Հայաստանի ֆուդ- ինդուստրիայի, փառատոնի դերի, հայկական ծագման, խոհարարների նշանակության մասին Աննան պատմեց Sputnik Արմենիային։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։
-Ինչպե՞ս եք գնահատում ուտելիքի առաջին փառատոնն ու ինչո՞ւ եք ժամանել։
— Ես հայ եմ ու ինձ համար Հայաստանը տուն է, թեև ծնվել ու մեծացել եմ Ռուսաստանում։ Հայաստանում լինելու յուրաքանչյուր հնարավորություն երջանկություն է։ Այսօր ես այստեղ եմ YerevanFoodFest փառատոնի շրջանակում։
Ցանկացած գաստրոնոմիական փառատոնի առաքելությունն է՝ մի հարթակում միավորել մեծ քանակությամբ հյուրերի ու այն մարդկանց, որոնք նրանց համար պատրաստում են։ Հաճախ ռեստորանում մենք չգիտենք՝ ով է մեզ համար պատրաստում։ Խոհարար լինելը շատ բարդ է, դա ստեղծագործական աշխատանք է, ու հոգեկան մեծ ուժ է պահանջում։ Խոհարարները հյուրերի, հաճախորդների հետ հետադարձ կապի կարիք ունեն։ Նրանց համար լավագույն գովեստը՝ երբ իրենց ստեղծագործությունը հավանում են։
-Դուք ակտիվ զբաղվում եք ֆուդ-ուղղությամբ, ի՞նչն է ձեզ այս ոլորտ բերել։
— Ամբողջ կյանքիս ընթացքում պատրաստում եմ, ինչպես և մայրս, տատիկներս, մորաքույրներս ու հորաքույրներս։ Համեղ պատրաստել ու կերակրելն ինձ համար բնական է։ Դրա համար որոշեցի սիրելի զբաղմունքս բիզնեսի վերածել։
-Ո՞ր խոհանոցի ուտեստն եք նախընտրում պատրաստել տանը։
— Ցանկացած, բայց, հիմնականում, հայկական, կովկասյան։ Ես Հյուսիսային Կովկասում եմ ապրում ու կարծում եմ, որ մեր խոհանոցները նման են. նույն ձավարը, կաթնամթերքը միրգը, բանջարեղենը, միայն մի տարբերությամբ՝ Հայաստանում համն ավելի լավն է, վառ ու հագեցած։
Կարծում եմ՝ կովկասյան խոհանոցը բաղկացած է պարզ, հասանելի մթերքից։ Դրանք հեշտ է ձևափոխել, համադրել ու նոր համեր ստանալ։ Բոլոր ուտեստների հիմքում այն մթերքի բազան է, որին մենք սովոր ենք։
-Ի՞նչ խնդիրներ կան Հայաստանի ռեստորանային ոլորտում։
— Ռեստորանային բիզնեսն ամենաբարդերից է։ Եթե այս բիզնեսում դու ինչ-որ բան վաճառում ես ու քո գումարը ստանում, ապա այստեղ անհրաժեշտ է ավելի շատ ջանք գործադրել։ Արդյունքի հասնելու համար պետք է ավելի շատ աշխատել, ամեն վայրկյան հսկել իրավիճակը։
Հայաստանը մեծ ապագա ունի գաստրոնոմիական զբոսաշրջության տեսանկյունից։ Զբոսաշրջությունը հարկավոր է հենց այս ոլորտից զարգացնել, իսկ փառատոնը մասամբ կարող է օգնել այդ հարցում։ Դուք մեծ առավելություն ունեք՝ որակյալ մթերք։ Ես բազմիցս նշել եմ՝ տեղացիները չեն գիտակցում իրենք երջանկությունը։ Հայաստանում միշտ միրգ, բանջարեղեն, թարմ կանաչի, միս կա։ Եթե Հայաստանը շարունակի արտադրել այս ամենը, ապա նա կարող է ինքն իրեն կերակրել, ինչը ներկայումս առաջնահերթ է։
-Ի՞նչ ապագա ունի հայկական գինին, շատերը կարծում են, որ այն գրավել է համաշխարհային շուկան։
— Այն գրավում է համաշխարհային շուկան։ Հայկական գինի կա ռուսական շատ քաղաքների խանութներում։ Հյուսիսային Կովկասում հայկական գինիները հարգանք են վայելում, մենք էլ ենք այն շատ սիրում։ Գինին կենդանի մթերք է։ Կարելի է գինու հիանալի կուպաժներ անել, որոնք կկարողանան մրցել ցանկացած եվրոպական գինու հետ։
-Հայաստանից ձեզ հետ ի՞նչ եք տանում։
— Ամեն ինչ, ինչ մաքսակետում կթողնեն․ գինի, չիր, պանիր, սուջուխ, բաստուրմա, թզի մուրաբա, խեցեղեն, ոսկերչական իրեր, կտոր։
Տանում են հետս հպարտությունը, որ իսկական հայ եմ, որ այսպիսին եմ ծնվել։ Ավելի ու ավելի եմ համոզվում, որ Աստված ինձ սիրում է, քանի որ հայ եմ ծնվել։ Դրա համար հետս տանում եմ այն համոզմունքը, ու երջանկություն է լինել այս ազգի մի մասը, հատկապես՝ ինչ-որ բան անել ու օգուտ բերել։ Ինձ համար այստեղ լինելն ու օգտակար լինելն, ասես, մոր ձեռքը համբուրել լինի։ Դա շատ կարևոր է և անհրաժեշտ հոգուս ու սրտիս համար։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել։
Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողները հետմահու պարգևատրվել են.
Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Նարեկ սարկավագ Պետրոսյան` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդության առաջնորդի օգնական։
«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ
Արիության մեդալով՝
Խաչիկ Լևոնի Ավետիսյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,
Սևակ Վարդանի Օհանյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,
Մնացական Գեղամի Խաչատրյան` թիվ 70179 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ,
Գևորգ Եղիշեի Մանուկյան` թիվ 60925 զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գնել Աբելի Պետրոսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային։
«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց
Մարտական ծառայության մեդալով՝
Ռուդոլֆ Յուրիկի Դոխոյան` թիվ N զորամասի բաժանմունքի պետ, փոխգնդապետ,
Կարեն Հրահատի Հակոբյան` թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ,
Ռաֆայել Հովհաննեսի Վասիլյան` թիվ N զորամասի զորատեսակի պետ, մայոր,
Խորեն Հրանտի Ալեքսանյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,
Ռուբեն Աշոտի Պրազյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,
Արարատ Կապլոյի Ծատուրյան` թիվ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, ենթասպա,
Արամիկ Կամոյի Դանիելյան` թիվ N զորամասի ջոկի հրամանատար, ենթասպա,
Արթուր Արայիկի Առաքելյան` թիվ N զորամասի բուժակ, ենթասպա,
Նարեկ Յուրիկի Ելուղյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,
Տիգրան Արթուրի Խաչատրյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,
Հարություն Կառլենի Հարությունյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,
Մելիք Ռոբերտի Աթոյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,
Վահագն Վանիկի Աֆրիկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,
Արա Յուրիկի Ափյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Իգոր Համլետի Մանուկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Դավիթ Աշոտի Գևորգյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Գարիկ Վաչագանի Բեգլարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Վահե Վաչիկի Գասպարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Ավագ Գևորգի Ռևազյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Լևոն Գագիկի Եղիազարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Տիգրան Վահանի Զաքարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Սերգեյ Պավելի Բալբաբյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Գոռ Արտուշի Իսախանյան` թիվ 95532 զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Հայկ Մկրտչի Մկրտչյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գոռ Վարդանի Երմալովյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Իսրայել Գագիկի Ակինյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Ավետիս Հակոբի Վարդանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Վաղարշակ Հրաչիկի Բաղդասարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Մորիս Գագիկի Խումարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գրիգոր Արայիկի Հովսեփյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Հարություն Ալիկի Պապեյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Արման Արշակի Մանուչարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գառնիկ Մանուկի Խաչատրյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գարիկ Վալենտինի Մարգարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Ռոբերտ Արտաշեսի Անանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Հովհաննես Սմբատի Հովհաննիսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գևորգ Մնացականի Մնացականյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Արտյոմ Սարգսի Քոլանջյան` թիվ N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ,
Ռուբեն Ռաֆայելի Կիրակոսյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային,
Համլետ Վլադիկի Աբրահամյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային:
Հիշեցնենք` արդախյան վերջին պատերազմի զոհերի վերջնական թիվը մինչև այսօր հայտնի չէ։ Փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



