00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայեր, որոնք դարձել են օտար պետությունների նախագահներ

© AFP 2024 / DANIEL LUNAБывший Президент Аргентины Карлос Менем
Бывший Президент Аргентины Карлос Менем - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ մարդու մտավոր ներուժն ու ճկունությունն արժանի գնահատանքի է արժանանում Հայաստանի սահմաններից դուրս։ Պատահական չէ, որ ազգությամբ հայ քաղաքական գործիչները կարողացել են դառնալ օտար երկրների նախագահներ։ Sputnik Արմենիան ներկայացնում է այլ պետությունների` ազգությամբ հայ նախագահների թոփ հնգյակը։

Քամիլ Շամուն

© AFP 2024 / JOSEPH BARRAKՔամիլ Շամուն
Камиль Шамун - Sputnik Արմենիա
Քամիլ Շամուն

Քամիլ Շամունը 6 տարի ղեկավարել է Լիբանանը (1952-1958թթ.):

Շամունը ծնվել է 1900 թվականի ապրիլի 3–ին, Դել էլ Քամար քաղաքում հայ–մարոնիթական ընտանիքում։

1934 թվականին առաջին անգամ Շամունն ընտրվել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, պայքարել Լիբանանի անկախության համար։ Հետո հայտնվել է բանտում. զանգվածային ցույցերի շնորհիվ նոյեմբերի 22–ին բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել, այդ օրը Լիբանանում նշվում է որպես անկախության օր։

Մինչև 1951 թվականը Քամիլ Շամունը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայում Լիբանանի դեսպանի պաշտոնը, իսկ 1952 թվականին ընտրվել է Լիբանանի նախագահ։ Քրիստոնյա նախագահի առկայությունը ձեռնտու չէր Լիբանանի իսլամիստներին։ Նրանք 1958 թվականին Շամունին պաշտոնանկ անելու փորձ են արել։ Դիվանագիտական բանակցությունների շնորհիվ հարցը խաղաղ լուծում է ունեցել, և Շամունը լքել է պաշտոնն առաջին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։

Ամին Ալ–Հաֆեզ

© AFP 2024 / DERZIԱմին Ալ–Հաֆեզ (աջից առաջինը)
Амин Аль-Хафез (первый справа) - Sputnik Արմենիա
Ամին Ալ–Հաֆեզ (աջից առաջինը)

Ամին Ալ–Հաֆեզը եղել է Սիրայի նախագահը (1963-1966 թթ.) ։ Նա ծնվել է 1921 թվականին, Հալեպում։ Լինելով քրիստոնյա և տանելով համապատասխան քաղաքականություն` նա արժանացել է սիրիական ազգայնամոլների ատելությանը։ Ուստի, 1966 թվականին Ամին Ալ–Հաֆեզը ստիպված է եղել լքել երկիրը։ Ալավիտների` իշխանության գալուց հետո նա կարողացել է վերադառնալ Սիրիա։

Կառլոս Մենեմ

© AFP 2024 / DANIEL LUNAԿառլոս Մենեմ
Бывший Президент Аргентины Карлос Менем  - Sputnik Արմենիա
Կառլոս Մենեմ

1989–1999 թթ. Արգենտինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է ազգությամբ հայ Կառլոս Մենեմը։ Ապագա նախագահը ծնվել է 1930 թվականին հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքում։ Նրանք Սիրիայից գաղթել են Արգենտինա։ Մենեմի հայրը քրիստոնյա էր, մայրը` ալավիտ։ Նա դաստիարակվել է մահմեդական ավանդույթներով, բայց մկրտվել է կաթոլիկ եկեղեցում։

Մենեմն ակտիվ քաղաքականություն է մտել 1958 թվականին։ Իսկ 1989 թվականին ընտրվել է Արգենտինայի նախագահ։

Կառլոս Մենեմն Արգենտինայի միակ նախագահն է, որ պաշտոնավարել է երկու անգամ անընդմեջ։ Տնտեսության մեջ հաջողություններ արձանագրելու համար Կառլոս Մենեմին անվանել են «հրաշագործ»։

Էլիաս Սարգիս

© AP Photo / DalatiԷլիաս Սարգիս
Ильяс Саркис - Sputnik Արմենիա
Էլիաս Սարգիս

Էլիաս Սարգիսը եղել է Լիբանանի նախագահը և պաշտոնավարել 6 տարի(1976-1982 թթ.): Էլիասի հայրը զտարյուն հայ էր, մայրը` ղպտի քրիստոնյա։ Էլիաս Սարկիսը Լիբանանի նախագահ է դարձել երկրի քաղաքացիական պատերազմի ամենաթեժ պահին։

Սարգիսը սերտ կապեր է ունեցել Դաշնակցության անդամների հետ, եղել հայտնի դաշնակցական գործիչ Հակոբ Բագրատունու ընկերը:

Ի դեպ, մինչ նախագահելը նա եղել է Բեյրութի քաղաքապետը։

Էմիլ Ջամիլ Լահուդ

© AP Photo / Hussein MallaԷմիլ Ջամիլ Լահուդ (ձախ կողմում)
11-й президент Ливана Эмииль Джамиль Лахуд (слева) - Sputnik Արմենիա
Էմիլ Ջամիլ Լահուդ (ձախ կողմում)

Էմիլ Ջամիլ Լահուդը Լիբանանը ղեկավարել է 1998 թվականից մինչև 2007 թվականը։ Նա ծնվել է Բահաբդաթ լիբանանյան քաղաքում, հայ–մարոնիթական ընտանիքում։ Հայրը լիբանանյան գեներալ էր, մայրը` Ադրինե Բաջակյանը հայ է եղել։ Էմիլի դաստիարակության հարցում մեծ դեր է խաղացել պապը` Մինասը։ Ու չնայած հայրը մարոնիթ էր, Լահուդը դաստիարակվել է հայկական սովորույթներով։

Էմիլը ստացել է ռազմածովային կրթություն, հետագայում դարձել է Լիբանանի ռազմական ուժերի գլխավոր հրամանատար։ 1998 թվականին 62–ամյա Լահուդն ընտրվել է Լիբանանի նախագահ։

Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին Լահուդն ակտիվորեն օժանդակել է հայկական համայնքին։ Հենց նա է կազմակերպել մահմեդական գրոհներից հայկական բնակչության պաշտպանությունը։ Գեներալի ջանքերի շնորհիվ, 1997 թվականին Լիբանանի Ազգային ժողովն ընդունել է բանաձև ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու մասին։

Լրահոս
0