Զինվորականներ

Խաղաղություն սահմանին կանգնած զինվորներին. Գլխավոր շտապի պետն ամփոփել է անցնող տարին

61
(Թարմացված է 20:23 30.12.2017)
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Ծննդյան տոնի կապակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը շնորհավորել է հայաստանցիների Ամանորն ու Սուրբ ծնունդը` ուղերձում ամփոփելով 2017թ-ը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մեզ հաջողվել է թշնամուն խաղաղություն պարտադրել, ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Ճիշտ է` 2017թ. ևս հակառակորդը բազմիցս դիմել է սադրանքների, տարբեր զինատեսակներով կրակահերթեր բացել մեր սահմանային բնակավայրերի ուղղությամբ, բայց ամեն անգամ արժանի հակահարված է ստացել, իր վրա զգացել Հայոց բանակի ուժն ու զորությունը»,- ասված է ուղերձում։

Հայ ժողովրդի անվտանգությունը, Հակոբյանի խոսքով, ապահովվել է գիշեր ու զօր մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջ ու խիզախ տղաների ջանքերով:

Տոնական ուղերձում չի շրջանցվել նաև 2017թ-ին ունեցած կորուստների թեման։ «Այս տոնական օրը անպայման պարտավոր ենք հիշել թշնամու գնդակից զոհվածներին: Եկեք նորից վշտակցենք նրանց հարազատներին ու առաջինը նրանց շնորհավորենք Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ»,- ասված է ուղերձում։

Ամփոփելով 2017թ.-ին կատարված աշխատանքները` Հակոբյանը նշել է, որ անցնող տարում բանակը վերազինվել է նորագույն սպառազինությամբ, լուրջ ուշադրություն է դարձվել օպերատիվ-մարտավարական, հրամանատարաշտաբային զորավարժություններին, շտաբային մարզումներին, զինծառայողների անհատական պատրաստվածությանը, ինչի արդյունքում ավելի են կատարելագործվել նրանց մասնագիտական որակները։

2018 թվականը, ԳՇ պետի համոզմամբ, կարևոր տարի է լինելու բանակի համար:

«Ազգ-բանակ գաղափարի իրագործման շրջանակներում շարունակական աշխատանքներ են կատարվելու: Նախատեսվում է իրականացնել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր: Դա լինելու է 2018-2025թթ. բանակային կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող արդիականացման մի համալիր ծրագիր»,- նշել է Հակոբյանը:

Ավարտելով խոսքը` ԳՇ պետը վստահեցրել է, որ Հայոց բանակը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամուն և պատվով կատարել հայկական երկու պետությունների անվտանգության, նրանց սահմանների անձեռնմխելիության ապահովման պատվավոր առաքելությունը: Իսկ զինված ուժերի անձնակազմին ու ողջ հայ ժողովրդին Հակոբյանը մաղթել է մշտական, հարատև խաղաղություն` միաժամանակ շնորհակալություն հայտնելով ծառայությունը բարեխիղճ կատարող բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին ու տոնական օրերին մարտական հերթապահություն իրականացնողներին մաղթելով անվտանգ ծառայություն:

61
Արխիվային լուսանկար

Երևանում մեքենան կայանելու շուրջ ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ

5
(Թարմացված է 13:31 03.03.2021)
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Երևանի Միկոյան փողոցում։ Վիճաբանության մասնակիցներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, մյուսը` գլխի վնասվածքով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։

Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։

«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։

«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։

Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են

5
թեգերը:
Ծեծկռտուք, վեճ, դանակահարություն, Երևան
Ըստ թեմայի
Դանակահարություն Գեղարքունիքի մարզում. տուժել է Նորատուսի գյուղապետի որդին
Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն
Նոր դանակահարություն Գյումրիում. 22-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց
Գանձագողերը վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը

Գանձագողերը վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը. լուսանկարներ

11
(Թարմացված է 13:27 03.03.2021)
Անհայտ անձը կամ անձինք վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արագածոտնի մարզային ծառայության հուշարձանի պահապան Սահակ Մարտիրոսյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել մարզի՝ Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Գեղարքունիքում գանձագողության դեպք է գրանցվել. լուսանկարներ

Միջնաբերդի հյուիսարևմտյան հատվածում անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։

Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք

Մարզային ծառայության պատասխանատուները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ քանակությամբ խեցեղենի կտորներ։

Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին, Ոսկեվազ համայնքի ղեկավարին։

Հերթական գանձագողությունը Սյունիքի մարզում

11
թեգերը:
գանձագողություն, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում հայերի և հրեաների եղեռնի հուշարձանը պղծած տղամարդուն հայտնաբերել են
Թբիլիսին կօգնի՞ հայկական հուշարձանների հարցով. Դումանյանն ընդունել է Վրաստանի դեսպանին
Վիգեն Ավետիսի «Հայոց մայր» հուշարձանը ցուցադրվում է Տոսկանայում