00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ դաս տվեց Խոսրովի հրդեհը հայ փրկարարներին. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցնող տարին

© Sputnik / Karen YepremyanПожар в Хосровском лесу. Сотрудники МЧС РА
Пожар в Хосровском лесу. Сотрудники МЧС РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարվա ընթացքում անտառային տարածքներում և «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած հրդեհները մինչ օրս քննարկվում են նախարարությունում, վերհանվում են բացթողումներն ու խոցելի տեղերը։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. 2017-ը փորձությունների տարի էր, վերլուծելով անցնող տարվա ընթացքում գրանցված արտակարգ իրավիճակները` Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը։

«Երբեք այսպես չէր եղել, որ մեկ-երկու ամսվա ընթացքում 4 խոշոր հրդեհ լինի։ Դա երկրի համար մեծ խնդիր էր։ Առաջինն Արտավանի հրդեհն էր, որ դեռ չմարած` հրդեհ սկսվեց Խոսրովի անտառում։ Շատ ծախսատար, դժվարագույն հրդեհ էր, որից, ի պատիվ մեր հրշեջների ու փրկարարների, մենք կարողացանք հաղթող դուրս գալ»,- ասաց Գաբրիելյանը։

Հայ փրկարարներին ու հրշեջներին օգնության հասավ նաև ՌԴ ԱԻՆ հրշեջ ինքնաթիռը, որն այդ օրերին 17 թռիչք իրականացրեց Խոսրովի այրվող անտառի վրայով` հիշում է Գաբրիելյանը։

Ամենատարօրինակը, որ այդ օրերին նկատել է մեր զրուցակիցը, մարված հրդեհի ստորգետնյա նոր բռնկումներն էին։

Пожар в Бюракане - Sputnik Արմենիա
Կրակի ճանկում հայտնված Հայաստանը` Արտավան, Խոսրով, Նաիրիտ, Բյուրական...

«Այնտեղ թփերն ու տերևները մնացել էին ու տարիների ընթացքում հումուսի վերածվել, քանի որ արգելոց էր, ու ոչ ոք այդ տարածք տարիներ շարունակ չէր մտել։ 80-100 սմ-անոց այդպիսի շերտ կար, որի միջով հրդեհը գնում էր։ Մենք դա սողացող հրդեհ ենք անվանում։ Զգում էինք, որ գետինը տաքանում է, տարածքը մաքրում էինք, կոճղերը քանդում, հանում, որպեսզի հրդեհը նորից չբռնկվի»,- պատմում է փրկարարը։

Խոսրովի անտառի տարածքում փրկարարների աշխատանքը բարդացնում էր նաև կապի բացակայությունը։ Սարերում գտնվողներին, ներքևում գտնվող ղեկավարության որոշումները փոխանցելու և իրավիճակը վերջիններին զեկուցելու համար փրկարարները ստիպված էին լինում 4-5 կմ լեռնային դժվարանցանելի ճանապարհներ անցնել։

Տարվա ընթացքում անտառային տարածքներում և «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած հրդեհները, Գաբրիելյանի խոսքով, բացի փորձություններից, մեծ դաս ու փորձառություն տվեցին հայ փրկարարներին։ Դրանք մինչ օրս քննարկվում են նախարարությունում, վերհանվում են բացթողումներն ու խոցելի տեղերը, որոնք առաջիկայում պետք է շտկվեն, որպեսզի հայ փրկարարներն ավելի պատրաստված լինեն նման իրավիճակների դեմ պայքարին։

Անցնող տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 14 200 արտակարգ իրավիճակ։ Դրանց հետևանքով զոհվել է 330, տուժել` 10 224 մարդ։ Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը 2017թ-ի ընթացքում ստացել է շուրջ 2 մլն հեռախոսազանգ։

Լրահոս
0