ԵՐԵՎԱՆ. 23 նոյեմբերի — Sputnik. Հայկական թղթադրամների նոր էսքիզները սոցիալական կայքերում բուռն քննարկումների թեմա են դարձել։ Դրանք, նախագծի համաձայն, շրջանառության մեջ կմտնեն 2018 թվականի աշնանը։
Հայաստանյան օգտատերերը քննարկում են, թե ինչքանով էր արդար դրամի դիզայնի մշակման մրցույթը, ինչ չափանիշներով էին որոշվում հաղթողները, ինչքանով է արդարացված թղթադրամների վրա պատկերված մարդկանց ընտրությունը։ Ոմանք բացահայտորեն «թրոլինգով» են զբաղված ու նոր թղթադրամների վրա Քիմ Քարդաշյանին ու այլոց են պատկերում։
Նոր դիզայնի քննադատները էսքիզներում մի շարք թերություններ են մատնանշում ու, ընդհանուր առմամբ, կասկածի տակ են առնում հեղինակների պրոֆեսիոնալիզմը։
«Մարդկանց բնորոշ է այս կամ այն թեմայի շուրջ կատակել։ Սակայն սոցիալական կայքերում տեղի ունեցող իրարանցումը պայմանավորված է թղթադրամների դիզայնի վատ որակով», – Sputnik Արմենայի ռադիոյի եթերում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` ներկայացված էսքիզները ոչ ժամանակակից են ու ոչ էսթետիկ, պրոֆեսիոնալիզմի պակաս է զգացվում։ Բացի այդ, հարցեր է առաջացնում հաղթողների ընտրության սկզբունքը։
«Մրցույթին մասնակցել են հեղինակներ, որոնց աշխատանքները ոչ մի բանով չէին զիջում հաղթողներին։ Օգտատերերը նաև հարցնում էին` ինչքանով է տրամաբանական հայկական թղթադրամների վրա պատկերել մարդկանց, որոնք Հայաստանում չեն ապրել ու արդե՞ք պետք է դրամի վրա կրոնական թեմատիկա լինի», – ասաց Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները ներկայացրել նոյեմբերի 22–ին։ Կնորացվեն 1000, 5000, 10 000, 20 000 և 50 000 արժողությամբ թղթադրամները։ Բացի այդ, շրջանառության մեջ է դրվում 2000 դրամ արժողությամբ թղթադրամը։ Իսկ 100 000 դրամ արժողությամբ հազվադեպ թղթադրամն աստիճանաբար կհանվի շրջանառությունից, ինչպես և թղթադրամների հին տարբերակները։
3 դիզայներ ճանաչվել են մրցույթի հաղթող` Էդվարդ Կուրղինյան, Վարդան Վարդանյան ու Սուրեն Սիմոնյան։ Հեղինակների մտահղացման համաձայն` 1 000 դրամանոց թղթադրամի վրա 2018թ–ին Եղիշե Չարենցին կփոխարինի Պարույր Սևակը։ Թղթադրամի վրա ներկայացված կլինեն բանաստեղծի ձեռագիր աշխատություններից հատվածներ, Զանգակատուն գյուղի համայնապատկերն ու Սևակի տունը։
2 000 դրամանոց թղթադրամը, որ մինչ այժմ հայկական դրամների մեջ չի եղել, կստեղծվի Տիգրան Պետրոսյանի պատկերով։ Դրա վրա պատկերված կլինի նաև Երևանի շախմատի տունն ու Օպերայի և բալետի թատրոնի շենքը, որի բակում հայաստանցի շախմատասերները 1963 թ–ին հետևում էին Պետրոսյանի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուն։
5 000 դրամանոցի վրա Հովհաննես Թումանյանին կփոխարինի Վիլյամ Սարոյանը։ Թղթադրամի վրա պատկերված կլինեն նռնենի և հայոց լեռնաշխարհ` որպես հեղինակի հայտնի պատմվածքների խորհրդանիշներ, ինչպես նաև Սարոյանի պատմական ծննդավայրի` Բիթլիսի, համայնապատկերը։

10 000 դրամանոցի վրա Ավետիք Իսահակյանը տեղը կզիջի Կոմիտասին։ Թղթադրամի վրա պատկերված են լինելու նաև Կոմիտասի հայտնի ռոյալն ու Էջմիածնի Գևորգյան ճեմարանի շենքը։
20 000–անոց թղթադրամի վրա Մարտիրոս Սարյանի փոխարեն կպատկերվի Հովհաննես Այվազովսկին։ Թղթադրամը կհարստացվի նաև Այվազովսկու աշխատությունների նկարներով, Թեոդոսիայում նրա տուն–թանգարանի շենքի ու նավահանգստի համայնապատկերով։
50 000-անոցի վրա պատկերված կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Էջմիածնի մայր տաճարն ու Խոր Վիրապի վանական համալիրը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:
ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:
ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:
«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:
ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:
Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:
Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:
«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հաստատումից հետո, Հայաստան է վերադարձել 69 գերի։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը մոտ 300 է։
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան


