Դպրոցականներ

Հայ երեխաները ոգեշնչում են, նրանցից հետո դժվար է ուրիշների հետ աշխատել. ռուսաց լեզվի դեսպան

52
(Թարմացված է 14:11 17.12.2017)
Մեկ օրը բավական է հայ դպրոցականների հետ շփում հաստատելու համար, պնդում են «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» ծրագրի կամավորները:

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik, Անի Լիպարիտյան. Հայ երեխաներն այնքան ոգեշնչեցին ռուսաց լեզվի դեսպան և կամավոր Լարիսա Անցիֆրովային Կիևից, որ դրանից հետո նա դժվարանում է աշխատել ուրիշ երեխաների հետ: Այդ մասին նա պատմեց Sputnik Արմենիային տված հարցազրույցում:

Լարիսան արդեն չորրորդ անգամն է Հայաստանում, այցելություններից երեքը եղել են «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» միջազգային կամավորական ծրագրի շրջանակներում:

«Կարող եմ ասել, որ շատ աղմկոտ և խանդավառ երեխաներ են, նրանք էներգիայով լեցուն են ու ջերմ: Նրանց հետաքրքիր է, թե ինչ ես ցանկանում դու նրանց ասել, տեղ հասցնել: Հետաքրքիր է, թե ինչու ես այստեղ գտնվում: Նրանք պատրաստ են քեզ ամեն պահի ձեռք մեկնել: Եթե տեսնում են, որ պայուսակը ձեռքիդ ծանրաբեռնված գնում ես կամ որևէ բան ես ցանկանում հավաքել, օգնում են քեզ», — պատմեց նա:

Лариса Анцифрова
© Sputnik / Asatur Yesayats
Լարիսա Անցիֆրովա

Լարիսայի խոսքով` ընդամենը մեկ օրը բավական է հայ երեխաների հետ կապ հաստատելու և ընդհանուր լեզու գտնելու համար. անկախ նրանից` նրանք ռուսերեն լավ են խոսում, թե վատ:

«Շատ եմ ուրախանում, երբ երեխաները սկսում են մեզ ընկալել ոչ թե որպես ուսուցիչ, այլ որպես խորհրդատու, ընտանիքի անդամ», — նշեց կամավորը:

Նա նույնիսկ հայոց լեզվի դասընթացների է գրանցվել, հայ երեխաների հետ իրենց մայրենի լեզվով հաղորդակցվելու հնարավորություն ունենալու համար: Լարիսան միշտ բոլորին պատմում է  Հայաստանի մասին, մի շարք ծանոթների հետաքրքրությունն արդեն շարժել է:

«Նույնիսկ երկու աղջիկ այնքան հետաքրքրվեցին, որ մեկ այլ ծրագրով Հայաստան եկան… Եվ, եթե անկեղծ լինեմ, հայ երեխաներից հետո, դժվար է ուրիշների հետ աշխատելը: Որովհետև զգում ես, որ նրանց համար նորություն ես, նրանք մեծ հետաքրքրություն են դրսևորում: Եվ դա ոգեշնչում է անել ավելին և շարունակել գործդ», — ասաց նա:

Евгения Рябова
© Sputnik / Asatur Yesayants
Եվգենիա Ռյաբովա

Sputnik Արմենիային հյուրընկալեցին ծրագրի այլ ներկայացուցիչներ ևս`մեթոդաբան Եվգենիա Ռյաբովան:

«Ամեն տարի մենք ընտրում ենք նրանց, ով կկարողանա արշավի գնալ կոնկրետ երկիր, առաջին արշավը եղավ դեպի Հայաստան: Ուրախ եմ, որ այստեղ ենք հայտնվել, այստեղ շատ գեղեցիկ է, անկախ նրանից, որ դեկտեմբեր ամիսն է: Համեղ խոհանոց ունեք, հրաշալի մարդիկ, հիանալի դպրոցականներ», — ասաց Եվգենիան:

Դեսպանը տպավորված էր երևանյան արևոտ եղանակից:

«Ես, որպես մոսկվաբնակ, կլոր տարի արևի պակաս եմ զգում: Իսկ Հայաստանում այնպիսի տպավորություն է, որ արևը նույնիսկ գիշերն է շողշողում», — նշեց նա:

Հայաստանում ռուսաց լեզվի իմացության մակարդակի մասին խոսելիս, Եվգենիան նշեց, որ գնահատման չափանիշները տարբեր են:

«Ես այնպես եմ հասկանում, որ երիտասարդները ռուսաց լեզվի հետ կապված խնդիրներ ունեն: Օրինակ`խորհրդային տարիներին մեծացած մարդիկ տիրապետում են լեզվին, տարրական դասարանների երեխաները` նույնպես: Սակայն խնդիր կա 20 տարեկանների հետ. ահա նրանք վատ են տիրապետում ռուսերենին կամ ընդհանրապես չգիտեն լեզուն: Նման բաց կա», — ավելացրեց նա:

