00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղազախ բլոգերը Հայաստանում էր. «Ամաչում եմ դուդուկ գնելու համար, բայց Գառնին գերեց ինձ»

© Sputnik / Asatur YesayantsМаксим Гринкевич
Максим Гринкевич - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մաքսիմ Գրինկևիչը բլոգեր է, գրում է խոհարարական թեմաներով, Հայաստան է եկել Ղազախստանից։ Առաջին անգամ է մեր երկրում, և երեք օրվա ընթացքում հասցրել է յուրահատուկ հույզեր ապրել։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստան այցելած ղազախ բլոգեր Մաքսիմ Գրինկևիչին ամենից շատ գերել են Գառնու ժայռերն ու դուդուկի ելևէջները։

Մաքսիմի խոսքով` Հայաստանի մասին ուզում ես շատ ու երկար պատմել, քանի որ այս ջերմ երկիրը կարողանում է գերել իր գեղեցկությամբ, հրաշալի մարդկանցով և անմահական խոհանոցով։

«Ամենատպավորիչը Գառնու ժայռերն էին և «Քարերի սիմֆոնիան»։ Տիեզերական ստեղծագործություն է։ Հելլենիստական վանքն էլ։ Ներսում մի մարդ դուդուկ էր նվագում, իսկ ես օձի պես քարանում եմ, երբ լսում եմ դուդուկի ձայնը։ Հիասքանչ էր…», — Yerevan Food Fest-ի շրջանակում Հայաստան այցելած խոհարարական բլոգեր, լրագրող և հրապարակախոս Մաքսիմ Գրինկևիչն իր տպավորությունները ներկայացրեց Sputnik Արմենիային։

Մեր զրուցակիցը խոստովանեց, որ ամաչում է իր արարքից, բայց դուդուկ է գնել։ Ամաչում է, քանի որ նվագել չգիտի։

«Կկախեմ պատից և կհիանամ դուդուկով։ Անչափ սիրում եմ այդ գործիքը։ Նվագել չգիտեմ։ Ու միայն նվագելն էլ բավարար չէ։ Սա գործիք չէ, այլ մարդու հոգի, ինչպես ասում է հայրս…», — ասաց նա։

Իրավաբան-խոհարարը

Sputnik Արմենիայի հետ զրույցում Մաքսիմը պատմեց, որ մասնագիտությամբ իրավաբան է։ Մտածված է հեռացել ռեստորանային ճոխություններից և նվիրվել տարբեր տարածաշրջանների ավանդական ուտեստների ուսումնասիրմանը։ Նա ուսումնասիրում է տնական և ժողովրդական խոհանոցը։

«Իրավագիտության ոլորտում 15 տարի աշխատելուց հետո հեռացա գրասենյակից և սկսեցի զբաղվել խոհարարական հետազոտություններով։ Երկու տարվա մեջ շուրջ 200 հոդված գրեցի սննդի թեմայով, որպես ժյուրի անդամ մասնակցեցի խոհարարական մի քանի փառատոնի, ներկա եղա մի շարք թեմատիկ միջոցառումների։ Այսօր քիչ են խոհարարության թեմայով գրող բլոգեր տղամարդիկ», — նշեց Գրինկևիչը։

Երեք օր Հայաստանում. լավաշ և խաշլամա

Հայտնի ֆուդ-բլոգերն արդեն Ղազախստանում է, Հայաստանից համեմունքներ է տարել իր հետ, պատրաստվում է խաշլամա պատրաստել։

Красавица хашлама #EnjoyArmenia, #armtdf, #Scatairlines, #TakeEatEasy, #GastroYerevan.

Публикация от Max Green (@pacifisttt) Сен 22 2017 в 1:47 PDT

«Ես պարզապես հիացած եմ հայկական խոհանոցով։ Սկսած լավաշից, որը իմ ներկայությամբ էին պատրաստում։ Իսկ նման համեղ տոլմա ես դեռ ոչ մի տեղ չեմ կերել։ Սևանում հիանալի ուտեստներ են պատրաստում ձկից, համեղ խորոված և միս նռան սոուսի մեջ», — պատմեց Մաքսիմը։

 

Հայկական և ղազախական խոհանոցների նմանությունների և տարբերությունների մասին խոսելիս ճանապարհորդ բլոգերը նշեց, որ հայկական խոհանոցը տարբերվում է բանջարեղենի և հացի առատությամբ, իսկ ղազախների մոտ գերակշռում է միսը։

Նրա կարծիքով` ղազախական բեշբարմաքուն շատ լավ կհամադրվեր հայկական աղցանների հետ։

Մաքսիմը նշեց` Հայաստան էր եկել առաջին անգամ, բայց մեծ հաճույքով կրկին կգա մեր երկիր։

Լրահոս
0