Ստրաբոնի քարտեզը

Հայաստանը քաղաքակրթության կենտրոնն է աշխարհի ամենահին քարտեզում

140
(Թարմացված է 14:23 04.11.2017)
Մեր թվարկությունից առաջ VI դարով թվագրվող ամենահին քարտեզում ընդամենը երեք երկիր են նշված` Հայաստանը, Ասորեստանը և Բաբելոնը։ Սակայն ի տարբերություն մյուս երկու պետությունների, Հայաստանը որպես քաղաքակրթության կենտրոն է նշված։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Աշխարհի հնագույն երեք քարտեզներում քարտեզագիրները Հայաստանը պատկերել են որպես այդ ժամանակի քաղաքակրթության կենտրոն, Sputnik Արմենիային ասաց քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը։

«Մենք այդ հնագույն երկրներից միակն ենք, որ մինչև այսօր գոյություն ունենք։ Ի տարբերություն մյուսներ, 2600 տարի առաջ էլ մենք նույն անվանում ենք ունեցել, ինչ այսօր»,- ասաց Գալիչյանը։

Քարտեզագրի խոսքով, անգամ նրանք, ովքեր գիտեն, որ Հայաստանը հնագույն երկիր է, զարմանում են, երբ իմանում են այդ մասին։

Աշխարհի ամենաառաջին քարտեզն այսօր պահվում է Անգլիայի թանգարանում։ Քարտեզը գտել են 19-րդ դարում Իրաքի տարածքում։ Կավե սալիկի վրա պատկերված են Ասորեստանը, Բաբելոնն ու Հայաստանը։

Այս քարտեզին հաջորդում են հին հույների կազմած ատլասները, որոնցից յուրաքանչյուրի վրա Հայաստանը նշված է որպես քաղաքակրթության կենտրոն, որը Կասպից ծովից ձգվում է մինչև Սև ծով։

«Մեր թվարկության I-II դարերում ապրած Պտղոմեոսի աշխարհագրության գրքում նշված են գետերի, քաղաքներ ու գյուղերի 8 հազար անվանում, որոնցից 167-ը պատկանում են Հայաստանին»,- ասաց Գալիչյանը։

Հայաստանը որպես աշխարհի կենտրոն է դիտարկվում նաև հույն պատմիչ Հերոդոտոսի քարտեզում, որում, սակայն, Բաբելոնի ու Ասորեստանի փոխարեն նշված են Մարաստանը (Ատրպատական) և Կովկասյան Ալբանիան։ Ծովից ծով Հայաստանը պատկերված է նաև երրորդ հնագույն քարտեզում` Ստրաբոնի ատլասում։

Գալիչյանն ավելի քան քառասուն տարի է նվիրել իր հետազոտություններին։ Նա հայտնաբերել է ավելի քան 60 բացառիկ քարտեզ, որոնցում պատկերված է Հայաստանը։ Նա քարտեզներ է փնտրել աշխարհի տարբեր գրադարաններում` Անգլիայից մինչև Իտալիա, Իսրայելից մինչև Թուրքիա։

  • Բաբելոնյան քարտեզ
    Բաբելոնյան քարտեզ
    Из личного архива картографа Рубена Галичяна
  • Պտղոմեոսի կազմած քարտեզը
    Պտղոմեոսի կազմած քարտեզը
    Из личного архива картографа Рубена Галичяна
  • Աշխարհը Հերոդոտոսի աչքերով
    Աշխարհը Հերոդոտոսի աչքերով
    Из личного архива картографа Рубена Галичяна
1 / 3
Из личного архива картографа Рубена Галичяна
Բաբելոնյան քարտեզ
140