00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ օգտատերերին զայրացրել է Երևանի «կենդանիների բանտը»

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցКенгуру в контактном зоопарке
Кенгуру в контактном зоопарке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Facebook սոցիալական կայքի հայ օգտատերերը պատերազմ են հայտարարել Երևանում «ՌԻՕ» առևտրաժամանցային կենտրոնին։ Վրդովմունքի թեմա է դարձել եզակի կենդանիներով էկզոտարիումի բացման մասին լուրը։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. «ՌԻՕ» առևտրաժամանցային կենտրոնի համբավը կտրուկ վատացել է այն լուրից հետո, որ խանութում նախատեսվում է էկզոտարիում բացել։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երևանյան «ՌԻՕ» կենտրոնում եզակի էկզոտարիում է բացվելու` 600 քառակուսի մետր մակերեսով, որտեղ հազվադեպ կենդանիներ են ներկայացված լինելու։

Facebook սոցիալական կայքի օգտատերերը «ՌԻՕ»–ն անվանել են «կենդանիների բանտ» ու շարունակում են սոցիալական կայքերում կենտրոնի էջը «մեկ» գնահատել։

«ՌԻՕ մոլը» էկզոտիկ կենդանիների համար բանտ է։ Խնդրում եմ էջը 1 գնահատեք ու նշեք, որ ցանկացած քաղաքակիրթ միջավայրում չի կարող այդպիսի բան լինի», – գրել է Facebook–ի օգտատերերից մեկը` Վիկտորյա Հարությունյանը։

Մեկ այլ օգտատեր էլ կոչ է արել ֆլեշմոբ սկսել` առևտրի կենտրոնի դեմ ուղղած ակցիա։ Նա այն «հարուստ բուրատինոների» հերթական քմահաճույք է անվանել։

«Հերթական բիզնեսը, որ էլի կենդանիներին բանտարկելու հաշվին ուզում է իբր բարձր ռեյտինգ ունենա, մի հատ էլ գլուխ ա գովում, թե 60 կենդանատեսակ ունի: Մտեք հղումով ու սրանց ռեյտինգը մեկ դրեք, արդեն երեկվանից դրա պատճառով 5-ից իջել է էսքան», – գրել է Անի Խաչատրյանը։

Մնացածն էլ համամիտ էին ու կոչ էին անում ընդհանրապես արգելել կենդանաբանական այգիները։

«Այո, ասենք` ես էլ եմ դեմ։ Ուրեմն եկեք գազանանոցներ չայցելենք։ Դա, ըստ էության, նույն բանն է։ Ինչու՞ է բացասականորեն ընկալում մի երևույթ ու լռում մյուսի մասին», – գրել է մի ուրիշ օգտատեր։

Մինչդեռ ընթանում են ֆեյսբուքյան մարտերը, առևտրի կենտրոնն աշխատում է ու դրա հաճախորների թիվն օրեցօր աճում է։ Մյուս օգտատերերին անհանգստացնում է այն, որ երևանյան «ՌԻՕ»–ում չկա McDonald's արագ սննդի կետ։

«ՌԻՕ Մոլլ» բացվել է Արաբկիր շրջանում նոյեմբերի 13–ին։ Դրա բացմանը ներկա էին երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն, այդ թվում` նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագծի արժեքը 40 միլիոր դոլար է։ Սեփականատերերի խոսքով` առևտրի կենտրոնը 500 նոր աշխատատեղ կապահովի։

Լրահոս
0