Հրդեհ «Նաիրիտ» գործարանում, արխիվային լուսանկար

Հրդեհվող Հայաստան. խեղված երեխաներից մինչև ավանակի միս

104
(Թարմացված է 16:26 30.12.2017)
Մեկ օրից հրաժեշտ կտանք մեր կյանքի ևս մեկ տարվան։ Յուրաքանչյուրս այն հիշելու ենք յուրովի` ուրախությամբ, տհաճությամբ, կարոտով, ցավով։ Իսկ Հայաստանի պատմության մեջ 2017 կնշանավորվի պետական ու միջպետական նշանակության իրադարձություններով։ Sputnik Արմենիան թերթել է անցնող տարվա օրացույցի լավ ու վատ էջերը։

Նելլի Դանիելյան, Sputnik

Արարատյան դաշտի մառախուղն ու քաղաքական դաշտի առավոտը

2017թ-ը մեկնարկեց Հայաստանը պատած թանձր մառախուղով (համենայն դեպս` մայրաքաղաքն ու հարակից մարզերը)։ Բայց նույնիսկ ցածր տեսանելիության պայմաններում տարվա առաջին իսկ օրերից նշմարելի էին առաջիկա խորհրդարանական ընտրությունների ուրվագծերը` քաղաքական հայտարարություններով ու նախընտրական կոչերով։

40-օրյա մառախուղից մի կերպ ազատված Հայաստանը շատ արագ ընկղմվեց քաղաքական ու տնտեսական նոր խոստումների, փոխադարձ մեղադրանքների, խարդավանքների ու ընտրակաշառքների մշուշի մեջ, որը ցրվեց միայն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։

Ընտրությունների ավարտին ԱԺ բազկաթոռների հիմնական մասը դարձյալ զբաղեցրեց ՀՀԿ-ն, երկրորդ տեղով խորհրդարան անցավ «Ծառուկյան» դաշինքը, ընդդիմության պատվավոր տեղում և թվով երրորդը խորհրդարանում հայտնվեց «Ելք» խմբակցությունը, իսկ 127-ամյա հնագույն կուսակցությունը`ՀՅԴ-ն, խորհրդարան մտավ վերջին տեղով։ Վերջինը ԱԺ-ում, բայց երկրորդը և ՀՀԿ-ի միակ գործընկերը կառավարությունում։ Կարեն Կարապետյանի կառավարությունում ՀՅԴ-ն ստացավ նախարարի 3 և փոխնախարարների ու մարզպետների մի քանի աթոռ։

Թեժ ամռան կրակոտ հետևանքները

Քաղաքական դաշտում կրքերը մարեցին։ Թվում էր` առջևում ամառային խաղաղ հանգիստն է։ Բայց մթնոլորտը դարձյալ թեժացավ։ Այս անգամ ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով։ Շոգ ամառը նոր անակնկալներ մատուցեց։ Մեկը մյուսի հետևից սկսեցին այրվել Հայաստանում հատուկենտ պահպանված անտառները։ Ամենամեծ հրդեհը տարածվեց «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում։ Կացնից ու սղոցից խուսափած բնության եզակի պահպանված տարածքը դարձավ շոգ ամռան զոհը։ Օրեր շարունակ բարձր լեռնային դժվարամատչելի տեղանքում հայ փրկարարները, հրշեջներն ու կամավորները անարդյունք պայքարում էին տարածվող կրակի դեմ։ Հրդեհը հաջողվեց մարել միայն ռուս փրկարարների աջակցությամբ` Ռուսաստանից օգնության հասած ՌԴ ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռի բազում թռիչքներից հետո։

Հանրության շրջանում լուրջ մտահոգությունների ու խուճապի պատճառ դարձավ նաև ամռան վերջին «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկած հրդեհը։ Մասնագետները դրանում ևս մեղադրեցին օդի անոմալ բարձր ջերմաստիճանը, թեև կային կարծիքներ, որ ինչ-որ մեկին պետք է եղել ազատվել պահեստներում կուտակված քիմիական նյութերից։ Օգոստոսի 28-ին ամբողջ օրվա ընթացքում Երևանի ու հարակից բնակավայրերի բնակիչների հայացքն ուղղված էր «Նաիրիտի» տարածքից բարձրացող թանձր ծխին։ «Ի՞նչ է այրվում, և ի՞նչ է արտանետվում» հարցերն այդ պահին ամենահրատապն էին։ Ու թեև պատասխանատուները վստահեցնում էին, որ սև ծխի մեջ վտանգավոր ոչ մի նյութ չկա, բայց շուտով պարզվեց, որ անհանգստացել ենք ոչ միայն մենք` հայաստանցիներս, այլև մեր ամենամոտ հարևանները, որոնք սահմանից այն կողմ նկատելով ծուխը, որոշել էին, որ հայերը հատուկ են նրանց կողմ «քշում»։ Շոգ ամառը շարունակվեց մինչև սեպտեմբերի վերջ, բնական ու արհեստական հրդեհները մարեցին։ Հայաստան եկավ երկար սպասված աշունը։

