00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոտրվածքները շատ են. Տավուշում հայտնաբերված սպիտակագլուխ անգղը դժվար թե թռչի. տեսանյութ

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցБелоголовый сип
Белоголовый сип - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տավուշի մարզում հայտնաբերված սպիտակագլուխ անգղին զննել են մասնագետները և ցավալի եզրակացության հանգել։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Տավուշի սարերում հայտնաբերված սպիտակագլուխ անգղը բերվել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ մասնագետներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և հայտնել, որ թռչունը դժվար թե կարողանա թռչել։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Երևան բերված թռչնի զննության, այդ թվում ռենտգեն ախտորոշման արդյունքում պարզվել է, որ թռչունն ունի աջ թևի կոտրվածքներ, այդ վիճում գտնվել է մոտ 20 օր, ինչը դարձել է հյուծվածության պատճառ, նախնական տվյալներով` հրազենային վնասվածքներ առկա չեն:

«Այս պահին թռչնի առողջական վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, սակայն մասնագետների փոխանցմամբ, նման կոտրվածքների դեպքում թռչելու հավանականությունը, ցավոք, զրոյական է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ՀՀ Տավուշի մարզի Ներքին կարմիր աղբյուր գյուղի բնակիչ ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակից Ա.Առաքելյանը հոկտեմբերի 25-ին զանգահարել է ՀՀ բնապահպանության նախարարություն և տեղեկացրել, որ սարամասում հայտնաբերել է սպիտակագլուխ անգղ՝ տկար վիճակում, թռչելու անընդունակ, ապա տեղափոխել իր բնակարան:

Խնդիրը ներկայացվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանին, որն անմիջապես հանձնարարել է ՀՀ Տավուշի տարածքային բաժնի պետին անհապաղ ծանոթանալ իրավիճակին և թռչնին տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի` անհրաժեշտ անասնաբուժական օգնություն ստանալու:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետը, ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների հետ կատարելով Կենդանաբանական այգու համապատասխան մասնագետների ցուցումները, սպիտակագլուխ անգղին հոկտեմբերի 25-ին ուշ երեկոյան տեղափոխել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ մասնագիտացված կլինիկայում տեղի և արտասահմանյան մասնագետներն անգղին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Լրահոս
0