Մայքլ Խե

Չինացին լավաշ ուտելու մարտահրավեր է նետում Հայաստանին

213
(Թարմացված է 19:37 29.11.2017)
Տեսահոլովակում նա սեր է խոստովանում Հայաստանին և… ուտում է հայկական ազգային հացը:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Չինացի դերասան Մայքլ Խեն մարտահրավեր է նետում հայկական լավաշի բոլոր սիրահարներին: Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է հերթական տեսահոլովակը՝ այս անգամ լավաշ ուտելու մարտահրավեր նետելով (Lavash challenge)։

«Իմ սրտի կեսը Հայաստանում է»,- Հեն այսպես է մակագրել է իր տեսահոլովակը, որում նա մի հատված է երգում նաև Կոմիտասի «Կռունկից»:

Նա բոլոր ցանկացողներին առաջարկում է լավաշ ուտել իր տեսահոլովակը դիտելով և այն տարածել Ֆեյսբուքում` նշելով իրենց և էլի հինգ ընկերոջ:

Նրա տեսահոլովակն արդեն 18 հազար դիտում է գրանցել և արժանացել օգտատերերի հիացական մեկնաբանություններին:

Հարվարդում սովորող ուսանող Մայքլ Հեն արդեն ավելի քան երկու տարի Հայաստանի մասին տարբեր տեսահոլովակներ է հրապարակում YouTube-ում և ֆեյսբուքյան իր էջում:

Նա անգամ հատուկ շարք ունի հայկական տարբեր քաղաքների մասին:

Իր մասին Մայքլը գրում է. «Հայաստանի երկրպագու և ժամանակ առ ժամանակ հեռուստատեսային դերասան»:

Մայքլի հրապարակումներին ուշիուշով հետևում են համացանցից օգտվողները, հատկապես` հայերը, քանի որ նրա կոլորիտային ռեպորտաժներն ուղեկցվում են հետաքրքիր տեղեկություններով և հեղինակի մեկնաբանություններով: Պետք է խոստովանել, որ ոչ բոլոր հայերն իրենց հայրենիքը գիտեն այնպես, ինչպես չինացի այս երիտասարդը:

213