Վիգեն Սարգսյան

«Եռաբլուրը» ծառապատվում է, նախարարը մասնակցում է ծառատունկին

30
(Թարմացված է 16:45 04.11.2017)
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքի ծառապատման ծրագիրը մեկնարկեց։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 4-ին «Եռաբլուր» պանթեոնի տարածքում ավելի քան 2000 ծառ է տնկվել՝ ծառապատելով շուրջ 5 հեկտար տարածք։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ծառատունկին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, զինվորականներ, ազատամարտիկներ, պետական այլ գերատեսչությունների, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ և դպրոցականներ:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքի ծառապատման ծրագրի շրջանակում նախատեսվում է ծառատունկ իրականացնել ավելի քան 10 հեկտար տարածքում։

30