00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ի կեղծ միգրացիայի երեսը. Հայաստանում ձերբակալել են կուբացի խաբեբաներին

© AFP 2024 / EZEQUIEL BECERRAмигрантка из Кубы
мигрантка из Кубы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայրն ու դուստրը խոստանում էին օգնել հայրենակիցներին միգրացիայի հարցում` նրանց Հայաստան հրավիրելով, գումար էին վերցնում, իսկ հետո... վերջ, ոչ մի բան տեղի չէր ունենում։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ձերբակալվել են Կուբայի երկու քաղաքացի, որոնք գումարի դիմաց հայրենակիցներին խոստանում էին դասավորել նրանց միգրացիան դեպի ԱՄՆ, հայտնում է Հասրաթյանի Քննչական կոմիտեն։

Պարզվել են կուբացիներից մշտական բնակության նպատակով Հայաստանի տարածքով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությանը մասնակցություն ունեցած անձանց շրջանակը. երկու անձի առաջադրվել է մեղադրանք, ևս մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում:

Многофункциональный миграционный центр - Sputnik Արմենիա
Միգրացիա. կյանքն օտար ափերում

Երևանում գտնվող Կուբայի քաղաքացի Ռոդրիգես Գոմեսսը 2016 թվականին գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին առ այն, որ իր ընտանիքի անդամների՝ ընդհանուր առմամբ 6 հոգու՝ ԱՄՆ-ում մշտական բնակության հարցը կազմակերպելու նպատակով իրենից վերցրել են առանձնապես խոշոր չափերի գումար, սակայն մեկնումը չեն կազմակերպել և ոչ էլ գումարն են վերադարձրել։Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը 2017 թվականի փետրվարից իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր ևս հանդիսանում են Կուբայի քաղաքացիներ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 1962թ. ծնված կուբացի կինը մշտական բնակության նպատակով ԱՄՆ մեկնել ցանկացող իր համաերկրացիներին խաբեությամբ համոզել է, թե կարող է կազմակերպել նրանց մեկնումը Հայաստանի տարածքով։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գոմեսսի ընտանիքի անդամները՝ 6 անձ, Հավանա-Մոսկվա-Երևան չվերթով ժամանել են Հայաստան, որտեղ նրանց դիմավորել են կուբացի կնոջ դուստրը և փեսան, ապահովել նրանց ժամանակավոր բնակավայրով՝ խոստանալով կարճ ժամանակահատվածում կազմակերպել նրանց՝ ԱՄՆ մեկնումը:

Անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու պատրվակով ընտանիքից վերցրել են առանձնապես խոշոր չափերի գումար՝ 36.300 ԱՄՆ դոլար և 2.000 եվրո, ինչը խաբեությամբ հափշտակվել է. ընտանիքը ԱՄՆ մեկնելու թույլտվություն չի ստացել և ոչ էլ գումարն է վերադարձվել։Իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է, որ նշված անձանց գործողություններից տուժել է կուբացի մեկ այլ ընտանիք ևս, որի մշտական բնակության նպատակով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու համար նույն մեխանիզմով հափշտակվել է 24.920 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1962 թվականին ծնված կնոջը և վերջինիս դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), իսկ փեսայի նկատմամբ նույն մեղադրանքներով հայտարարվել է հետախուզում։Երկու կանանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:Փեսայի մասով նախաքննությունը շարունակվում է։ Նախաքննության ընթացքում ՌԴ իրավապահ մարմիններից ստացվել է տեղեկություն առ այն, որ հետախուզվող կուբացի տղամարդը հայտնաբերվել է Ռուսաստանի տարածքում և նրա հանձնման հարցը քննարկելու նպատակով համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՌԴ իրավապահ մարմիններին։

Լրահոս
0