Աշնան գույները` ներքին ու արտաքին քաղաքական երանգներով

Ամռան տապին փոխարինեց զով աշունը, քաղաքական դաշտում` հակառակը`աշունը սկսվեց նոր թեժ թեմաներով։ Կառավարությունը որոշեց բոլորին բանակ տանել։ 30 տարի առաջ հնչած սպառնալիքը նորովի հնչեց պաշտպանության ներկա նախարարի շուրթերից։ Վիգեն Սարգսյանն ԱԺ եկավ օրինագծերի ծավալուն փաթեթը ձեռքին ու առաջարկեց հրաժարվել բուհերի ուսանողների համար նախատեսված տարկետման իրավունքից։ Այս առաջարկը բողոքի ալիք բարձրացրեց հատկապես ուսանողների շրջանում։ Դասադուլ, հացադուլ, երթեր, պիկետ ԱԺ դարպասների դիմաց։ Բայց` անօգուտ։ Օրենքն ընդունվեց, ու արդեն հաջորդ զորակոչին բանակ կգնան բոլոր 18 տարի լրացածները, այդ թվում` բուհերում պետպատվերով սովորող ուսանողները։

Աղմկահարույց հաջորդ օրինագիծն ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծն էր։ Դրա պաշտպանները հիշեցին բոլոր հանցագործ ամուսիններին, նրանց զոհ կանանց ու հոգեբանորեն խեղված երեխաներին։

Բայց աշնան ամենաճչացող գույնը Հայաստանի քաղաքական ներկապնակին ավելացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ 3 տարի հետաձգված և նոյեմբերի 24-ին ստորագրված այս փաստաթուղթը յուրաքանչյուրի աչքին տարբեր գույներով է երևում` բաց երկնագույնից մինչև ոսկեգույն ու ծիածանագույն։ Դրա իրական գույնը կբացահայտվի միայն տարիներ անց, երբ հնարավոր կլինի գնահատել, թե իրականում ինչ տվեց այն մեր երկրին։

Մեղմ ձմեռ ու դաժան գներ

Տարեվերջյան ամենավատ անակնկալն էլ հայաստանցիներին մատուցեցին առևտրականները։ Աշնանը բարձրացած ու բարձրացող գներն իրենց գագաթնակետին հասան Ամանորին։ Թանկ կարագից, ձվից ու այլ ապրանքներից բացի, վաճառասեղաններին հայտնվեցին ձիու և ավանակի մսերը։ Դժվար է ասել` ով հասցրեց գնել ու համտեսել այն, և ով այդ մսից կհյուրասիրի Ամանորին, քանի որ չի կարելի պնդել, թե մսի այդ տեսականին ամբողջությամբ հավաքվել ու վերացվել է և մեր սեղաններին չի հասել։

Բայց տոնական մեկ-երկու կենացից հետո հազիվ թե որևէ մեկը մտածի, թե ինչի միս է դրված ափսեի մեջ, քանի որ Հայաստանի բնակիչները պիտի վայելեն վերջին ամենաերկար Նոր տարին. Ամանորի տոնական արձակուրդը հաջորդ տարվանից կտևի ընդամենը 3 օր։ Իսկ դրսում, ի տարբերություն նախորդ Ամանորի` իսկական ջերմ ու հաճելի տոնական եղանակ է։

104
Արման Բաբաջանյան. արխիվային լուսանկար

ԲԴԽ նախագահը Արման Բաբաջանյանին խոստացավ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով պատասխանել

0
ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:

«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:

Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։

Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:

0
Արխիվային լուսանկար

Երևանում մեքենան կայանելու շուրջ ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ

5
(Թարմացված է 13:31 03.03.2021)
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Երևանի Միկոյան փողոցում։ Վիճաբանության մասնակիցներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, մյուսը` գլխի վնասվածքով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։

Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։

«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։

«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։

Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են

5
թեգերը:
Ծեծկռտուք, վեճ, դանակահարություն, Երևան
Ըստ թեմայի
Դանակահարություն Գեղարքունիքի մարզում. տուժել է Նորատուսի գյուղապետի որդին
Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն
Նոր դանակահարություն Գյումրիում. 22-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց