00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի խանութներում պլաստմասսե բրինձ է հայտնվել. միսը թանկ է, պլաստմասսա կերեք

Բաժանորդագրվել
Հայաստանյան խանութներում անհայտ ծագման ու բաղադրության բրինձ է հայտնվել։ Չի եփվում, իսկ եռացնելիս գարշահոտություն է տարածում։ Որտեղի՞ց է տարօրինակ բրինձը հասել Հայաստան և ինչի՞ց է այն պատրաստված, Sputnik Արմենիան զրուցել է Դավիթ Պիպոյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Պլաստիկ բրինձ արտահայտությունն աշխարհում նոր չէ։ Նման արտադրություններ արդեն իսկ կան։ Բայց Հայաստանի համար պլաստիկ բրինձը նորություն է, հատկապես, որ այն աչքի է ընկնում գարշահոտությամբ և ոչ մի կերպ չի եփվում։ Տարօրինակ բրնձի հետ առնչվողներ առնվազն Երևանում արդեն կան։

Նրանցից մեկը լրագրող Նարինե Կիրակոսյանն է։ Մայրաքաղաքի խանութներից մեկից գնված բրինձը նա ամբողջ երեկո փորձել է եփել, իսկ որոշ ժամանակ անց բրնձից վատ հոտ է զգացել։

Покупатели в магазине в преддверии Нового года - Sputnik Արմենիա
Ամանորին ընդառաջ ապրանքներն օր օրի են թանկանում

«Նախ չէր եփվում, 1-2 ժամ եռացրեցի, բայց ոչ տեսքն էր փոխվում, ոչ էլ փափկում էր։ Իսկ հետ սկսեց սարսափելի հոտ գալ։ Փորձեցի համեմունքներ լցնել, բայց հոտը ոչ մի կերպ չէր անցնում»,– պատմում է Նարինեն։

Իսկ հաջորդ օրը լրագրողը վերցրել է մնացած բրինձն ու տարել այն Սննդի անվտանգության պետական ծառայություն։ Այստեղ բրինձը հանձնել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները պարզ կլինեն օրեր անց։

Մինչ այդ նմանատիպ գարշահոտ բրինձ  քաղաքացիներից մեկը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն։ Կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն այն ցանկացել է ուղարկել եվրոպական լաբորատորիա` փորձաքննության։ Եվրոպական լաբորատորիայից հայտնել էին, որ նյութը, որից պատրաստված է բրինձը փորձաքննության չի ենթարկվում։

«Խայտառակ հոտ է գալիս։ Երբ տարայի բերանը բացում եմ, մարդիկ ուղղակի փախնում են»,–ասում է Պիպոյանը` հավելելով, որ ինքը կասկած չունի, որ բրինձը բնական չէ։

Այդ մասին է վկայում նաև կատարած հասարակ փորձը։ Նախ` բրնձի վրա ջուր լցնելիս դրա հատիկները բարձրանում են ջրի երես, ինչը բնական բրնձի դեպքում հնարավոր չէ, բացի այդ բնական բրինձը եփելուց հետո մի քանի օր անց բորբոսնում է։ Այս բրինձը, 4-5 օր կենտրոնի գրասենյակում պահելուց հետո, որևէ փոփոխության չի ենթարկվել։

Աշխարհում արդեն մի քանի տարի է, ինչ պաշտոնապես հայտարարվել է պլաստիկ բրնձի արտադրության մասին։ Առաջինը նման փորձ է կիրառել Չինաստանը, ապա այդ փորձն ընդօրինակել են նաև Ասիական այլ երկրներ` Հնդկաստանը, Ինդոնեզիան, Վիետնամը, Մալայզիան։

Կեղծ բրինձը ստացվում է կարտոֆիլի օսլայից ու պլաստիկից։ Որոշ մասնագիտական ուսումնասիրությունների համաձայն` այս բրնձի 3 բաժակ ուտելը հավասար է մեկ պլաստիկե տոպրակ կուլ տալուն։ Այն օրգանիզմի կողմից չի յուրացվում և, բժիշկների կարծիքով, կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների։ Տեսքով այս բրինձը բնականից չի տարբերվում։

Լրահոս
0