Դպրոցում պարապմունքների երկրորդ օրը բոլորը մեզ ողջունում էին ռուսերենով, պատմեց նա: Մեթոդաբանի խոսքով` կամավորները հասցրել են այցելել միայն երկու դպրոց:

«Ամենից շատ մնացինք Մուսալեռում: Ինչպես նաև այցելեցինք «Ուսմունք» դպրոցը (գործում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանին կից): Երրորդ դասարանի երեխաների համար անցկացրեցինք մեր միջոցառումները, նրանք բոլորը հրաշալի են», — ավելացրեց ծրագրի մեթոդաբանը:

Ян Шевченко
© Sputnik / Asatur Yesayants
Յան Շևչենկո

Մեկ այլ կամավոր Յան Շևչենկոն ավելացրեց, որ «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» ծրագիրը բացառիկ հարթակ է, որը հրավիրում է ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների ժամանակակից երիտասարդներին` կիսվելու ռուսաց լեզվի և մշակույթի նկատմամբ ունեցած իրենց սիրով:

«Ծրագրի շրջանակներում ես նաև Մոլդովա այցելեցի: Եվ այժմ, երրորդ տարում, բախտ վիճակվեց լինել Հայաստանում», — ասաց Յանը:

Այս մի քանի օրվա ընթացքում ռուսաց լեզվի և մշակույթի դեսպանները դպրոցական առօրյայի մի մասն են դարձել, երեխաները նրանց հրավիրում էին նաև իրենց սպորտային միջոցառումներին և չեն ցանկանում, որ նրանք հետ վերադառնան:

«Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում»  ծրագիրը միավորում է Ռուսաստանի և աշխարհի այլ երկրների 18-30 տարեկան ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ մասնագետներին։ Ծրագրի նախաձեռնողները Պուշկինի անվան Ռուսաց լեզվի ինստիտուտին կից ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի դասավանդման բազային կազմակերպության խորհրդի անդամներն են։ Վերոնշյալ ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարության ու ՌԴ կառավարությանը կից գործող Ռուսաց լեզվի խորհրդի աջակցությամբ:

Խաղային և ինտերակտիվ միջոցների օգնությամբ կամավորները օտարերկրյա դպրոցականներին ծանոթացնում են ռուսաց լեզվի, մշակույթի, գրականության հետ, ինչպես նաև ծանոթանում ընդունող կողմի սովորույթներին ու ավանդույթներին:

52
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн

ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանին ուղղված հայտարարությունը, որը քննարկվել էր դռնփակ նիստում

1
Ազգային ժողովը մտադիր է բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ողջ միջազգային հանրությանը և միջազգային ու տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ անել խիստ գնահատականի և դատապարտման արժանացնել Ադրբեջանի վարքագիծը:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ԱԺ-ն այսօր նիստից առաջ 120 կողմ ձայնով միաձայն հաստատեց «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հայտարարությունը:

Հայտարարության մեջ նվում է, որ Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորություններ, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները՝ թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը, փաստացիորեն վերածելով վերջիններիս պատանդների՝ զրկված դատական պաշտպանության որևէ արդյունավետ միջոցից:

Հիշեցվում է նաև, որ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում ամրագրված է, որ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում։ «Հայկական կողմերն ամբողջությամբ իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքից բխող իրենց պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է հայրենադարձել իր մոտ ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելին, Ադրբեջանը, շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով, փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ժնևի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները և այլ երաշխիքները:

«ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը և արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը և վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը»,– ասված է հայտարարության մեջ:

Ընդունած հայտարարությամբ Ազգային ժողովը մտադիր է բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ողջ միջազգային հանրությանը և միջազգային և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ անել խիստ գնահատականի և դատապարտման արժանացնել Ադրբեջանի վերը նշված վարքագիծը:

Հիշեցնենք` հայտարարության նախագիծը խորհրդարանին առաջարկել էին մի խումբ անկախ պատգամավորներ: Մարտի 2-ի նիստում որոշվեց այն քննարկել դռնփակ կարգով, ինչը և տեղի է ունեցել երեկ երեկոյան:

1
Օնիկ Գասպարյան

Օնիկ Գասպարյանը տուն է գնացել, իսկ Փաշինյանը նամակ է ուղարկել թիմակիցներին. «Ժողովուրդ»

368
(Թարմացված է 10:01 03.03.2021)
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմային։ Թերթի տեղեկություններով` Օնիկ Գասպարյանը վերջին օրերին գիշերել է ՊՆ գլխավոր շտաբում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։

«Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն և նոր հրահանգներին»,– գրում է թերթը։

Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա պարբերականը նկատել է, որ երեկ, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում և հարցազրույցներում իսկական գրոհ են սկսել ՀՀ նախագահի դեմ։

Ըստ թերթի` վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms է ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները։

«Եվ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից»,–գրում է «Ժողովուրդը»:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

368
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Իշխանության հիերարխիան Հայաստանում
Իշխանությունը մտադիր է Գլխավոր շտաբը մտցնել ՊՆ կազմի մեջ. Մարուքյան