00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նաիրիտի» նախկին տնօրեն. Պայթյունն անփութության հետևանք է, լաքէթինոլը պահպանման ձևեր ունի

© Sputnik / Asatur YesayantsПожар на заводе "Наирит"
Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը կարծում է, որ գործարանի տարածքում տեղի ունեցած պայթյունի պատճառն անփութությունն է։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. Գոհար Սարգսյան. «Նաիրիտի» տարածքում պայթյուն է տեղի ունեցել, քանի որ անվտանգության կանոնները չեն պահպանվել։ Այս համոզմունքն ունի գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։ Մայն թե նա չգիտի, թե ինչու են նման անփութություն դրսևորել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Իսրայելյանը տեղեկացրեց, որ լաքէթինոլը թափոն է, որն առաջանում է  արտադրական պրոցեսի ժամանակ։

Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
«Նաիրիտի» հրդեհի վայրում կապահովվի գիշերային լուսավորություն (տեսանյութ)

«Դա այսօր չի հանդիսանում օգտագործման համար պիտանի նյութ, բայց Խորհրդային տարիներին այն օգտագործվել է նավաշինության մեջ, այդ նյութն ուղարկվել է Ռուսաստան։ Հիմա դրա տեղափոխումը դարձել է ոչ նպատակահարմար»,–ասաց Իսրայելյանը։

Նա նշեց, որ ժամանակին հատուկ վառարաններ կային, որտեղ այրում էին լաքէթինոլը։ Քանի որ գործարանը չի աշխատում, թափոններն էլ չեն այրում։ Իսրայելյանի փոխանցմամբ` «Նաիրիտում» գործող ընդամենը մեկ արտադրամաս կա. ազոտի ստացման արտադրամասն է։

«Լաքէթինոլի տարաներ շատ ունենք։ Դրանց մեջ լցնում են աղաջուր, որպեսզի շփում չլինի օդի հետ։ Թե ինչու չեն լցրել, համապատասխան մարմինները կպարզեն»,–ասաց նա։

Իսրայելյանը չհերքեց, որ օդի ջերմաստիճանը նշանակություն ունի այս պարագայում, որովհետև ջերմաստիճանի բարձրացման դեպքում գազերի արտանետումն ավելի է շատանում։ Չնայած մի հանգամանք էլ կա` սրանից մեկ ամիս առաջ, երբ ջերմաստիճանն ավելի բարձր էր, ոչ մի պայթյուն էլ չգրանցվեց։

Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
«Նաիրիտ» գործարանի հրդեհը` լուսանկարներով

«Հիմա բանակցություններ են տարվում կառավարության հետ, ներդրողները կան, նրանց համար նախատեսվում է  աուդիտ, եթե ներդրողները տեսնեն, որ պայմանները հարմար են, այդ թափոններն իրենց ծրագրում նախատեսված է, որ օգտագործվեն։ Լաքէթինոլի տարաները ոչ թե պետք է վաճառվեն, այլ դրանց միջոցով նոր նյութեր ստացվեն»,–ասաց նա։

Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյոք այս պայթյունին չեն հաջորդի շղթայական այլ պայթյուններ, զրուցակիցը բացասական պատասխան տվեց.

«Դրանք գտնվում են առանձնացված մասում։ Ամենավտանգավորը միշտ եղել է քլորը, բայց քլոր այսօր գործարանում չկա։ Այն միշտ մենք ինքներս ստացել ենք աշխատանքի ժամանակ»,–ասաց գործարանի նախկին տնօրենը։

Իսրայելյանը բացառեց այն լուրերը, որ պայթյունի հետևանքով վնասակար նյութեր են արտանետվել։ Այն մարդիկ, ում ինքնազգացողությունը վատացել է, եղել են ծխին շատ մոտ կանգնած ԱԻՆ աշխատակիցներ։

Լրահոս
0