00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտ Ղուլյանն իր բեկորները թողեց նոր սերնդի մեջ

© Sputnik / Asatur YesayantsСкриншот фотографиями Ашота Гуляна (Осколок)
Скриншот фотографиями Ашота Гуляна (Осколок) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հերոսների պակաս Հայաստանը չունի։ Նոր հերոսների հայտնությունը պատասխանն էր այն թերահավատներին, որոնք չէին տեսնում արցախյան պատերազմի քաջերի հետնորդներին։ Այսօր արցախյան հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակի օրն է։ Նա թողել է իր հետքը` նորօրյա հերոսների դիմագծով։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik, Գոհար Սարգսյան. Ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանն ապրիլյան գործողությունների մեկնարկին արեց մի բան, որը չլսված ու չտեսնված էր մինչ օրս. Ջրականի (Ջաբրայիլի) ուղղությամբ ներխուժած ադրբեջանական ուղղաթիռը խոցեց հակատանկային նռնականետով։

Ապրիլի 1-ն էր` Նարեկի ծննդյան օրը։ Զինվորը բարձրացավ դիրքեր, զինակից ընկերների հետ համտեսեցին մոր ուղարկած տորթը… Իսկ այն, ինչ պիտի լիներ հետո, մղձավանջի էր նման։ Այսօր Նարեկը խոստովանում է` ժամանակ չեղավ մտածելու, անմիջապես թիրախավորեց ու հարված։

Монте Мелконян - Sputnik Արմենիա
Մարտունեցու հուշերը. Մոնթեն նույնիսկ գերիների հանդեպ էր մարդասեր

«Գումարտակի հրամանատարը հրահանգավորել էր, որ ուշադիր լինենք, առջևում տանկեր էին նկատել։ Ես իմ նռնականետն այդ ժամանակ հավաքել էի։ Երբ ուղղաթիռի ձայնը լսեցի, վերցրի արկն ու նռնականետը, արագ դուրս եկա ու տեսա, որ մեր խրամատի գլխին է այդ ուղղաթիռը»,- պատմեց հերոսը։

Նարեկի նման էլի շատ հերոսներ Հայաստանը տեսավ։ Օրինակ` 20-ամյա Ռաֆիկն ապրիլի 3-ին խոցեց հակառակորդի տանկը։ Փոքրամարմին ու երիտասարդ տղայից քչերը կսպասեին նման փորձառու քայլի։ Ռոբերտ Աբաջյան, Արմենակ Ուֆանյան, Քյարամ Սլոյան, Անդրանիկ Զոհրաբյան…. նրանք արյան գնով պաշտպանեցին հայրենի հողը։

Այս հերոսներն ուղղակիորեն շարունակեցին արցախյան հերոսների գործը` հերոսության նոր ու վառ, հուզիչ ու սրտառուչ օրինակներ ցույց տալով։

Այսօր «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի հիշատակի օրն է։ Ասում են, որ նախապատերազմական շրջանում Շահումյանից Ստեփանակերտ 5 հոգի զենք էր տեղափոխում։ Նրանցից 4-ի անունն Աշոտ էր։ Ղուլյանին մյուսներից տարբերակելու համար Բեկոր էին անվանում, քանի որ զենքեր փորձարկելիս մի քանի անգամ բեկորներ էին հայտնվել նրա մարմնում։

Զինծառայող Գեւորգը վերադառնում է հայրենի գյուղ - Sputnik Արմենիա
Հոռոմում ցնծություն է՝ Չաուշենց Գևորգը հերոսացած վերադարձել է

Աշոտ Ղուլյանի հրամանատարությամբ ղարաբաղյան մի շարք բնակավայրեր են ազատագրվել։

1992 թվականին Բեկորի գլխավորությամբ վաշտը մտավ Շուշի։ Տեղեկություն կա, որ մայիսի 8-ի առավոտյան Աշոտը հեռակապով զանգում է Կենտրոնական շտաբ և հաղորդում, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։

«Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…». սա Աշոտ Ղուլյանի ամենահայտնի խոսքերից է։

Ղուլյանի հետ շփվելու հնարավորություն է ունեցել մեր գործընկեր, Sputnik Արմենիա միջազգային լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Պիսարենկոն։ Այսօրվա պես հիշում է` առաջին հայացքից չէիր ասի, որ Ղուլյանը հրամանատար է, ավելորդ անհամեստություն չէիր տեսնի։ Հակամարտության գոտի մեկնելը Պիսարենկոյի առաջին գործուղումն էր։

«Այն, որ մի քանի ժամ ղեկի մոտ նստած ինձ ուղեկցում էր վաշտի հրամանատարը, Արցախում հայտնի Բեկորը, ես իմացա միայն Մաղավուզ գյուղում։ Ամբողջ ճանապարհին նա համեստ, առանց պարծենկոտության պատասխանում էր իմ հարցերին։ Երբ տեղ հասանք, հարցրի` իսկ որտե՞ղ է հրամանատարը։ Պարզվեց, որ ինձ ուղեկցողը, սպորտային բաճկոն հագած անձը հենց ինքը` հրամանատարն է»,-պատմեց Պիսարենկոն։

Նրանց ծանոթությունից մեկ ամիս անց հերոսն ընկավ։ «Փոքրիկ, նիհարակազմ, բայց հզոր ու անվախ Բեկորը դարձավ Արցախի հերոս»,-հիշում է լրագրողը։ Նա դարձել է տոկունության խորհրդանիշ։

Բեկորին ճանաչողները մինչ օրս հիշում են` ամենից զատ Բեկորը նաև հոգատար էր զինվորների, սրտացավ` նրանց ընտանիքների հանդեպ։ Ասում են, որ պարտադիր գնում էր իր զոհված զինվորների տներ, երբեմն` որդիների հետ։ Տուն մտնելուց առաջ որդիներին զգուշացնում էր` զոհված զինվորների երեխաների մոտ իրեն «հայրիկ» չանվանեն…

© Sputnik / Arpi BeglaryanԱշոտ Ղուլյան (Բեկոր)
Скриншот фотографиями Ашота Гуляна (Осколок) - Sputnik Արմենիա
Աշոտ Ղուլյան (Բեկոր)
Լրահոս
0