00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սենսացիոն գտածոներ Հայաստանում. ռուսական ալիքի անդրադարձը

© Sputnik / Asatur YesayantsРаскопки в селе Агцк, Аштарак
Раскопки в селе Агцк, Аштарак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կուլտուրա» ռուսական հեռուստաալիքը «Գաղտնիքի հետքերով» վավերագրական շարքի շրջանակներում ֆիլմ է ներկայացրել, որում պատմել է Հայաստանում հայտնաբերված սենսացիոն գտածոների մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում հայտնաբերված եզակի գտածոները հերքել են մարդու առաջացման մասին նախկինում ընդունված բոլոր տեսությունները, ասվում է «Կուլտուրա» ռուսական հեռուստաալիքի պատրաստած «Որտեղի՞ց է եկել մարդը» վավերագրական ֆիլմում։

«Տրակտորը հնագետի հիմնական թշնամին է, սակայն մի օր երջանիկ պատահականությամբ այն դառնում է ժամանակի մեքենա, և այդժամ սենսացիաներն են ի հայտ գալիս, ինչպես դա եղավ 2014 թվականին Նոր Գեղի գյուղի մոտ` Հրազդանի կիրճում», – ասում է հաղորդման հաղորդավարը։

Древнее государство Урарту - Sputnik Արմենիա
Հնագետները ջրահեռացման հնագույն համակարգ են հայտնաբերել Ուրարտուի տարածքում

Ինչպես ֆիլմում նշում է պեղումներ իրականացնող հայկական արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը, գտածոները պատահաբար են հայտնաբերվել։

«Մենք դրանք երբեք չէինք տեսնի, չէինք բացահայտի, եթե զինվորականները ճանապարհ չհարթեին տրակտորի օգնությամբ։ Այն կտրեց լավայի հոսքը և բացեց նրա տակ գտնվող հուշարձանը», – նշում է նա։

2014 թվականի ամռանը գիտնականների միջազգային խումբը, որի մեջ կային ամերիկացիներ, իռլանդացիներ, հայեր, Նոր Գեղի գյուղի մոտ ավելի քան 2 հազար բացառիկ գտածո է հայտնաբերել, որոնք հարյուր հազար տարվա վաղեմություն ունեն։ Նոր Գեղին գիտնականների կողմից քարե դարի ինքնատիպ «տեխնոպարկ» է ճանաչվել։

«Սրանք նախնադարյան մարդկանց պատկանող աշխատանքի քարե գործիքներ են։ Գիտնականները պարզել են, որ այս գործիքներն ավելի քան 350 հազար տարվա պատմություն ունեն։ Դա անհավատալի է, սակայն նաև անհերքելի», – պատմում է հաղորդավարը։

Դրանք այս տարածաշրջանի գործիքներ էին, այդ ժամանակահատվածում Հայաստանում բնակվող մարդիկ տեխնոլոգիապես շատ զարգացած են եղել։

Ֆիլմում խոսվում է նաև Արենի քարանձավային համալիրի տարածքում հայտնաբերած սենսացիոն գտածոների մասին, մասնավորապես, աշխարհի ամենահին կոշիկի և հնագույն գինեգործական արտադրության մասին։

Պատմական քարանձավը պետության հոգածության կարիքն ունի - Sputnik Արմենիա
Պատմական քարանձավը պետության հոգածության կարիքն ունի

«Եգիպտական բուրգերից հազար տարով մեծ կաշվե կոշիկի վրա կապեր և անցքեր են պահպանվել։ Նույն շրջանում հայտնաբերվել էր նաև գինեգործության արդյունաբերական համալիրը, այսինքն` աշխարհի ամենահին գինու գործարանը, որը 7 հազար տարվա պատմություն ունի» – գրում հեղինակը։

Նա ընդգծում է, որ 2016 թվականի վերջին ռուս գիտնականները Հայաստանում նախամարդու կայանատեղի են գտել, որը 2 մլն տարեկան է`Աֆրիկայի ամենավաղ բնակավայրերի հասակակիցն ու ամենահին կեցավայրը Եվրասիայում։

ՀՀ Լոռվա մարզում իրականացրած պեղումների արդյունքում, Դեբետ գետի մերձակայքում ևս մեկ գտածո է հայտնաբերվել` «Հաղթանակ» հուշարձանը։ Սա երրորդ կացարանն է, որը գիտնականների ենթադրությամբ, թվագրվում է 800 հազարից 1 մլն տարի։

Հիմքեր կան պնդելու համար, որ մարդկային մշակույթի զարգացումը այդ տարածքում տեղի էր ունենում առանց որևէ այլ մշակույթների ազդեցությունների։

Լրահոս
0