Սիրիա

Հայաստանը պիտի՞ մասնակցի «սիրիական գամբիտին», թե՞ ոչ. մեկնաբանում է արաբագետը

78
(Թարմացված է 18:23 26.08.2017)
Միջազգային կոալիցիան Սիրիայի ականազերծման աշխատանքներ կիրականացնի։ Եթե Հայաստանը մասնակցի այդ աշխատանքներին, ի՞նչ կտա դա երկրին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում արաբագետը մեկնաբանել է երկրի հավանական մասնակցության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Հայաստանը կօգտվի Սիրիայում իր դերակատարությունն ընդլայնելու հնարավորությունից, եթե դա բխի իր շահերից, Sputnik Արմենիային ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը` խոսելով Սիրայի ականազերծման աշխատանքներին Հայաստանի հավանական մասնակցության մասին։

Ռուսաստանի ՊՆ-ի միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Նովիկովն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստ են Սիրիայի ականազերծման միջազգային կոալիցիայի մասնակից դառնել։

Պետրոսյանի խոսքով` քանի դեռ պաշտոնական Երևանը որևէ հայտարարություն չի արել, վաղաժամ է կոնկրետ ինչ-որ բան ասել այդ մասին։

«Տևական ժամանակ է` Հայաստանը սիրիական հարցում նույն գիծն է տանում, ինչ Ռուսաստանն ու Իրանը։ Մենք տեսել ենք Հայաստանի ակտիվ դերը, մասնավորապես` մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում։ Բացի այդ, միջազգային մակարդակի պաշտոնական հայտարարություն է արվել։ Ակնհայտ է, որ Հայաստանը մի իրավիճակում է, երբ դա կբխի իր շահերից, կընդլայնի իր դերակատարությունը», — ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` սիրիական հակամարտությունը չափազանց կարևոր է Հայաստանի համար, առաջին հերթին, այնտեղ մնացած հայկական համայնքի պատճառով։

Մյուս կողմից, արաբագետի կարծիքով, Հայաստանը ավանդական սերտ կապեր ունի Սիրիայի հետ, և Երևանի շահերից է բխում, որ հակամարտությունն արագ կարգավորվի։

«Այդ հակամարտության մեջ հիմնական դերակատարում ունեն ինչպես ռազմավարական դաշնակիցներն ու Հայաստանի գործընկերները, այնպես էլ Թուրքիայի նման թշնամական երկրները, այդ պատճառով էլ նա ի սկզբանե կարևոր դեր ուներ երկրի արտաքին քաղաքական օրակարգում», — ասաց Պետրոսյանը։

Русская версия

78