00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահան Շիրխանյանի և «բանդայի» դատը հետաձգվեց. սպասում են մեղադրյալներին

© Sputnik / Nelli DanielyanСуд над бывшим замминистра обороны РА Вааном Ширханяном по делу о преступной группировке
Суд над бывшим замминистра обороны РА Вааном Ширханяном по делу о преступной группировке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորք–Մարաշի բնակելի տներից մեկում ԱԱԾ աշխատակիցների հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալված զինված խմբի անդամների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց մեղադրյալ վկաների չներկայանալու պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի գործով դատավարությանը ներկա էին բոլոր 20 ամբաստանյալները։ Նրանց փաստաբաններից ոմանք, թեև բացակայում էին նիստից, բայց դատարանը դա հիմք չհամարեց դատական նիստը հետաձգելու համար։

Վահան Շիրխանյանի և «Բանդայի» գործով դատական նիստ - Sputnik Արմենիա
Վահան Շիրխանյանի և «Բանդայի» գործով դատական նիստը

Փոխարենը նիստը հետաձգվեց այլ պատճառաբանությամբ` նիստին հրավիրված մեղադրյալ վկաները չէին ներկայացել։

Բանն այն է, որ նախորդ դատական նիստում որոշում էր կայացվել հարցաքննել մայր գործից անջատված մասով անցնող մեղադրյալներին։ Բայց նրանք նիստին չէին ներկայացել։

Դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, որ դատարանը ծանուցումներ ուղարկել է, բայց հավաստիացումներ չի ստացել, ուստի չի կարող միանշանակ պնդել, որ հրավիրվածները ծանուցվել են։ Հենց այս հիմքով էլ որոշվեց սպասել ևս մեկ շաբաթ։

«Երբ հաջորդ դատական նիստին հարցաքննության կանչված մեղադրյալները կներկայանան դատարան, մենք կփորձենք նրանցից ճշտել նաև, թե ինչու այսօրվա նիստին չէին եկել։ Կտեսնենք` այդտեղ կա դիտավորություն, թե ոչ, եթե կա, ում կողմից։ Դրանից հետո նոր ինչ-որ եզրահանգումներ կանենք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

Նշենք, որ ի տարբերություն փաստաբանի, դատին ներկա ամբաստանյալների հարազատները դատավարության պարբերական ձգձգումներում դիտավորություն են տեսնում` դատավորին մեղադրելով դատական պրոցեսն անհարկի ձգձգելու համար։

Դատական հերթական նիստն այսօր տևեց շուրջ 10 րոպե, հաջորդը նշանակվեց օգոստոսի 25-ին։

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն` Վահան Շիրխանյանը, Արթուր Վարդանյանը և մյուս 18 ամբաստանյալները մեղադրվում են զինված խումբ կազմակերպելու ու դրան անդամակցելու համար։

Խմբում ներգրավված անձինք ձերբակալվել էին 2015թ. նոյեմբերի 25-ին` ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած հատուկ գործողության արդյունքում։

Լրահոս
0