Բանտ

Հայաստանում դատապարտյալը փախուստի փորձ է կատարել

37
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը ներկայացրել է ՀՀ քրեակատարողական հիմնարկների վերջին օրերի իրադարձությունները:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի-Sputnik. Օգոստոսի 24-ին, ժամը 12:50-ի սահմանում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Ժամը 14:15-ի սահմանում կատարել է փախուստի փորձ:

Աշխատակիցներին հաջողվել է կանխել փախուստի փորձը, դատապարտյալին վերադարձրել են հիմնարկ:

Օգոստոսի 18-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները շենքի` խցերին մերձ տարածքում հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված ծխախոտի տուփ, որի մեջ եղել է ապակյա գլանաձև 5 տարա, ծխախոտի 7 գլանակ` լցոնված 7,5 գ քաշով դարչնականաչավուն զանգվածով:

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բուժմասի չօգտագործվող սենյակի զննությամբ օրերս հայտնաբերվել է անձեռոցիկով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա էր 2 գրամ քաշով կանաչավուն զանգված:

Առգրավված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

 

37