00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցինկեր. «Հայաստանի և Իսրայելի մերձեցումն անհանգստացնում է Բաքվին»

© Sputnik / Asatur YesayantsАлександр Цинкер
Александр Цинкер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-իսրայելական հարաբերությունների խորացումն անհանգստություն է առաջացրել Բաքվում։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Հայ-իսրայելական գործակցությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Ադրբեջանում, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցած տեսակապի ժամանակ ասել է «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։

«Երկկողմ հարաբերությունների ակտիվացումից հետո Ադրբեջանական մամուլում մի շարք հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ հայ-իսրայելական գործակցությունը դատապարտված է ձախողման»,- ասաց Ցինկերը։

Ֆորումի հայ և իսրայելացի համանախագահները համոզված են, որ անկախ Բաքվի ջանքերից, հայ-իսրայելական հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Դրա վառ վկայությունն է «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի անդամների և Քնեսեթի փոխխոսնակ Տալի Պլոսկովի ղեկավարած բարեկամության միջխորհրդարանական խմբի Երևան կատարած այցը։

Депутат Кнессета Тали Плосков - Sputnik Արմենիա
Քնեսեթի փոխխոսնակը` հայ ժողովրդի ողբերգության մասին. «Մենք սրտով Հայաստանի հետ ենք»

«Իսրայելի պատվիրակության այցի հաջողությունն անկասկած է, մեր ժողովուրդների միջև համագործակցության կարևորագույն ուղղությունների վերաբերյալ կարծիքների արդյունավետ փոխանակում եղավ»,- ասաց «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը։

Նրա խոսքով` երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում դրական դինամիկա էր արձանագրվել Երևանում տեղի ունեցած իսրայելական պատվիրակության բոլոր հանդիպումների ընթացքում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և բարեկամության միջխորհրդարանական խմբի համանախագահ Գագիկ Մինասյանի հետ զրուցելիս։

Քննարկվել են գործակցության առանցքային ոլորտներին վերաբերող հարցեր. տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառ, բժշկություն, առողջապահություն, փորձի փոխանակում, տուրիզմ և այլն։

Մոտ ապագայում Գյումրին և Պետախ Տիկվան քույր-քաղաքներ կդառնան։ Իսկ 2018 թվականին Իսրայելում «Հայաստանի մշակույթի օրեր» կանցկացվեն։.

Ֆորումի ներկայացուցիչների հերթական նիստը տեղի կունենա Իսրայելում՝ 2018 թվականի գարնանը։

Լրահոս
0