Անի Լիպարիտյան, Sputnik.
Հայերը միշտ տարբերվել են ջրից չոր դուրս գալու և քարից հաց քամելու ունակությամբ, կարծում է «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը։
Նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոսել է հայերի ամենահետաքրքիր ու նրանց ամենաբնորոշ սովորությունների մասին, որոնք, ըստ նրա, սերնդեսերունդ փոխանցվում են գենետիկորեն։
Սուրճի հանդեպ սեր
Հայ Կիրակոսյանը համամիտ է, որ հայերի շատ են սիրում սուրճ խմել։
«Ես էլ եմ սուրճ սիրում, բայց պետք է ասել, որ հայերի մոտ այդ սովորությունը համեմատաբար նոր է ձևավորվել։ Մենք տեղեկություններ ունենք, որ ժամանակին մեր նախնիներն առավոտյան տարբեր խոտաբույսերի թուրմ են խմել, որը որոշակի առույգացնող ու կազդուրիչ դեր է ունեցել»,– ասաց նա։
Սև հագուստի հանդեպ սեր
Սպեցիֆիկ «սերը» սևի հանդեպ հատկապես նկատելի էր անցյալ դարի 90-ականներին: «Սգո» ոճի հանդեպ հատուկ թուլություն էին ցուցաբերում երիտասարդ տղաները: Դրա համար, ըստ Հայկի, բավական օբյեկտիվ պատճառներ կային, քանի որ այս ժամանակահատվածն իսկապես կարելի է հայ ժողովրդի համար «սև» անվանել:
«Այս ամենն արտացոլվում էր ոչ միայն ներքին հոգեվիճակի, այլև արտաքի վրա` սև հագուստ, մորուք և ոչ միայն: Դա հոգեբանական վիճակի արտացոլումն էր: Բայց վերջին տարիներին այս միտումը նվազել է», — կարծում է Sputnik Armenia-ի զրուցակիցը:
Այսօր ոտքից գլուխ սև հագնված երիտասարդների հազվադեպ կարելի է հանդիպել, իսկ այս գունեղությունը հաճելի է աչքին և գեղեցիկ:
Բայց կա մեկ «բայց», ռուսաստանցի հայերը դեռևս սիրում են 90–ականներին հարիր սև հագուստ կրել:
«Ի դեպ, մեկ հետաքրքիր դիտարկում ևս: 90-ական թվականներին հայրենիքը թողած որոշ հայեր, այդպես էլ անցյալում են «մնացել»: Նույնը կարելի է ասել նաև ԱՄՆ հայերի մասին», — ասաց Հայկը:
Հայերը բարձր են խոսում
Այս սովորությունը պայմանավորված է նրանով, որ շատ հայեր չգիտեն լսել, հեռու են երկխոսության մշակույթից: «Բարձրախոսներն» այն մարդիկ են, ովքեր նույնիսկ չեն լսում զրուցակցին, կարծում է Հայկը:
«Եթե այդ մարդիկ ունենային լսելու ունակություն, ապա պետք չէր լինի ձայն բարձրացնել: Հաճախ կարելի է տեսնել միաժամանակ խոսող 4-5 մարդու: Նրանցից յուրաքանչյուրը փորձում է խոսել և հազվադեպ է գոնե մեկը ուզում լսել: Ինչքան շատ մենք սովորենք լսել, այնքան քիչ կգոռանք զրույցի ընթացքում», — ավելացրեց նա:
Մի մոռացեք, որ մենք իսպանացիների և իտալացիների պես տաքարյուն ենք, այնպես որ բարձրաձայն խոսելը և ակտիվ ժեստիկուլյացիան նորմալ է, համարում է Կիրակոսյանը: Նա նաև հիշեցրեց հայոց «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսներից մեկին` Ձենով Օհանին: Նա ստիպված էր ինքն իրեն և ընտանիքի անդամներին փաթաթել մորթիներով, որ նրանց ականջները չպայթեն իր գոռգոռոցից:
Սեր ուտելիքի հանդեպ
Եվս մեկ զվարճալի սովորություն կարելի է համարել սննդի հանդեպ սերը: PR մասնագետը կարծում է, որ հայերը մինչ այսօր շատ են ուտում: Ավելին` կան մարդիկ, հատկապես գյուղական վայրերում, որոնք կարող են իսկապես վիրավորվել, եթե հյուրը ափսեն չի դատարկում:
Բայց սա էլ իր բացատրությունն ու նախապատմությունն ունի: Հայերը անգամ հյուրասիրության աստված ունեին, ինչը հազվադեպ է պատահում այլ դիցարաններում: Հին ժամանակներից հայերը հատուկ հարգանքով են վերաբերվել սննդին:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,–ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հունաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։
«Հունաստանի կենտրոնում գրանցված երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ»,–նշված է գործակալության Twitter-ի էջում։
Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։
Լարիսա քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, մարդիկ դուրս են եկել փողոցներ։



