Սիրուշո

Ինչպես են հանգիստն անցկացրել Սիրուշոն, Նազենին և մյուսները. լուսանկարներ

329
(Թարմացված է 17:06 26.08.2017)
Ամառ` արձակուրդների և սպասված հանգստի շրջան։ Այս ժամանակահատվածում համացանցը լի է ծովային հանգստավայրերում, աշխարհի տարբեր տեսարժան ու գեղատեսիլ վայրերում արված լուսանկարներով։ Հանրության ուշադրությունը, հատկապես, սևեռվում է հայտնիների լուսանկարների վրա։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Հայտնի հայ գեղեցկուհիներն այս ամառ ոչ միայն վայելում էին իրենց հանգիստը, այլև երկրպագուների դատին հանձնում այս կամ այն երկրում անցկացրած հանգստի լուսանկարները։ Դրանք կարելի է տեսնել Instagram-ում։

Սիրուշո

Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն այս ամառ որոշել էր անցկացնել Արցախում, վայելել Արցախի գեղատեսիլ բնությունն ու էթնո ոճի իր արծաթյա զարդերի նոր հավաքածու ստեղծելու համար ոգեշնչման նոր աղբյուր գտնել։

Պետական պատմաերկրագիտական թանգարան

A post shared by Sirusho (@sirushoofficial) on Aug 24, 2017 at 3:55am PDT

 

Նա ոչ միայն աշխատում է, այլև զմայլվում Արցախի գեղեցկությամբ։

Իվետա Մուկուչյան

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի ամենագեղեցիկ և տպավորիչ մասնակիցներից մեկն այս տարի մեկնել է «կրքոտ» Իսպանիա։ Իվետան իր հանգիստն անցկացրել է քրոջ` Մարիաննա Մուկուչյանի հետ, ով նաև Իվետայի ոճաբանն է։

My magical island ✨✨ #ibiza #ibiza2017 Boho-Robe by @_mukuchyan_

A post shared by Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan) on Jul 10, 2017 at 12:38pm PDT

 

Աղջիկները սկսել են կիրառել կանացի աքսեսուրաների իրենց նոր բրենդը։

Նազենի Հովհաննիսյան

Հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այժմ վայելում է իր հանգիստն Իտալիայում։ Այդ մասին են վկայում Instagram-ում հրապարակած լուսանկարներն ու պատմությունները։

In Milano Cathedral! #roof #actress #2017 #nazenihovhannisyan #host #2017 #milano #cityoflove

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on Aug 21, 2017 at 8:36am PDT

 

Անահիտ Սիմոնյան

Հայտնի երգչուհի և դիզայներ Անահիտ Սիմոնյանը նույնպես զուր ժամանակ չի վատնել։ Նա իր հանգիստն անցկացրել է Փարիզում և Ֆրանսիայում արված լուսանկարներ է տեղարդել։

❤️

A post shared by Аня Симонян (@anahitsimonyan) on Aug 3, 2017 at 8:18am PDT

 

Թամար Կապրելյան

«Եվրատեսիլ 2015» երգի մրցույթում Genealogy խումբից մոդել և երգչուհի Թամար Կապրելյանն ամուսնությունից հետո այդքան էլ ակտիվ չէ սոցցանցերում։ Սակայն, երգչուհու տեղադրած լուսանկարները վկայում են, որ նա հաճելի և գեղեցիկ հանգիստ է անցկացնում Էդինբուրգում։

Gullane, Scotland.

A post shared by Tamar Kaprelian (@tamarkaprelian) on Aug 13, 2017 at 8:21am PDT

 

Արփի Գաբրիելյան

Դերասանուհի Արփինե Գաբրիելյանը, որը վերջերս նաև սկսել է երգել, Իսպանիայի գեղատեսիլ վայրերում է շրջում։ Նա սոցցանցում ծովային լուսանկարներ է հրապարակել` ուրախացնելով իր երկրպագուներին։

❤️🌊

A post shared by Arpi Gabrielyan (@arpigabriela) on Aug 20, 2017 at 5:32am PDT

 

 

329