00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոլորակը պայքարում է ՁԻԱՀ–ի դեմ. այն խլել է ավելի քան 37 միլիոն մարդու կյանք

© Sputnik / Asatur YesayantsАкция, приуроченная ко дню борьбы со СПИД-ом
Акция, приуроченная ко дню борьбы со СПИД-ом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2007-ից ի վեր, ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում, որոնք ստացել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներին լայն հասարակության ուշադրությունը հրավիրելու հարցում կարևոր նշանակություն ունի 1988-ից ի վեր ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև Հայաստանում: 1988թ.–ից մինչև 2011թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1136 և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 260 դեպք, հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Левон Алтунян - Sputnik Արմենիա
«Ծակվիր». ՀՀ առողջապահության նախարարը նոր ծրագրով ՁԻԱՀ-ի ստուգում է անցել

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 2500:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն առիթ է մեկ անգամ ևս խոսելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրների, մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ուղղությամբ տարվող աշխատանքների, ձեռքբերումների մասին:

Բազմաթիվ երկրների, նաև Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ նպատակաուղղված, համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր է դիմակայել համաճարակին: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքի արձանագրումից հետո անցած ավելի քան քսան տարվա ընթացքում հանրապետությունում հսկայական փորձ է

կուտակվել ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի բնագավառում:

Այս առումով կարևոր քայլ էր 2007թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը 2007-2011թթ. համար, որի գործողության ժամկետն ավարտվում է այս տարի: Արդեն իսկ միջազգային խորհրդատուների կողմից կատարվել են ծրագրի կարևորագույն բաղադրիչների գնահատումներ, որոնք արձանագրել են զգալի առաջընթաց երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում:

ՄԻԱՎ վարակի կանխարգելումը բարդ խնդիր է, որի լուծման համար բավարար չէ միայն անվտանգ վարքագծի ձևավորմանը, վնասակար սովորույթներից հրաժարվելուն ուղղված ծրագրերի իրականացումը: Այս խնդիրը պետք է դիտարկել նաև սոցիալական տեսանկյունից: Անհրաժեշտ է պայքարել սոցիալական արմատներ ունեցող այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են աղքատությունը, գործազրկությունը, մարմնավաճառությունը, թմրամոլությունը նաև շարունակ բարելավել բուժսպասարկման որակը:

День борьбы с ВИЧ - Sputnik Արմենիա
Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ–ի փոխանցումը վերացված է

2005 թվականից ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ՁԻԱՀ ԿՀԿ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին անվճար տրամադրվում է հակառետրովիրուսային բուժում, որը հասանելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով բոլոր հիվանդներին, որոնք ունեն բուժման ցուցում և տվել են իրենց համաձայնությունը: 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ այդպիսի բուժում ստանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով 322 հիվանդ, այդ թվում 11 երեխա: Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, այդ թվում կանխարգելիչ ՀՌՎ բուժում, տրամադրվում է ՄԻԱՎ վարակ ախտորոշում ունեցող բոլոր հղի կանանց և նրանցից ծնված երեխաներին, որոնք ապահովվում են նաև կաթնախառնուրդներով:

Իրականացված համալիր միջոցառումների շնորհիվ, 2007-ից ի վեր, ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում, որոնք ստացել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել:

Պետք է հստակ իմանալ, որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում կենցաղային շփումների ժամանակ` ձեռքսեղմման, համբույրի, գրկախառնվելու միջոցով, հեռախոսից, համակարգչից օգտվելիս, հագուստի և սպիտակեղենի միջոցով, հասարակական զուգարանից օգտվելիս, ջրի, սննդի, հազի, փռշտոցի, մոծակի կծելու միջոցով:

ՄԻԱՎ-ով վարակվել հնարավոր է միայն սեռական ճանապարհով` առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ, վարակված արյան միջոցով` թմրամիջոցների ներարկային օգտագործման, չախտազերծված բժշկական պարագաների օգտագործման ժամանակ, ՄԻԱՎ վարակ ունեցող մորից` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրվելիս: Չվարակվելու համար պետք է սովորել անհրաժեշտության դեպքում ցուցաբերել ժուժկալություն, հավատարիմ լինել զուգընկերոջը, խուսափել պատահական սեռական կապերից, իսկ դրա անհնարինության դեպքում մշտապես օգտագործել պահպանակ, չօգտագործել թմրամիջոցներ, օգտագործել միայն միանվագ օգտագործման ներարկիչներ և ասեղներ:

Լրահոս
0