00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քուվեյթի նվերը Հայաստանին. ինչպես են ապրում ծերանոցի բնակիչները

© Sputnik / Asatur YesayantsПодарок Посла Кувейта Армении обитателям дома престарелых
Подарок Посла Кувейта Армении обитателям дома престарелых - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տաք ճաշ և թաշկինակ` որպես նվեր. տուն–ինտերնատի` հաշմանդամություն ունեցող բնակիչները պատրաստվել էին դիմավորել Հայաստանում Քուվեյթի դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ ալ Էնեզիին ու Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. N1 տուն-ինտերնատն այսօր սովորականից աշխույժ էր։ 72 բնակիչների մեծ մասը քայլել չի կարողանում, բայց կարևոր հյուրերի այցի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին մասնակցում էին գրեթե բոլորը։

Հապճեպ կարգի էին բերում անկողինները, ամենօրյա խալաթները փոխում տոնականով։

Պապիկներն ու տատիկները հանդիպեցին ու ճաշեցին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին և Հայաստանում Քուվեյթի դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ ալ Էնեզիի, նրա կնոջ և որդու հետ։

«Բոլորի համար հաճելի է նայել խնամված կնոջը, նույնիսկ եթե ինձ նման 70 տարեկան է։ Մատներս հարդարել եմ ոչ միայն այսօրվա տոնի կապակցությամբ։ Կինը պետք է կոկիկ լինի, եթե դուք մեզ մոտ գաք վաղը կամ մեկ տարի անց, ես նույն տեսքն եմ ունենալու», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Անահիտ Զախարյանը` կոկետորեն ուղղելով մազերն ու թևնոցը։

© Sputnik / Asatur YesayantsԱնահիտ Զախարյան
Житель дома престарелых Анаит Захарян - Sputnik Արմենիա
Անահիտ Զախարյան

Նախկինում Անահիտը հեռախոսավարուհի է եղել և նույնիսկ հասցրել է աշխատել Հայաստանում առաջին անհատական համակարգիչներով։ Արդեն մոտավորապես տասը տարի է` բնակվում է տուն-ինտերնատում։ Ազատ ժամանակ հեռուստացույց է դիտում, թերթեր և ամսագրեր կարդում, սիրում է մեկ բաժակ սուրճի շուրջ զրուցել սենյակի հարևանների հետ։

Նախարարի և դեսպանի հետ հանդիպմանը նախապատրաստվել էր նաև 80-ամյա Գրետա Մանուչարյանը։ Նա դեսպանին և նրա տիկնոջը նվիրեց թաշկինակներ, որոնք սեփական ձեռքերով էր ասեղնագործել։

© Sputnik / Asatur YesayantsЖитель дома престарелых Грета Манучарян и Посол Кувейта в Армении Науфа Абдулазиз аль Энезия
Житель дома престарелых Грета Манучарян и Посол Кувейта в Армении Науфа Абдулазиз аль Энезия - Sputnik Արմենիա
Житель дома престарелых Грета Манучарян и Посол Кувейта в Армении Науфа Абдулазиз аль Энезия

«Ոչ ոք չի հավատում, որ ես առաջին խմբի հաշմանդամություն ունեմ, այնպիսի բաներ կարող եմ կարել», — ասաց Քնարիկ տատիկը։

Միակ բանը, որի մասին նա երազում է այսօր, 160x150 չափի կտավ կարելն է։ Այդ կտավի վրա պետք է անպայման պատկերի եկեղեցի, Քրիստոսին, ջրվեժ, անտառ, քարեր և եղնիկներ։

Անցյալում նկարիչ, 70-ամյա պապիկ Յուրի Գևորգյանը չի բողոքում կյանքից, միակ բանը, որն անհանգստացնում է նրան, կուրությունն է։ Երկարատև հիվանդությունից հետո կորցրել է տեսողությունը, բայց դեռ հույս ունի, որ ամեն դեպքում հրաշք տեղի կունենա, և նա կրկին կկարողանա ձեռքը վերցնել վրձինն ու ներկերը։

© Sputnik / Asatur YesayantsՅուրի Գևորգյան
Житель дома престарелых, художник Юрий Геворкян - Sputnik Արմենիա
Յուրի Գևորգյան

Նա իր երազանքի մասին հասցրեց պատմել Քուվեյթի դեսպանին։ Ի դեպ, տարեց մարդկանց խնամքի և վերականգնման N1տուն-ինտերնատը Երևանում կառուցվել և բացվել է Քուվեյթի ֆինանսական օգնությամբ։ Եռահարկ շենքի շինարարության վրա ծախսվել է շուրջ 1 միլիոն 400 հազար դոլար։

Քուվեյթի դեսպանը լրագրողների հետ զրույցում խոստացավ, որ Ամանորից հետո կրկին կվերադառնա տուն-ինտերնատի բնակիչներին օգնելու հարցերին և պատրաստ է աջակցել աշխատանքի նախարարությանը նման նոր ծրագրում։

«Քուվեյթի էմիրը շահագրգռված է մեր երկրների միջև երկկողմանի հարաբերությունների զարգացման մեջ», — ասաց Նաուաֆ Աբդուլազիզ ալ Էնեզին։

Ասատրյանն իր հերթին նշեց, որ այդ շենքը հիանալի նվեր է Քուվեյթից Հայաստանին։ Եթե նախկինում տարեց մարդիկ, որոնք հիվանդանոցային խնամքի կարիք ունեին, ապրել են վատ պայմաններում, ապա այսօր նրանք մեկ կոճակ սեղմելով կարող են իրենց սենյակ կանչել բուժքրոջը և սանիտարուհիներին։

«Շենքում կա շուրջօրյա օդափոխություն, որն անհրաժեշտ է։ Սակայն մենք այդքանով չենք բավարարվի, քանի որ դեռ շատ անելիքներ ունենք», — ասաց Ասատրյանը։

Տարեցների խնամքի և վերականգնման N1 տուն-ինտերնատի նոր շենքը Երևանում բացվել է 2016թ-ին դեռ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք։ Այսօր ինտերնատը 72 բնակիչ ունի, տունը հագեցած է համապատասխան սարքավորումներով, ստեղծված են պատշաճ պայմաններ սոցիալ-կենցաղային սպասարկման, խնամքի և բուժօգնության համար։

Լրահոս
0