցանկացած զինվոր կարող է ծառայության անցնել մոտակա զորամասում), այժմ այս մարդիկ կծառայեն ոչ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում», — ասաց Հակոբյանը։

Որոշակի փոփոխություններ կան սննդի կազմակերպման հարցում։ Այժմ զինվորներին ծառայության վայր ուղարկելիս զինծառայողներին պատրաստի ուտելիք են տալու ճանապարհին սնվելու համար։

Նրա խոսքով` արդեն գործում է «Ես եմ» ծրագիրը, որին մասնակցելու համար դեկտեմբերի 30-ի դրությամբ արդեն 120 հայտ է ներկայացվել։

Հակոբյանն անդրադարձավ նաև ծնողների դժգոհությանը, թե բանակ են զորակոչում ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող տղաներին։ Նա նշեց, որ բոլոր ատյանները, ընդհուպ մինչև դատարան, բաց են անարդարությունները վերացնելու համար։

«Բանակին վատառողջ զինվորներ պետք չեն, հակառակը`առողջ ու ծառայությանը պատրաստ զինվորներ են հարկավոր։ Ծառայությունը որոշակի դժվարություններ է ենթադրում, և մեզ առողջ մարդիկ են պետք, որպեսզի մենք կարողանանք զինվորներ պատրաստել, ոչ թե բուժենք նրանց ամբողջ ծառայության ընթացքում», — ասաց Հակոբյանը։

Գլխավոր շտաբի պետը նշեց, որ վերջին տասը տարվա ընթացքում զորակոչիկների քանակը նվազում է, այս տարի վերջինը պետք է լինի. նրանց տեղը զբաղեցնում են պայմանագրային զինծառայողները։

Ապագա զինվորն աղավնի է բուծում և երազում թռչուններից գոնե մեկին հետը բանակ տանելու մասին
© Sputnik / Անի Լիպարիտյան, Արամ Ներսեսյան

«Մենք բանակը զուգահեռաբար համալրում ենք պայմանագրային զինծառայողներով։ Դա չի անդրադարձել բանակի մարտունակության վրա։ Այսօր բանակի շուրջ 65%-ը պայմանագրային զինծառայողներ են, միայն 35%-ն են պարտադիր ծառայություն անցնող զինվորներ», — ասաց Հակոբյանը։

Մովսես Հակոբյանն ու Արտակ Զաքարյանը Կենտրոնական հավաքակայանում զրուցեցին առաջին զորակոչիկների հետ, խոսեցին նրանց մտահոգող խնդիրների մասին։

Նրանք բանակային ծառայության մասին մի քանի պատմություն պատմեցին, հիշեցին, թե ինչպես էին ժամանակին զինվորները «պարտիանկա» փաթաթում ոտքերին, խոսեցին բանակի նկատմամբ պարտքի ու պատասխանատվության, անվտանգության և սահմանի անձեռնմխելիության մասին։

«Այս երկու տարիներն ամենակարևորը կդառնան ձեր կենսագրության մեջ», — ասաց Զաքարյանը։

Երբ առաջին զորակոչիկները հագան զինվորական համազգեստը, նրանց թույլ տվեցին հրաժեշտ տալ հավաքակայանի մոտ հավաքված ծնողներին ու ընկերներին։

«Մոտեցի՛ր, համբուրեմ ու գնա», — որդուն գրկեց ու հրաժեշտ տվեց մայրը։

Նոր օրենքի համաձայն` նվազագույնը մինչև 150 կմ հեռավորության վրա զինվորական ծառայությունն անցնելու մասին պահանջը չեղարկվել է։ Վիճակահանության հիման վրա նորակոչիկները հնարավորություն կստանան ծառայելու բնակության վայրին մոտ գտնվող զորամասերում։

Արտոնություններ ունեցող քաղաքացիները մարտական հերթապահությունն իրականացնելու են ըստ իրենց ցանկության։

 

138
Ռուբեն Վարդազարյան

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրաժարականի մտադրություն չունի

0
ԲԴԽ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև Արթուր Վանեցյանի, Գագիկ Ջհանգիրյանի ու Գագիկ Հարությունյանի մասին հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճերից հետո հրաժարական տալու մտադրություն չունի: Նա այդ մասին լրագրողներին հայտնեց ԱԺ նիստի ընդմիջմանը։

Հարցին, թե ինչպես է գնահատում իր նկատմամբ իշխող քաղաքական ուժի պատգամավորների վերաբերմունքը, ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Առնվազն ագրեսիվ: Պատճառը չգիտեմ»:

Խոսելով 2020թ-ի նոյեմբերի 15-ին դատական համակարգի անաչառության մասին իր տարածած հայտարարությունից հետո ԱԱԽ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կալանքի որոշումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչելու որոշման մասին՝ Վարդազարյանը նշեց, որ որևէ մեկը, այդ թվում՝ ինքը, իրավունք չունի դատարանի կայացրած որոշմանը գնահատական տալու:

Պատասխանելով ՀՀ նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակելու՝ իշխանության առաջարկի մասին հարցերին՝ Վարդազարյանն ասաց, որ ինքը բազմիցս հայտարարել է, որ իր կարծիքով` կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր Ջհանգիրյանին ընտրել ԲԴԽ անդամ:

«Ես այդ հայտարարությունն արել եմ, երբ պարոն Ջհանգիրյանի մասին դեռ լուրերի մակարդակով էր խոսվում, և նա պաշտոնապես թեկնածու չէր: Երբ պարոն Ջհանգիրյանը պաշտոնապես դարձավ թեկնածու, այդ պահից սկսած` ես պարոն Ջհանգիրյանի վերաբերյալ որևէ արտահայտություն չեմ արել և դրսևորել եմ այն զսպվածությունը, որը պարտադրված է օրենքով»,- ասաց նա:

Նույն տարիքային խնդիրը, ըստ նրա, եղել է նաև Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման հետ կապված, ու անգամ այդ հարցով հայց է եղել դատարանում: Բայց Հարությունյանի պաշտոնանկությունից հետո հայցվորը հրաժարվել է իր հայցից:

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին, նրանք օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանն անցավ շատ թեժ մթնոլորտում։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:

Սամվել Գրիգորյանը, սակայն, երեկ ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:

0
Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян посетил с рабочим визитом 3-ю воинскую часть (9 февраля 2021).

Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ

117
(Թարմացված է 12:31 03.03.2021)
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԳՇ պետի ազատման՝ վարչապետի միջնորդության հետ կապված իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԳՇ պետի ազատման՝ վարչապետի միջնորդության ու նախագահ Արմեն Սարգսյանի՝ մարտի 2-ին կայացրած որոշման հետ կապված իրավիճակին։

Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ նախագահը այս դեպքում կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։

Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը տվյալ դեպքի համար սահմանված է հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր։

«Իր հայտարարությամբ նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը»,-նշված է ԳՇ հաղորդագրության մեջ։

117