Կապիկ

«Ջամբոյի» կապիկի գողացած դոլարները փրկել չի հաջողվել

104
(Թարմացված է 22:03 15.08.2017)
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Ձորաղբյուրում գտնվող ռեստորանային համալիրում. կապիկը գողացել է այցելուներից մեկի դրամապանակը և նետել ընձառյուծի վանդակ։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Երեկ՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

«Ջամբո» էկզոտիկ պարկի և ռեստորանային համալիրի այցելուներից մեկի դրամապանակը, որտեղ եղել է խոշոր չափի գումար (հիմնականում՝ ԱՄՆ դոլարներ), կապիկը գողացել է ու շպրտել ընձառյուծի վանդակ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի` գումարի տերն ու ռեստորանի աշխատակիցները չէին կարողանում դոլարները դուրս բերել վանդակից, քանի որ գիտեին, եթե որևիցե մեկը մտներ ընձառյուծի տարածք, ապա «մեծ կտորն ականջը կմնար»։

 

 

104