Շավարշ Քոչարյան

Քոչարյան. Ցեղասպանության ճանաչումը կնպաստի Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանը

37
(Թարմացված է 11:09 21.09.2017)
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ՝ անդրադառնալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն ու Ցյուրիխյան արձանագրություններին:

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ ցեղասպանության ճանաչման գործընթացին նոր թափ հաղորդվի: Այս մասին իր ելույթում հայտնեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ամեն երկիր, որ ճանաչում է ցեղասպանությունը, բերում է նրան, որ Թուրքիայում հասունանա ցեղասպանության ճանաչման մթնոլորտը»,-ասաց Քոչարյանը:

Նա մեջբերեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: Վերջինն ասել է, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը և Հայաստանի հետ սահմանի բացումը կբերի Թուրքիայի ժողովրդավարության հաստատմանը: Բայց, կարծես թե, Թուրքիան այլ ճանապարհ է որդեգրում: Քոչարյանի խոսքով՝ ինչպես Փայլանը, այնպես էլ նրա ընկերները պայքարում են, որպեսզի Թուրքիան, այնուամենայնիվ, գնա ժողովրդավարության ճանապարհով:

«Պատահական չէ, որ Ցյուրիխյան արձանագրությունները ժամանակին տապալվեցին, և դա համընկավ հենց այն գործընթացի հետ, երբ Թուրքիան սկսեց շեղվել այն ուղուց, որը որդեգրել էր, սկսեց գնալ հանրապետական ճանապարհով»,-ասաց նա:

Այնուհետև փոխարտգործնախարարը հատուկ շեշտեց ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցած ՀՀ նախագահի ելույթը՝ թող Թուրքիայում չմտածեն, որ կարող ենք պատանդ մնալ այդ պայմաններին և որ արձանագրությունները հայտարարվելու են առ ոչինչ: Նախագահն ընդգծել է՝ մենք 2018 թվականի գարուն մտնելու ենք առանց այդ արձանագրությունների:

37