00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոսում է Աստանան. Ղազախստանում խենթանում են հայկական կոնյակի ու խորովածի համար

Բաժանորդագրվել
Աստանան ու Երևանը նախատեսում են խորացնել երկկողմ հարաբերությունները ժողովրդական դիվանագիտության ճանապարհով։ Գլխավոր նպատակը` ժողովուրդների մերձեցումն ու Ղազախստանում Հայաստանը և հակառակը` Հայաստանում Ղազախստանը ճանաչելի դարձնելն է։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական խորովածը, առավել ևս կոնյակը ծանոթ է Ղազախստանի յուրաքանչյուր բնակչին։ Հայաստանից բերված կոնյակը Ղազախստանում համարում են բրենդ, որը կարող է մրցակցել աշխարհի ցանկացած կոնյակի հետ, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Աստանայի երիտասարդության գործարար խորհուրդ» կազմակերպության նախագահ Կայիրբոլատ Սախմետովը։

Կայիրբոլատը Հայաստան է ժամանել տեղի մասնագետների հետ կապեր հաստատելու համար։ Նա նախատեսում է հաջորդ տարի Աստանայում հայ-ղազախական երիտասարդական հասարակական ֆորում անցկացնել և դաշինք ստեղծել, որի կազմում կընդգրկվեն երկու երկրի մասնագետները։

«Հայկական կոնյակը բարձր է գնահատվում Ղազախստանում։ Պրեմիում դասի արտադրանք է համարվում։ Աստանայում հայկական ռեստորանները քիչ են, իսկ հայկական խոհանոցը մեծ պահանջարկ կունենա մեր բնակչության շրջանում։ Հատկապես հայկական խորովածը, որը միայն հայերը կարող են պատրաստել», — ասաց Կայիրբոլատը։

Նրա խոսքով` ցանկացած ղազախ Հայաստանում իրեն զգում է, ինչպես տանը. հայերը` հյուրընկալ ժողովուրդ են, այդ պատճառով էլ հյուրերին և հատկապես ընկերներին աղ ու հացով են դիմավորում։ Ղազախ ընկերներն էլ հետ չեն մնում։ Հետևաբար երկու նույնատիպ մտածելակերպ ունեցող ժողովուրդները մի շարք ընդհանրություններ ունեն, որոնց ուղղությամբ աշխատել է պետք։

© Sputnik / Aram NersesyanԿայիրբոլատ Սախմետով
Сахметов Кайырболат - Sputnik Արմենիա
Կայիրբոլատ Սախմետով

«Ղազախստանում հայկական մեծ համայնք կա, որը շատ միասնական է։ Քաղաքներում հյուպատոսություններ են բացվում։ Հայերն իրենց ներդրումն են անում երկրի տնտեսության մեջ, հայ պատգամավորներ ու հայտնի գործարարներ կան», — ասաց Կայիրբոլատը։

Երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով Կայիրբոլատը մտադիր է հաջորդ տարի Աստանայում հայ-ղազախական երիտասարդական ֆորում անցկացնել։

«Այսօր Հայաստանում փորձում եմ գործընկերական հարաբերություններ հաստատել երիտասարդ հայ առաջնորդների, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որպեսզի դրա հիման վրա հայ-ղազախական երիտասարդության դաշինքի նման հարթակ ստեղծենք», — ասաց Կայիրբոլատը։

Նա համոզված է, որ երկկողմ հարաբերությունները կարող են զարգանալ ինչպես հասարակական հիմունքներով, այնպես էլ տնտեսական ոլորտում։

Երևանում սեպտեմբերին անցկացվեց հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Կողմերը տարբեր ոլորտներում (տնտեսությունից մինչև մշակույթ) համագործակցության մասին 6 փաստաթուղթ ստորագրեցին։ Ինչպես նաև հաջողվեց եղբայրական հարաբերություններ հաստատել երկու երկրի մարզերի միջև։ Ղազախստանի և Հայաստանի միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 27-ին։

Լրահոս
0